Չորեքշաբթի, 19 Հոկտեմբերի 2016 12:33
Նաիրա Բադալյան

Լիբանանի դեսպանը հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսությունում ներդրումներով լիբանանցի գործարարների շահագրգության մասին

Լիբանանի դեսպանը հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսությունում ներդրումներով լիբանանցի գործարարների շահագրգության մասին

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:

«Ես տեղյակ եմ, որ Հայաստանի և Լիբանանի միջև գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել են սերտ հարաբերություններ, Լիբանանի դեսպանատունը ձեռնարկում է մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններ, լիբանանցի գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումներ իրականացնելու գործում: Կցանկանայի շեշտել, որ մենք պատրաստ ենք լիբանանյան կողմի հետ համագործակցել տարբեր ուղղություններով և քննարկման առարկա դարձնել ներկայացվող առաջարկները», – ողջունելով հյուրին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Որպես համագործակցության հնարավոր ուղղություն` նախարարն առաջարկել է ուսումնասիրել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը:

Դեսպան Ժան Մաքարոնն իր հերթին համառոտ ներկայացրել է լիբանանյան գործարարների կատարած ներդրումները Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում` հատկապես կարևորելով «Գարդենիա Լեբանիզ Ֆարմս» ընկերության գործունեությունը, որի ջանքերով 2015 թվականի մայիսին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնվել են «պեկան» տեսակի ընկուզենու այգիներ:

Հյուրը նաև տեղեկացրել է, որ լիբանանցի գործարարները ներկայումս մեծապես հետաքրքրված են ներդրումներ իրականացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում, մասնավորապես` կարտոֆիլի վերամշակման ոլորտում:

Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության ընդլայնման և նոր գործարար կապերի հաստատման հարցում:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
15.01.2021
RUB7.13-0.03
USD522.53-2.92
EUR634.35-4.97
GBP712.78-4.62
CAD411.77-2.95
JPY50.41-0.12
CNY80.85-0.31
CHF588.83-3.49



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000