Արմինֆո. Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Զառա Չատինյանին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը, Տիկին Չատինյանը Կոմիտեի նորանշանակ նախագահին ներկայացրել է Հայաստանում Բանկի իրականացրած ծրագրերը, ինչպես նաև՝ ընթացիկ ծրագրերի մանրամասները: Ըստ տիկ. Չատինյանի՝ կարևորագույն ծրագրերից է «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագիրըե: Այս պահին իրականացվում է մանրամասն նախագծման աշխատանքների խորհրդատուների ընտրության գործընթաց: Այս ծրագրում KfW բանկի ֆինանսական մասնակցությունը կազմում է 30 մլն. եվրո:
KfW բանկի ներկայացուցիչը առանձնացրել է նաև Շիրակի մարզում նախատեսված բիոլոգիական մաքրման կայանի շինարարության ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 4.5 մլն. եվրո: Ըստ ծրագրի՝ շինարարական աշխատանքները կտևեն 3 տարի:
Արսեն Հարությունյանը կարևորել է KfW բանկի գործունեությունը Հայաստանում և պատրաստակամություն հայտնեց առավել սերտ համագործակցել:
«KfW բանկը այն կառույցներից է, որն առավել ուշադիր և մանրակրկիտ է մոտենում մրցույթային գործընթացներին: Իմ կարծիքով, գնումների մրցույթային գործնթացները պետք է կազմակերպվեն հնարավորինս հստակ և ընկալելի չափորոշիչներով՝ ապահովելով բարեխիղճ մրցակցություն և հնարավորինս շատ թվով ընկերությունների մասնակցություն, ինչը թույլ կտա ոչ միայն որակական ընտրություն կատարել, այլև՝ ապահովել ողջ գործընթացի առավելագույն թափանցիկությունըե,- նշել է Ա. Հարությունյանը:
Նշենք, որ KfW բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվում է «Համայնքային ենթակառուցվածների ծրագիրըե, որի ընդհանրուր արժեքը կազմում է 74 մլն. եվրո: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է ծրագրի նախագծման մրցույթը, կնքվել են համապատասխան պայմանագրեր:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |