Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2016 13:08
Էմմանուիլ Մկրտչյան

Հայկ Ալոյան. Մենք ուզում ենք ցույց տալ, որ Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից և անվտանգ լեռնահումքային արդյունաբերություն

Հայկ Ալոյան. Մենք ուզում ենք ցույց տալ, որ Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից և անվտանգ լեռնահումքային արդյունաբերություն

ԱրմԻնֆո. Բրիտանական Lydian International Ltd ընկերությունն այսօր Հայաստանում իրականացնում է արդյունաբերական ամենախոշոր՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը, 370 մլն.դոլար ընդհանուր արժեքով: Ընթացիկ տարվա օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Սակայն, նախագծի իրականացումից մինչև արդյունաբերական մեկնարկն անցել է առնվազն 10 տարի: Այդ տարիները, գտնում է Lydian Armenia-ի (նախկին անվանումը՝«Գեոթիմ») գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, հավանաբար, ամենադժվարինն էին ընկերության համար: Հենց այդ տարիներին ստեղծվեց բազան, որը հիմնված է լեռնահումքային արտադրությոինների ամենաժամանակակից և լավագույն միջազգային ստանդարտների վրա, որոնց գործունեությունը ժամանակակից պայմաններում անիմաստ կլիներ առանց բնապահպանական, սոցիալական և արտադրական ռիսկերի կառավարման բազմաթիվ գործիքների: Այդ պարտավորությունների խիստ կիրառումը պատահական չէր, քանի որ նախագծի մասնակիցների շարքում են ոչ միայն մասնավոր ներդրողներ և միջազգային ներդրումային հիմնադրամներ, այլ նաև այնպիսի ինստիտուցիոնալ ներդրողներ, ինչպիսիք են՝ ՎԶԵԲ-ը և Միջազգային ֆինանսական կորպորացիան - համաշխարհային դոնոր կազմակերպություններ, որոնց գործունեությունն անհամատեղելի է հեղինակային ռիսկերի հետ: Այն մասին, թե ինչպես կարելի է գնահատել անցած ճանապարհը և ինչպիսին են նախագծի հեռանկարները, Հայկ Ալոյանը պատմում է ԱրմԻնֆո լրատվական գործակալության տնտեսական մեկնաբան Էմանուիլ Մկրտչյանին:

 

Ինչպե՞ս եք գնահատում անցած 10 տարիները նախապատրաստական աշխատանքների յուրաքանչյուր հիմնական բաղադրիչի իրացման առումով, որոնք նախորդեցին Ամուլսարի հանքավայրի շինարարությանը և շահագործմանը:

 

Սկսենք առաջին բլոկից – երկարաբանական հետախուզությունից: Կատարվեց երկրաբանական հետախուզություն, որի համաձայն, այսօր Հայաստանի բնական պաշարների պետական գործակալության կողմից հաստատված ոսկու պաշարները հանքավայրում կազմում են 73 տոննա: Այդ ոսկին պարունակում է 89 մլն.տոննա ոսկեբեր հանքանյութում, մեկ տոննայի մեջ 0.8 գրամ ոսկու պարունակությամբ:

_____________________________________________________________________________________

ԱրմԻնֆո - Տեղեկանք. Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Մեկ ունցիայի ծախսը միջին հաշվով կազմում են 585 դոլար, իսկ ոսկու կորզման ընդհանուր ցուցանիշը – 87%: Ամուլսարի 370 մլն.դոլար արժեքով ծրագրի շրջանակներում կատարվող շինարարության ընթացքում կստեղծվի 1300 աշխատատեղ (շինարարական աշխատանքները կընթանան մոտ 2 տարի), իսկ հանքավայրի շահագործման ամբողջ ընթացքում կստեղծվի 650-700 աշխատատեղ:

_____________________________________________________________________________________

 

Հանքաշերտի նման ցածր հագեցվածության պայմաններում գոյություն ունեն արդյունավետության տարբեր գնահատականներ: Ինչպիսի՞ն են Ձեր հաշվարկները, մանավանդ որ ոսկին, ինչպես ցույց են տալիս շուկաները, գնային բարձր տատանողականություն ունեցող պրոդուկտ է:

 

Կարճ ասեմ, մենք հաշվարկեցինք, որ շահագործման սկզբից 5 տարի անց, մարելով բոլոր վարկային պարտավորությունները և կատարելով հարկային վճարները, ներդրումների վերադարձի գործակիցը (ROI - return on investment – խմբ.) կկազմի մոտ 21%: Այդ ցուցանիշը հաշվարկվել է մեկ ունցիայի դիմաց 1200 դոլար գնով: Այսօր ոսկու բորսայական գինն ավելի բարձր է, մոտ 1350 դոլար: Բայց ինչպես ճիշտ նկատեցիք, ոսկու տատանողականության մակարդակը բարձր է, և ոչ ոք չգիտի, թե վաղն ինչպես իրենց կպահեն գները: Բայց ես չեմ կարող համաձայնվել, որ հանքաշերտի հագեցվածությունը ցածր է: Այո, խորհրդային տարիներին ոսկու նման պարունակությամբ հանքավայրերը չէին շահագործվում, բայց տեխնոլոգիաներն էլ էին տարբեր: Ներկայիս տեխնոլոգիաները թույլ են տալիս մշակել նաև թանկարժեք մետաղների ցածր պարունակություն ունեցող հանքավայրեր: Ընդհանրապես, ոսկու միջին պարունակությունն աշխարհի նոր հանքավայրերում չի գերազանցում 1 գրամ/տոննան: Քանի որ մեր ընկերությունն անցել է ցուցակման գործընթացը և 2008 թվականից ցուցանշված է Կանադայի ֆոնդային բորսայում, հանքանյութի պարունակության վերաբերյալ ողջ տեխնիկական և այլ տեղեկությունները, ինչպես նաև մյուս պարամետրերը, հասանելի են, դրանց հետ կարող է ծանոթանալ նախագծով հետաքրքրվող ցանկացած անձ:    

 

Ուրեմն ընկերության հասցեին արվող քննադատությունները, որ ավելորդ գլխացավանքից խուսափելու համար հրաժարվել եք փակ հանքավայրից, չե՞ն դիմանում քննադատությանը:

 

Հարցը գլխացավանքի մեջ չէ, նույնիսկ ներդրումների վերադարձվելիության գործակցի մեջ էլ չէ: Հանքանյութերի մորֆոլոգիան և դրանց տեղադրվածության աշխարհագրական պայմաններն այնպիսին են, որ մենք մշակումն սկսում ենք ամենավերին շերտերից: Այդ հետազոտությունները մասնագետները կատարել են 2008-2010 թվականներին, ուսումնադիրել փակ հանքավայրի շահագործման հնարավորությունները և եկել եզրակացության, որ այդ դեպքում հանքավայրի արդյունաբերական շահագործման մասին կարելի է մոռանալ, քանի որ հանքանյութի քանակը նվազում է 70%: Բնապահպանական տեսանկյունից ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս արդյունավետ կառավարել ինչպես ստորգետնյա, այնպես էլ բաց արտադրությունները:

 

Ընկերությունը ե՞րբ ձեռնամուխ կլինի հանքավայրի շահագործմանը:

 

Առաջին հերթին պետք է ավարտել ենթակառուցվածքների, ճանապարհների շինարարությունը, ապահովել ջրա- և էներգա-մատակարարումները: Շինարարության առաջին փուլում կսկսենք նաև բացման աշխատանքները: Բետոնային աշխատանքներ կկատարենք սարքավորումները տեղադրելու համար, ձեռնամուխ կլինենք ոսկի արտադրող ֆաբրիկայի շինարարությանը, իսկ 2017 թվականի ամռանը կսկսենք հանքավայրի շահագործումը: Ոսկու արդյունահանման մեկնարկը նախատեսվում է 2018 թվականի գարնանը:

 

Դուք ստանալու եք «Դորե» ձուլվածք, ինչպես Հայաստանի և ԼՂՀ ոսկի արդյունահանող որոշ ընկերություններ: Բայց կարծես մի քանի տարի առաջ Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվեց զտման ոչ մեծ գործարանի կառուցման հարցը: Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում սեփական ստանդարտ ձուլվածքներն արտադրելու գաղափարին:

 

Մեր գործարանում ձուլվածքի տարեկան արտադրողականությունը կկազմի 210 հազար ունցիա ոսկի: Դա մոտ 250 մլն.դոլարի արտահանում է, իսկ տարեկան հարկերը կկազմեն 50 մլն. դոլար: Ինչ վերաբերվում է Հայաստանում զտման ոչ մեծ գործարանի կառուցմանը, որը կսպասարկի բոլոր ընկերություններին, դա, մեծ հաշվով, պրոբլեմ չէ: Պրոբլեմը կայանում է նրանում, որ այդ ձեռնարկությունն անհրաժեշտ է սերթիֆիկացնել միջազգային բոլոր ստանդարտներով: Ահա թե որտեղ է արգելքը և հիմնական խնդիրը, չէ որ երբ հարգադրոշմում ենք ոսկին, այդ հարգը պետք է ճանաչվի բոլոր երկրների կողմից: Երկրորդ խնդիրը ռեգուլյատիվ բնույթի է: Երբ լեռնահումքային ընկերությունները կատարում են ներդրումներ և իրականացնում շինարարական աշխատանքներ, կուտակվում է ԱԱՀ, որը հետագայում, արտադրանքի արտահանման ընթացքում, վերահաշվարկվում է: Բայց հարկային օրենսդրությունը ոչ մի կերպ չի արձագանքում երկրի ներսում ստանդարտ ձուլվածքներ արտադրելու հնարավորությանը: Իսկ եթե ուզում ենք սկսել այս նախագծի իրականացումը, ուրեմն բոլոր այդ պրոբլեմները պետք է լուծվեն:

 

Ո՞ր երկիր պետք է արտահանեք Դորե ձուլվածքը

 

Շուկան բաց է: Իրացման հետ կապված պրոբլեմ չկա, դրա համար էլ այդ հարցում դեռ չենք շտապում:

 

Անցնենք մյուս, հավանաբար, ամենաբարդ պրոբլեմներին: Ես նկատի ունեմ բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարումը: Որքանով ինձ է հայտնի, հանքարդյունաբերության իրավունք ստանալու համար ձեր ընկերությունն ստիպված էր երկու անգամ անցնել բավականին բարդ ընթացակարգերով, կապված բնապահպանական պահանջների ճշգրտումների հետ:

 

2014-2016 թվականներին ընկերությունը երկրորդ անգամ անցավ այդ պատասխանատու ընթացակարգով, ստանալով բոլոր անհրաժեշտ լիցենզիաները և թույլտվությունները Բնապահպանության նախարարությունից և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից: Այս տարի մենք 4 հասարակական լսումներ ենք անցկացրել հանքավայրին մոտ գտնվող համայնքներում, հանդիպել բնակիչների հետ, պատմել նրանց, թե իրենց կյանքի և գործունեության վրա ինչ ազդեցություն կարող է թողնել հանքավայրի շահագործումը, ինչ ձևով ենք պատրաստվում չեզոքացնել այդ ռիսկերը, ինչ բնապահպանական և սոցիալական հարցեր պետք է լուծվեն: Երկրաբանական հետախուզման առաջին տարիներին, 2006-2007 թվականներին, մեզ վերաբերվում էին ոչ առանց անհանգստության, բայց հետո, երբ ձեռնամուխ եղանք խնդիրների իրականացմանը, սկսեցին վերաբերվել ավելի լոյալ: Համայնքներից ստացել ենք դրական եզրակացություններ, և որպես փաստ պահում ենք նաև հասարակական բոլոր լսումների տեսագրությունները: 

 

Նշեմ, որ հանքավայրն իրենից ներկայացնում է առանձին աշխարհագրական բլոկ, որը կապված չէ Ջերմուկի ջրային համակարգի հետ: Հանքավայրը գտնվում է ծովից 3 հազար մետր բարձրության վրա: Մեր ընկերությունը, ինստիտուցիոնալ ներդրողների, այդ թվում նաև IFC և EBRD հետ համատեղ, պարտավորվել է իրականացնել նախագծի բնապահպանական և սոցիալական մենեջմենտը՝ համաշխարհային լավագույն փորձի հիման վրա: «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման» (ԲՍԱԳ) փոփոխված տարբերակի շուրջ փորձագիտական շրջանակների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացված քննարկումները ցույց տվեցին, որ մեր Ամուլսարի նախագիծը բնապահպանական և սոցիալական ռիսկերի տեսանկյունից կարելի է դիտարկել որպես լավ կառավարվող, որտեղ ներդրվել են հանքավայրերի գործունեության անվտանգության ապահովման ամենաժամանակակից տեխնոլոգիաները: Փաստաթղթի վրա աշխատել են մի շարք միջազգային անկախ փորձագիտական ընկերություններ - Wardell Armstrong International, Golder Associates, TEC, ERM, Sharde Resoursec, Shape Consulting, ինչպես նաև մեր հայկական գիտահետազոտական ինստիտուտներն ու կազմակերպությունները: Մենք ուզում ենք ցույց տալ, որ Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից և անվտանգ լեռնահումքային արդյունաբերություն: Այդ ընդարձակ փաստաթղթում կա ամեն ինչ, և բնապահպանական ծրագրեր, և սոցիալական ծրագրեր, և աշխատողների աշխատանքի և կյանքի պայմաննեի մասին, և թե շահառուների և կոնտրագենտների հանդեպ մեր պարտավորությունների մասին: Մի խոսքով, ամեն ինչ հստակ ներկայացված է, և ամեն ինչ հստակ կպահպանվի: Ընկերությունը միայն բնապահպանական հետազոտութոյւնների վրա արդեն ծախսել է 6 մլն. դոլար, բայց դա դեռ բոլորը չէ: Այդ առումով մենք կունենանք ավելի հավակնոտ ծրագրեր, օրինակ, «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագիրը, որը ենթադրում է մի քանի միլիոն դալարի ծախսեր: Միջազգային չափանիշների տեսանկյունից դա մեր պարտականությունն է: Չէ որ մենք պարտավոր ենք ոչ միայն փոխհատուցել բնապահպանական տեսանկյունից մեր արտադրական գործունեությունը, այլ նաև ներդնել ու զարգացնել բարենպաստ միջավայր, օրինակ, տուրիզմի համար: Դա կլինի մեծ ծրագիր, որի շուրջ արդեն համագործակցություն ենք հաստատել Բրիտանական TEC ընկերության հետ: «Ջերմուկ» պարկի ծրագրի իրականացման նպատակով արդեն ստացել ենք նախարարության նախնական համաձայնությունը:

 

Բնապահպանական և սոցիալական տեսանկյունից ո՞ր ռիսկերը դեռ չեք կարողացել հաղթահարել:

 

Բնապահպանական տեսանկյունից արդեն չկան այնպիսի ռիսկեր, որոնք չենք հետազոտել: Չէ որ առանց բազմակողմանի ուսումնասիրությունների և դրանց հաղթահարման հստակ միջոցառումների առկայության մեր բաժնետերերը՝ EBRD-ն և IFC-ն մեզ թույլ չէին տա ձեռնամուխ լինել հանքավայրի շինարարությանը: Որպես օրինակ հիշեցնեմ մեր կողմից իրականացված՝ Կարմիր գրքի Մատնունի ծաղկի տրանսլոկացիան, որն աճում էր հանքավայրի տարածքում: Մենք մի քանի հարյուր հազար դոլար ծախսեցինք և այժմ այդ ծաղիկը նորմալ ընտելացել է Սևանի բուսաբանական այգում, իսկ հետագայում այն պետք է վերատնկել նոր բնակավայրում:

_____________________________________________________________________________________

ԱրմԻնֆո-Տեղեկանք. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (ՎԶԵԲ) լրացուցիչ թողարկման շրջանակներում վերջերս հայտարարեց 11,390 մլն կանադական դոլարով Lydian International Limited ընկերության 33,500,000 սովորական բաժնետոմսերի ձեռքբերման մասին (0.34 կանադական դոլար մեկ բաժնետոմսի դիմաց), համապատասխանաբար ավելացնելով իր մասնաբաժինն ընկերության կանոնադրական կապիտալում: Lydian International Limited տնօրենների խորհուրդը հուլիսի 21-ին հաստատել է այդ փաթեթի մասնավոր տեղաբաշխման պայմանները (Private Placement): Ներդրումների նպատակը Հայաստանի Ամուլսարի ոսկու կորզման նախագծի բնապահպանական և սոցիալական ազդեցության կառավարման միջոցառումների իրականացումն է: Ներկայումս ՎԶԵԲ-ը տիրապետում է ընկերության 12,038,780 սովորական բաժնետոմսեինը, ինչը կազմում է ներկայումս թողարկած և շրջանառության մեջ գտնվող սովորական բաժնետոմսերի 1.8% -ը: Թողարկման ավարտից հետո ՎԶԵԲ-ին կպատկանեն ընկերության 45,538,780 սովորական բաժնետոմսերը, ինչը կկազմի  թողարկված և տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի մոտ 6.5% -ը: Lydian International Limited ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը գտնում է, որ այդ ներդրումները կարևոր դեր կխաղան, ընկերության համար, հատկապես մշակողի կարգավիճակից արտադրողի կարգավիճակին անցնելու փուլում: 2016 թվականի մայիսին Lydian International ընկերության տնօրենների խորհուրդը հաստատեց 325 մլն. դոլարի ֆինանսական ծրագիրը, որը տրամադրվում է «Oraen» և «Resors Capital Fond ներդրումային ընկերությունների կողմից, համակցված տեսքով, որպես կապիտալին արված ներդրումներ, փոխառություններ կամ՝ «street agreement» պայմանագիր:

____________________________________________________________________________________

 

Իսկ տեղական համայքների անդամներից հողերի ձեռքբերման գործընթացն արդեն ավարտվե՞լ է:

 

Մենք 145 սեփականատիրոջից ձեռք ենք բերել 278 տարածք: Նշեմ, որ այդ գործընթացն ընթանում էր ոչ թե կամավոր-հարկադրական, այլ հատկապես կամավոր ռեժիմով: Հողերը ձեռք էին բերվում ընկերության և համանքի անդամների միջև փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա: Որպես կանոն, մեր երկրում նման ընթակարգերը տեղի են ունենում, երբ ներդրողն արդեն ունենում է կառավարության որոշումը՝ այսպես կոչված «առաջնահերթ հանրային շահի մասին»: Այդ ժամանակ գործարքի կողմերը հայտնվում են ոչ հավասար պայմաններում: Մենք այդ ճանապարհով գնացինք միայն չորս հողակտորների պարագայում, քանի որ նրանցից երկուսն ունեին իրավաբանական ձևակերպման պրոբլեմներ: Եվ միայն մեկ տարածքի գծով ստիպված էինք դիմել օրենքին, միայն նրա համար, որ սեփականատերը, որն ուներ երկու տարածք, որոշեց միանգամից և շատ հարստանալ: Իսկ մենք չէինք կարող գնալ դրան, քանի որ ստիպված կլինեինք անարդարացի մոտեցման համար պատասխան տալ համայնքի մյուս անդամների առջև: Վերջին հաշվով բոլորը մնացին գոհ:

 

Երբ խոսք է գնում Հայաստանի նման երկրներում օտարերկրյա ներդրումների մասին, ինստիտուցիոնալ ներդրողները, որպես կանոն, գնահատում են նաև աշխարհաքաղաքական ռիսկերը: Կոնֆլիկտային կետերի առկայության դեպքում դրանց հաճախ բախվում են խոշոր ներդրողները, հատկապես նրանք, ովքեր այսպես թե այնպես կապված են կարևոր համակարգաստեղծ նախագծերի հետ: Օրինակ, ՀԱԷԿ-ի արդիականացման ծրագրի շուրջ հարևան Թուրքիան և Ադրբեջանը բառացիոներ հիստերիա բարձրացրին, չնայած, որ Թուրքիան ինքն է երազում ատոմային էներգետիկա զարգացնելու մասին: Դուք չե՞ք բախվել հարևանների նման ոչ համարժեք վարքագծին:

 

Գիտեք, երբ մենք սկսեցինք նախագծի իրականացումը, չէինք սպասում, որ այն կարող է այսքան կարևոր նշանակություն ունենալ մեր երկրի համար, և չէինք պատկերացնում, որ մեր ծրագիրն այսքան մեծ հետաքրքրություն կառաջացնի մեր հարևանների մոտ: Այսպես, մի քանի ամիս առաջ ընկերությունը հարցաթերթիկ ստացավ Թուրքիան և Ադրբեջանը ներկայացնող ՎԶԵԲ ներկայացուցիչներից: Մենք բոլոր հարցերին տվեցինք մասնագիտական պատասխան, բազմակողմանիորեն հիմնավորելով յուրաքանչյուր թեզը: Դրանով թեման փակվեց:

 

Հավանաբար հիմնական նպատակը ներդրողների վրա փորձել ազդե՞լն էր:

 

Դա նույնպես հնարավոր է, բայց եթե խոսենք մեր նախագծի վրա գործադրվող խոչընդոտների մասին, ապա ցանկացողները մեզ մոտ էլ քիչ չեն: Ես չեմ խոսում հասարակական կազմակերպությունների մասին, որոնք իրենց աշխատանքը վատ չեն կատարում, նույնիսկ նրանք, ովքեր ռիսկերի պրոբլեմին սկզբունքորեն մոտենում են ոչ այնքան մասնագիտորեն, որքան արմատապես և պոպուլիստորեն: Չնայած կուզենայի, որ գործի նկատմամբ լիներ մասնագիտական մոտեցում:

 

Այո, աշխատում է զսպումների ու հակակշիռների համակարգը: Դա լավ է: Իսկ, այնուամենայնիվ, ո՞ւմ նկատի ունեք:

 

Օրինակ նրանց, ում բիզնես-շահերին մեր նախագիծն ինչ-որ կերպ դիպչում է:

 

Մեր օլիգապոլիա՞ն:

 

Եղել են նաև նման դեպքեր:

 

Բնության վերարտադրողական հնարավորությունը երբեմն, կոպիտ ասած, չի կարողանում հաղթահարել մարդկային կենսագործունեության թափոնների պրոբլեմը, եթե բնությանն օգնություն չցուցաբերվի:

 

Այդ առումով անհանգստության առիթներ չկան: Փաստաթղթով, որին մենք խստորեն հետևում ենք մեր գործունեության ընթացքում, խոսքը գնում է «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման» (ԲՍԱԳ) ծրագրի մասին, և որի մասին արդեն խոսեցի, նախատեսված է հանքավայրի փակման և ռեկուլտիվացիոն միջոցառումների իրականացման 5-ամյա հատուկ ծրագիր: Ընկերությունն արդեն ամեն ամիս ՀՀ ԿԲ ավանդային հաշվին է փոխանցում այդ ծրագրի ապագա իրականացման գումարները, որոնք այնտեղ կսառեցվեն 12 տարով, իսկ հանքավայրի փակումից հետո ընկերությունը կսկսի մեր ներդրումային ծրագրով նախատեսված այդ և մյուս միջոցներով կարգի բերել տեղանքը: Դա նույնպես կազմում է նախագծի մենեջմենտի պատասխանատվության մասը, ինչպես և հանքավայրի ընդհանուր շահագործման ընթացքում իրականացվող մնացած բոլոր համապատասխան միջոցառումները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերություններըՄհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերությունները
Մոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետՄոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետ
ՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակըՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը
«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիրԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
Էկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճըԷկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճը
Էկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիսԷկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիս
Հայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցերՀայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցեր
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներումՄհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներում
Հայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրելՀայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել
Մատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակիՄատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակի
Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։
ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալ
Եվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ ԵրևանումԵվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքըՀայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքը
Հայաստանի կապի ոլորտը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտը դանդաղել է
Հայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազելՀայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազել
Հայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել էՀայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել է
Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ էՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ է
Հայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճովՀայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճով
2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%
Տիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացելՏիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացել
ՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթներըՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթները
Հայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլարՀայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլար
Որքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականինՈրքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականին
Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող "Հայաստան. դիմակայուն Սյունիք" նախագծի շուտափույթ գործարկումը
Հայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունըՀայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունը
Վավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըՎավերագրվում են հայկական պատմական հուշարձանները
Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը
Փորձագետը՝ ՓՄՌ-ի մասին. առայժմ միայն Ռուսաստանն ունի ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման սեփական տեխնոլոգիաՓորձագետը՝ ՓՄՌ-ի մասին. առայժմ միայն Ռուսաստանն ունի ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման սեփական տեխնոլոգիա
Հայաստանը մտադիր է դառնալ BIPM-ի ասոցացված անդամ և OIML-ի թղթակից անդամՀայաստանը մտադիր է դառնալ BIPM-ի ասոցացված անդամ և OIML-ի թղթակից անդամ
Հայաստանում ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման հարցերով զբաղվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունըՀայաստանում ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման հարցերով զբաղվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը
Հայաստանի Ֆինանսների նախարարությունում ԵՆԲ-ի հետ քննարկել են Հայաստանի Ֆինանսների նախարարությունում ԵՆԲ-ի հետ քննարկել են "Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց" ծրագրի համաֆինանսավորման ընթացիկ մանրամասները
Դատարանների որոշումները չպետք է ազդեն խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա. օրենքի նախագիծԴատարանների որոշումները չպետք է ազդեն խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա. օրենքի նախագիծ
Փոխանցումների ներհոսքը Հայաստան 2025 թվականին աճել է մինչև 5.98 մլրդ դոլար, որի 65% - ը ստացվել է ՌուսաստանիցՓոխանցումների ներհոսքը Հայաստան 2025 թվականին աճել է մինչև 5.98 մլրդ դոլար, որի 65% - ը ստացվել է Ռուսաստանից
Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինՀեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանում բանկային համակարգի հարկման մասին օրինագիծ կմշակվիՀայաստանում բանկային համակարգի հարկման մասին օրինագիծ կմշակվի
Հայաստանում կկարգավորվի էլեկտրոնային առևտուրը արտասահմանյան հարթակների միջոցովՀայաստանում կկարգավորվի էլեկտրոնային առևտուրը արտասահմանյան հարթակների միջոցով
Հայաստանի այն քաղաքացիներին, որոնցից բժշկական ապահովագրության համար կրկնակի վճար է գանձվում, կվերադարձվի գումարի մի մասըՀայաստանի այն քաղաքացիներին, որոնցից բժշկական ապահովագրության համար կրկնակի վճար է գանձվում, կվերադարձվի գումարի մի մասը
ՏԿԵ նախարարությունում ՀԲ-ի հետ քննարկել են առանցքային ենթակառուցվածքային ոլորտներըՏԿԵ նախարարությունում ՀԲ-ի հետ քննարկել են առանցքային ենթակառուցվածքային ոլորտները
ՊԵԿ կառույցներում ծառայության առաջխաղացման պայմանները կփոխվենՊԵԿ կառույցներում ծառայության առաջխաղացման պայմանները կփոխվեն
Հայաստանում ցանկանում են կարգավորել բժշկական օգնություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների միջև հարաբերություններըՀայաստանում ցանկանում են կարգավորել բժշկական օգնություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների միջև հարաբերությունները
Երևանը նշում է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության կարևորությունը տնտեսական զարգացման նախագծերումԵրևանը նշում է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության կարևորությունը տնտեսական զարգացման նախագծերում
Հայաստանի փոխվարչապետը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՀայաստանի փոխվարչապետը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Նոր ճարտարապետություն Հայաստանի ապահովագրական շուկայի համար. LIGA Insurance-ը ավստրիացի ներդրողների վերահսկողության տակՆոր ճարտարապետություն Հայաստանի ապահովագրական շուկայի համար. LIGA Insurance-ը ավստրիացի ներդրողների վերահսկողության տակ
Կյանքի ապահովագրությունը որպես LIGA Insurance-ի ռազմավարական աճի ոլորտԿյանքի ապահովագրությունը որպես LIGA Insurance-ի ռազմավարական աճի ոլորտ
Մարտին Գալստյան. Այս պահին Հայաստանի տնտեսության գերտաքացման նշաններ չկանՄարտին Գալստյան. Այս պահին Հայաստանի տնտեսության գերտաքացման նշաններ չկան
Հայաստանի ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր պատերազմինՀայաստանի ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր պատերազմին
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտերԱկբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր
ՀՀ ԿԲ․ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը պահպանվում ենՀՀ ԿԲ․ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը պահպանվում են
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը վերահաստատել է ընկերության պատրաստակամությունը՝ ողջ ծավալով իրականացնել իր ֆինանսական պարտավորությունները. Amundi-ACBAՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը վերահաստատել է ընկերության պատրաստակամությունը՝ ողջ ծավալով իրականացնել իր ֆինանսական պարտավորությունները. Amundi-ACBA
Amundi-ACBA. ԱԲ-բումն այս փուլում չի կարող որոշիչ գործոն դառնալ ԱՄՆ-ում մեր ներդրումների մասնաբաժնի ավելացման համարAmundi-ACBA. ԱԲ-բումն այս փուլում չի կարող որոշիչ գործոն դառնալ ԱՄՆ-ում մեր ներդրումների մասնաբաժնի ավելացման համար
Հայ գինեգործները կմասնակցեն Wine Paris միջազգային ցուցահանդեսինՀայ գինեգործները կմասնակցեն Wine Paris միջազգային ցուցահանդեսին
«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ
Amundi-ACBA Asset Management -ը պատրաստ է մասնակցել Հայաստանի համընդհանուր բժշկական ապահովագրության հիմնադրամի ակտիվների կառավարմանըAmundi-ACBA Asset Management -ը պատրաստ է մասնակցել Հայաստանի համընդհանուր բժշկական ապահովագրության հիմնադրամի ակտիվների կառավարմանը
2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հայտարարությունները բարձրացրել են հայկական պարտատոմսային փոխառությունների արժեքը․ Amundi-ACBA2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հայտարարությունները բարձրացրել են հայկական պարտատոմսային փոխառությունների արժեքը․ Amundi-ACBA
Կոնվերս Բանկը՝ Արմլիզինգի 1 մլրդ ՀՀ դրամ պարտատոմսերի տեղաբաշխողԿոնվերս Բանկը՝ Արմլիզինգի 1 մլրդ ՀՀ դրամ պարտատոմսերի տեղաբաշխող
Նախարար․ Տարածաշրջանի երկրների էներգահամակարգերի սինխրոնիզացման համար որևէ տեխնիկական խոչընդոտ չկաՆախարար․ Տարածաշրջանի երկրների էներգահամակարգերի սինխրոնիզացման համար որևէ տեխնիկական խոչընդոտ չկա
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
06.02.2026
RUB4.90-0.03
USD377.70-0.31
EUR445.38-0.18
GBP512.84-0.80
CAD276.00-0.08
JPY24.060.02
CNY54.43-0.03
CHF485.60-0.40