Արմինֆո. ԱՄՀ-ն բարելավել է Հայաստանի 2016 թվականի ՀՆԱ աճի կանխատեսումը մինչև 3.2%, իսկ 2017-ի համար` մինչև 3.4%: ԱՄՀ նախորդ կանխատեսումով Հայստանի ՀՆԱ-ի 2016 թվականի կանխատեսումը կազմել էր` 2.25-2.5%: Բացիայդ, ԱՄՀ-ն Հայստանը նշում է որպես գների դինամիկայի առաջատար, 2016 թվականի արդյունքներով կանխատեսելով ոչ թե աճ, այլ 0.5% անկում:Այս մասին է ասվում ԱՄՀ նոր վերլուծական-կանխատեսումային զեկույցում, որը հոկտեմբերի 4-ին ներկայացվել է Վաշինգտոնում, ԱՄՀ և Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների տարեկան ժողովի նախաշեմին:
Ռուսաստանի ՀՆԱ գծով ԱՄՀ-ն 2016-ի կանխատեսումը բարելավել է մինչև մինուս 0.8%, նախորդ` մինումս 1.2%-ի փոխարեն, իսկ 2017-ին աճը կհասնի 1.1%-ի, նախկին` 1% փոխարեն: Ռուսաստանում տեղի ունեցող առողջացումը զեկույցում նշվում է որպես հիմնական իրադարձություններից մեկը համաշխարհային տնտեսությունում, ինչը պահանջեց ճշգրտումներ կատարել ԱՄՀ ապրիլյան զեկոյցում: Մյուս մեկնաբանություններում ասվում է, որ «նավթի արտահանումից եկամուտների ավելացումը» հետևանք է «նավթի գների ամրապնդման», ինչը «նավթ արտահանողներին բերում է որոշակի թեթևություն, հատկապես ռուսական տնտեսությանը»: «Այնուամենայնիվ, աճի հեռանկարները Ռուսաստանում 2017 թվականին և հետագա տարիներին ճնշված վիճակում են շարունակում մնալ կառուցվածքային «նեղ տեղերի» պատճառով, ինչպես նաև արտադրողականության և ներդրումների վրա կիրառված պատժամիջոցների հետևանքով»,-գրում են ԱՄՀ փորձագետները, զեկույցում նավթի գների առումով նշելով, որ 2016-ին նավթի միջին գինը կարող է կազմել 42.96 դոլար մեկ բարելի համար, իսկ 2017-ին կբարձրանա մինչև 50.64 դոլար:
Իսկ ԱՊՀ երկրների գծով ԱՄՀ կանխատեսումը բարելավվել է դեպի անկման դանդաղման կողմը, մինչև 0.3%, ապրիլին կանխատեսված` 1.1% փոխարեն: 2017-ի կանխատեսումը վերանայվել է նվազագույն բարելավման կողմը`1.3%-ից մինչև 1.4%: Բարելավվել է նաև 2016-2017 թվականների դինամիկայի կանխատեսումն ԱՊՀ երկրների համար, որոնց շարքում աշխարհագրական մոտիկության պատճառով նշվում են նաև Վրաստանը, Թուրքմենստանը և Ուկրաինան: «Համեստ բարելավումը աճի (տնտեսական) հեռանկարներում տարածաշրջանում այս տարվա ապրիլից հիմնականում արտացոլում է նավթի գների ամրապնդումը»,-նշում են փաստաթղթի հեղինակները:
Ավանդաբար, տարածաշրջանի երկրները կանխատեսման մեջ բաժանվում են երկու ենթախմբերի`էներգակիրների արտահանողների և ներմուծողների: Առաջինների մեջ 2016-2017 թվականների տնտեսական աճի սպասվող տեմպերով առաջատարներն են`Ուզբեկստանը (+ 6%) և Թուրքմենստանը (+ 5.4%): Ենթախմբի մնացած երկրներն առայժմ գտնվում են «մինուսում»` Ռուսաստան և Ղազախստան`0.8% ՀՆԱ-ի աճ 2016-ին, Ադրբեջան`2.4%: Հաջորդ տարվա համար ԱՄՀ փորձագետները կանխատեսում են աճի վերականգնում`Ռուսաստան - 1.1%, Ղազախստան - 0,6%, Ադրբեջան - 1.4%:
Ի թիվս Էներգիայի ներմուծողների ամենալավատեսական կանխատեսումները տրվել են Տաջիկստանին (6% և 4.5% ՀՆԱ-ի աճ 2016-2017 թվականներին), և Վրաստանին (3.4% և 5.2%), ինչպես նաև Հայաստանին (3.2% և 3 4%): Դրական աճ է կանխատեսվում Ղրղըզստանում (2.2% և 2.3%), Մոլդովայում (2% և 3%), և նույնիսկ ճգնաժամային Ուկրաինայում (1.5% և 2.5%): Իսկ անկումն 22016-2017 թվականներին առայժմ շարունակվում է Բելառուսում`3% և 0.5%, համապատասխանաբար:
Ինչ վերաբերվում է գնաճին, ապա ամենաբարձր տեմպերն սպասվում են Ուկրաինայում (15.1%): Երկնիշ թվերով է գնաճը կանխատեսվում Ղազախստանում (13.1%), Բելառուսում (12.7%) և Ադրբեջանում (10.2%): Առաջատարների շարքում է Հայաստանը, որտեղ 2016-ին պետք է արձանագրվի 0.5% իջեցում: Ռուսաստանում գնաճը, ըստ ԱՄՀ նորացված կանխատեսման, 2016-ին կկազմի 5.9%, 2017-ին` 4.9%, ինչն էապես լավ է հուլիսյան ցուցանիշներից, որոնք համապատասխանաբար կազմել էին 6.6% և 5.2%:
Հիշեցնենք, որ 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի ՀՆԱ աճը 2016-ին կկազմի 2.2%, ՀԲ կանխատեսումով 2016-ին Հայստանում սպասվում է 1.9% տնտեսական աճ, 2017-2018 թվականներին արագանալով մինչև 2.8-2.9%: ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսական աճը 2016-ին կանխատեսում է 2%: Ըստ ՀՀ ԿԲ կանխատեսումների, ՀՆԱ-ի 2016 թվականի աճը վերանայվել է դեպի արագացման կողմը`1.5-2.6%-ից մինչև 2.7-3.6%, բայց նոյեմբերին սպասվում է հերթական վերանայումը դեպի դանդաղման կողմը: Ըստ վերջին վիճակագրական տվյալների, տնտեսական ակտիվության 2016-ի հունվար-օգոստոսին աճել է 2.4%, 2015-ի 3.9% -ի փոխարեն, իսկ աճի արագացումը հիմնականում խթանել է արդյունաբերության ոլորտը (7%), ինչպես նաև ծառայությունների ոլորտը (8%): 2015-ին Հայստանում տնտեսական աճը դանդաղել էր մինչև 3%, 2014-ի` 3.6% փոխարեն: