Արմինֆո. Պետական Համահայկական բանկը, որը շուրջ 5 տարի պետական միջոցների հաշվին գոյության ընթացքում ոչ մի զգալի օգուտ չի տվել տնտեսությանը, կօտարվի և կհանձնվի մասնավոր ներդրողների: Ինչպես հայտնի է դարձել ԱրմԻնֆո-ին, կարգավորողն արդեն այդ մասին սկզբունքային որոշում է կայացրել: Ենթադրվում է, որ բանկը կվերազմվի մասնավոր ներդրումային կառույցի: Ապագա գործարքի մանրամասների մասին առայժմ չի հաղորդվում:
2011 թվականի հունիսի 2-ին Հայաստանի կենտրոնական բանկը բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիա էր տրամադրել Համահայկական բանկին: Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, բանկի կանոոնադրական կապիտալը պետք է կազմեր 100 մլն դոլար, որից 20 մլդ ներդրել էր Հայաստանի կառավարությունը, իսկ մնացած 80 մլն դոլարը նախատեսվում էր ներգրավել դոնորներից և մասնավոր բիզնեսից: Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ Համահայկական բանկը նախատեսում է երկարաժամկետ վարկեր տրամադրել շուկայականից ցածր տոկոսադրույքներով: Չնայած դրան` բանկը մնում էր ԿԲ կարգավորման դաշտում, Հայաստանի խորհրդարանը դրա գործունեությունը կանոնակարգող առանձին օրենք է ընդունել: Բանկը, որի ղեկավար է նշանակվել պետության ղեկավարի տնտեսական հարցերով նախկին խորհրդական Վահրամ Ներսիսյանը, ով մինչ այդ Հայաստանում ՀԲ ներկայացուցիչն էր, այդդպես էլ չի կարողացել ստանձնելլ համահայկական ֆինանսաներրդումային կառույցի իր անմիջական առաքելությունը և ոչնչով չի տարբերվել սովորական միկրոֆինանսական կազմակերպության գործունեությունից: Նրան այդպես էլ չի հաջողվել իր աշխատանքում ներգրավել սփյուռքի ներկայացուցիչներին և սկսել Հայաստանում գործող մրցունակ ձեռնարկությունների երկարաժամկետ ֆինանսավորումը: Փաստորեն, մինչ օրս բանկը ոչ մի կերպ իրեն չի դրսևորել երկի ներդրումային դաշտում:
![]() | 5.07 | -0.03 |
![]() | 388.07 | -0.26 |
![]() | 416.17 | -6.14 |
![]() | 473.33 | -4.04 |
![]() | 281.58 | -2.35 |
![]() | 29.88 | 0.30 |
![]() | 56.76 | 0.24 |
![]() | 421.31 | -2.31 |