Երկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2016 17:12
Ալեքսանդր Ավանեսով

Իրանից Հայաստանով Եվրոպա. «ՀԿԵ՚ ՓԲԸ մասնակցեց Իրանում կայացած «Armenia EXPO 2016ե ցուցահանդեսին

Իրանից Հայաստանով Եվրոպա. «ՀԿԵ՚ ՓԲԸ մասնակցեց Իրանում կայացած «Armenia EXPO 2016ե ցուցահանդեսին

Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ-ն մասնակցել է «Armenia EXPO 2016ե հայկական արտադրության և ծառայությունների ցուցահանդեսին, որն այս տարի անցել էր հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում:

Ցուցահանդեսի շրջանակներում այցելուները ծանոթացել են ՀԿԵ գործունեության հիմնական ուղղություններին, բեռնափոխադրումների զարգացման հեռանկարներին, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման ծրագրերին, երկաթուղային ուղևորափոխադրումների աշխարհագրությանը, զբասաշրջային տուրերին, Երևանում նոր կոնտեյներային տերմինալի ստեղծման նախագծի հետ:

«ՀԿԵե ՓԲԸ-ն այցելուներին և պոտենցիալ գործընկերներին ներկայացել է Հայաստանի երկաթուղու տարանցիկ ներուժը Իրանից եվրապական երկրներ և հակառակ ուղղությամբ փոխադրումներ իրականացնելու համար: Այս միջանցքի օգտագործումը թույլ կտա փոխադրումներ իրականացնել մինչև Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը, գործնական կապեր ստեղծել բեռնափոխադրողների միջև: Հարավկովկասյան երկաթուղին արդեն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, օրինակ՝ Վրաստանի երկաթուղու հետ տարվող քննարկումների արդյունքում որոշվել էր նվազեցնել սակագինն այս երթուղում:

Ցուցահանդեսի բացման արարողությանն ելույթ են ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Հոսեյն Էսֆահբոդին:

Ելույթներում կարևորվել է ցուցահանդեսի անցկացումը հետպատժամիջոցային շրջանում երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսակետից: Ընդգծվել են Հայաստանում ներդրումներ կատարելու համար առկա բարենպաստ պայմանները, արտաքին առևտրային ռեժիմների (ԵԱՏՄ, GSP+, GSP) առկայությունը:

ՀՀ դեսպան Ա. Թումանյանը նշել է, որ երկու երկրները նախատեսում են շահագործման հանձնել փոխադրումների մուլտիմոդալ միջանցք ՝ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտը գործածելով: Նրա կարծիքով, այս նախագիծն իրատեսական է: Դեսպանը նաև ընդգծել է, որ «ՀԿԵե ՓԲԸ պատվիրակությունն արդեն այցելել էր Իրան այս հարցով: 

ՙԿարող եմ տեղեկացնել, որ այցի շրջանակներում կարևոր բանակցություններ տեղի ունեցան: Իրանի տրանսպորտային ընկերությունների միջազգային ընկերակցության (զբաղեցնում է երկրրի բեռնափոխադրումների շուկայի մոտ 60%) պատվիրակությունը նախատեսում է այցելել Երևան և քննարկել այս հարցը մեր երկրի պատասխանատու կառույցներում: Այս հարցում ես նույնպես լավատեսորեն եմ տրամադրված՚, - ասել է Ա.Թումանյանը:

Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նշել է, որ իրանական կողմին առաջարկվող երթուղին մեծ հետաքրքրություն առաջացրեց:

ՙ Երբ ես առաջարկեցի նրանց այդ երթուղին, նույնիսկ չգիտեի, որ դա Իրանի համար պատմական երթուղի է: Նրանք այն անվանում էին «Համեմունքների ճանապարհե, ինչպես չինացիների «Մետաքսե ճանապարհըե: Մենք իրանական կողմին առաջարկեցինք փոխադրումների ավելի անվտանգ և շահավետ ճանապարհ՚, - նշել է Սերգեյ Վալկոն:

Ցուցահանդեսի շրջանակներում Սերգեյ Վակլոն հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Հոսեյն Էսֆահբոդին:

Երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկվել են նաև ՀԿԵ և Իրանի տրանսպորտային ընկերությունների միջազգային ընկերակցության ներկայացուցիչների հանդիպմանը: Ի դեպ, այս ընկերակցության ներկայացուցիչները մոտ օրերս կայցելեն Երևան համագործակցության մասին հարցը քննարկելու համար:

Ցուցահանդեսի շրջանակներում ՀԿԵ ներկայացուցիչները հանդիպել են նաև Իրանի երկաթուղու, մաքսային ծառայության, տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ՝ մանրամասն ներկայացնելով Հայաստանի երկաթուղային տրանսպորտի մասնակցությամբ եվրոպական երկրներից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ փոխադրումների իրականացման նախագիծը:

«Armenia EXPO 2016ե ցուցահանդեսին մասնակցում էին տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 100 հայկական ընկերություններ:

Նշենք, որ մուլտիմոդալային փոխադրումների նախագծի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել ավտոմոբիլային տրանսպորտով իրանական բեռների տեղափոխում Հայաստանի տարածք /Երասխ/, այնտեղից երկաթուղային

տրանսպորտով մինչև Սև ծովի վրացական նավահանգիստներ, իսկ այնտեղից արդեն լաստանավով դեպի Եվրոպա: Արդեն քաղաքական որոշում է կայացվել Ագարակ-Սիսիան բետոնապատ ճանապարհն ասֆալտապատով փոխարինման վերաբերյալ՝ Ագարակ-Սիսիան ճանապարհահատվածի արագ կառուցման նպատակով: Դա ամենադժվար հատվածն է, ինչը թույլ կտա կրճատել ճանապարհը 70 կմ-ով, իսկ ժամանակային կտրվածքով՝ 2,5 ժամով: Շինարարությունը նախատեսվում է ավարտել երեք տարվա ընթացքում:

Ագարակ-Սիսիան ավտոճանապարհի կառուցումը ՙՀյուսիս-Հարավ՚ տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագծի մասն է հանդիսանում: Հիշեցնենք, 556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ՙՀյուսիս–Հարավ՚ միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ելք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։ Ավտոճանապարհը կունենա բետոնե ծածկույթ:

Նախագծի իրագործման համար Հայաստանը 500 մլն դոլարի վարկ է ներգրավել Ասիական զարգացման բանկից: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը: Հայկական կողմը նախագծի իրացման համար նաև 60 մլն դոլար է ներգրավել Եվրոպական ներրդումային բանկից: Միջանցքի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտել 2019 թվականին: ՙՀյուսիս-Հարավ՚ ծագրի առնչությամբ Հայաստանի կառավարությունը հաշվարկել է 2,5 դոլարի խնայողություն յուրաքանչյուր ուղևորի մեկ ժամվա երթևեկության և 1-ական դոլարի խնայողություն 1 տոննա բեռի փոխադրման 1 ժամվա համար: Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա  ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքները, ստանձնել տարանցիկ  պետության դեր տարածաշրջանի երկրների բեռանփոխադրումներում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Նիկոլ Փաշինյան. տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կլուծի Չինաստանի հետ տրանսպորտային խնդիրների էական մասըՆիկոլ Փաշինյան. տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կլուծի Չինաստանի հետ տրանսպորտային խնդիրների էական մասը
Վերջին յոթ տարում երկու ատոմային էլեկտրակայան ենք ստեղծել. ՓաշինյանՎերջին յոթ տարում երկու ատոմային էլեկտրակայան ենք ստեղծել. Փաշինյան
ԿԲ-ը և ԱՄՀ-ը քննարկել են գլոբալ և տարածաշրջանային ռիսկերի հնարավոր ազդեցությունը Հայաստանի ֆինանսական համակարգի վրաԿԲ-ը և ԱՄՀ-ը քննարկել են գլոբալ և տարածաշրջանային ռիսկերի հնարավոր ազդեցությունը Հայաստանի ֆինանսական համակարգի վրա
Ռուսաստանը ԵԱՏՄ երկրների հետ համատեղ ձևավորում է ընդհանուր ֆինանսական շուկաՌուսաստանը ԵԱՏՄ երկրների հետ համատեղ ձևավորում է ընդհանուր ֆինանսական շուկա
Հայաստանի Մաքսային ծառայությունը կմիանա ԱՊՀ փորձաքննությունների կենտրոնի ստեղծմանըՀայաստանի Մաքսային ծառայությունը կմիանա ԱՊՀ փորձաքննությունների կենտրոնի ստեղծմանը
Դավիթ Խուդաթյանն Աբու Դաբիում կմասնակցի երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքին նվիրված Գլոբալ ցուցահանդեսին և խորհրդաժողովինԴավիթ Խուդաթյանն Աբու Դաբիում կմասնակցի երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքին նվիրված Գլոբալ ցուցահանդեսին և խորհրդաժողովին
Դավիթ Անանյան. Հայաստանի ժամանակակից հարկաբյուջետային քաղաքականությունը չի ծառայում որպես տնտեսական աճի և կառուցվածքային վերափոխման գործիքԴավիթ Անանյան. Հայաստանի ժամանակակից հարկաբյուջետային քաղաքականությունը չի ծառայում որպես տնտեսական աճի և կառուցվածքային վերափոխման գործիք
"Վիվա Արմենիա"-ի սեփականատեր Fedilco Group Limited ՓԲԸ բաժնետոմսերի 80%-ը կգրավադրվի Ամերիաբանկում
Խաղա Junius, շահիր մրցանակներ Խաղա Junius, շահիր մրցանակներ 
Արդշինբանկը «VMF Վանաձորի կիսամարաթոն 2025»-ի գլխավոր հովանավորն էԱրդշինբանկը «VMF Վանաձորի կիսամարաթոն 2025»-ի գլխավոր հովանավորն է
Երեւանում քննարկվել է Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության մասին հուշագրի վեցերորդ վերանայման նախագիծըԵրեւանում քննարկվել է Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության մասին հուշագրի վեցերորդ վերանայման նախագիծը
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության և ԳԻԶ-ի հետ համագործակցության ուղղություններըԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության և ԳԻԶ-ի հետ համագործակցության ուղղությունները
Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Երեւանի հանդեպ Թբիլիսիի պարտքի մարման մասինՎրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Երեւանի հանդեպ Թբիլիսիի պարտքի մարման մասին
Հայկական բիզնեսը՝ երկու կրակի արանքում. մի կողմից ՊԵԿ անգրագետ տեսուչներն են, մյուս կողմից ՝ ՔԿ կոպիտ, անգրագետ քննիչը. Վահրամ ՄիրաքյանՀայկական բիզնեսը՝ երկու կրակի արանքում. մի կողմից ՊԵԿ անգրագետ տեսուչներն են, մյուս կողմից ՝ ՔԿ կոպիտ, անգրագետ քննիչը. Վահրամ Միրաքյան
Արցախցի դպրոցականների համար ֆինանսական կրթության ծրագիրն ամփոփում է արդյունքները․ IDBankԱրցախցի դպրոցականների համար ֆինանսական կրթության ծրագիրն ամփոփում է արդյունքները․ IDBank
Կայուն կողմնակի միտում՝ անկման փոխարեն. ԿԲ նախագահը ՝ անշարժ գույքի գների մասինԿայուն կողմնակի միտում՝ անկման փոխարեն. ԿԲ նախագահը ՝ անշարժ գույքի գների մասին
Աշխատանք` հատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների համարԱշխատանք` հատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների համար
Կենտրոնական բանկի ղեկավարը չի կարծում, որ ESA վարկանիշի իջեցումը կարող է ազդել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության վրաԿենտրոնական բանկի ղեկավարը չի կարծում, որ ESA վարկանիշի իջեցումը կարող է ազդել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության վրա
«Հայկական բանկային օրեր» անցկացվեցին Ավստրիայի մայրաքաղաքում«Հայկական բանկային օրեր» անցկացվեցին Ավստրիայի մայրաքաղաքում
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել 6.75 տոկոսի մակարդակում
ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսությունը, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, կկայունանա 5,5% աճի հետագծի վրաԵԱԶԲ. Հայաստանի տնտեսությունը, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, կկայունանա 5,5% աճի հետագծի վրա
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամի թողարկման մասինՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամի թողարկման մասին
ԱրարատԲանկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագրի համաֆինանսավորողԱրարատԲանկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագրի համաֆինանսավորող
Սուբվենցիոն ծրագրերը՝ Կապանի զարգացման շարժիչ ուժՍուբվենցիոն ծրագրերը՝ Կապանի զարգացման շարժիչ ուժ
Ակբա բանկը զարգացնում է բաց ու վստահելի հարաբերություններ բաժնետերերի հետԱկբա բանկը զարգացնում է բաց ու վստահելի հարաբերություններ բաժնետերերի հետ
Հայաստանը 10 օր ռուսական գազը չի ստանաՀայաստանը 10 օր ռուսական գազը չի ստանա
ՀԷՑ-ի նախկին ղեկավարը պատասխանել է ներկայիս ղեկավարի մեղադրանքներինՀԷՑ-ի նախկին ղեկավարը պատասխանել է ներկայիս ղեկավարի մեղադրանքներին
"Մանթաշյանց" գործարարների ակումբն առաջարկում է օրինագիծ հարկային ռեկետի դեմ
Հայաստանը պատրաստվում է պետական պարտքի Հայաստանը պատրաստվում է պետական պարտքի "ռեբրենդինգի"
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցըՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցը
Բրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունենԲրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունեն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարով
Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումըՀայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%
5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է
 Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերըԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերը
ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի "Թրամփի երթուղում"
Երևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողովԵրևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողով
Երևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովըԵրևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովը
ՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներինՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներին
Հայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանըՀայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանը
Գևորգ Պապոյան. Գևորգ Պապոյան. "Թրամփի ուղին", փաստորեն,  հասել է գործնական մակարդակի
Դրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասինԴրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
Բոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքովԲոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքով
Վահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումըՎահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումը
Վճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-երՎճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-եր
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համարԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համար
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
18.09.2025
RUB4.620.01
USD382.59-0.35
EUR452.83-0.42
GBP522.580.13
CAD277.84-0.54
JPY25.98-0.21
CNY53.84-0.06
CHF485.46-1.25