Արմինֆո. Հայաստանը 5 կետով բարելավել է իր ընդհանուր դիրքը և 38-րդ հորիզոնականն է զբաղեցրել Համաշխարհային բանկի Doing Business նոր վարկանշային աղյուսակում, որը հրապարակվել է երեկ երեկոյան: Ըստ վարկանշային աղյուսակը կազմողների, վարկանիշի մակարդակի բարձրացումը հնարավոր է դարձել էլեկտրամատակարարման համակարգի միացման ընթացակարգի 9 դիրքով և բիզնեսի համար վարկերի մատչելիության ցուցանիշի 22 կետով բարելավման շնորհիվ: 7 կետով բարելավվել է պայմանագրերի կատարման ապահովումը:
Միևնույն ժամանակ, երկիրը 3 կետով նվազեցրել է, այսինքն, փոքր-ինչ վատթարացրել է շինարարության թույլտվույթուն ստանալու ընթացակարգը, 2 կետով իջել է փոքրամասնական ներդրողների (բաժնետերերի) պաշտպանության բնագավառում և 3 կետով բարդացրել է անվճարունակության հարցերի լուծման ընթացակարգը: Ընդհանուր առմամբ, Հայաստանը մոտեցել է, այսպես կոչված, «Առաջնային գծի» ցուցանիշին (Այդ ցուցանիշը թույլ է տալիս դիտարկել յուրաքանչյուր երկիր հեռավորությունը «առաջնային գծից», այսինքն, «Բիզնեսի վարման» ցուցանիշներից յուրաքանչյուրի լավագույն արդյունքից` «Բիզնեի վարման» հետազոտությունում ընդգրկված բոլոր երկրների վերաբերյալ – խմբ.)` 1,47%-ից մինչև 73,63% կետով: Հայաստանի ամենաթույլ դիրքեր են հարկումը` 88-րդ տեղ, շինարարության թույլտվության ստացումը` 81-րդ տեղ և անվճարունակության հարցերի լուծումը: Միջազգային առևտրի ոլորտում երկիրն զբաղեցրել է 48-րդ դիրքը:
Նշենք, որ Հայաստանն ընդհանուր դիրքով ԱՊՀ երկրների շրջանում հետ է մնում Վրաստանից (16-րդ դիրք), Ղազախստանից (35-րդ դիրք), Բելառուսից (37-րդ դիրք), սակայն առաջ է անցել Ռուսաստանից (40-րդ դիրք), Մոլդովայից (44-րդ դիրք), Ադրբեջանից (65-րդ դիրք), Ղրղըզստանից (75-րդ դիրք) և Ուկրաինայից (80-րդ դիրք): Վարկանշային աղյուսակը գլխավորում է Նոր Զելանդիան: Նախորդ տարվա առաջատար Սինգապուրն իջել է երկրորդ տեղ: Բիզնեսի վարման հարմարավետության վարկանիշը չափվում է մի քանի ցուցանիշներով, դրանց թվում են բիզնեսի բացման պարզությունը, շինարարության թույլտվության ստացումը և էլեկտրաէներգիայի միացումը, սեփականության գրանցումը, վարկերի հասանելությունը, փոքրամասնականների իրավունքների պաշտպանությունը, հարկերի վճարումը և մի շարք այլ ցուցանիշներ: