Արմինֆո.Հայաստանում տեղյակ չեն ՀՀ-ում ատոմային նախագծերին մասնակցելու AERTEC կորպորացիայի /Սաուդյան Արաբիայի Թագավորություն/ մտադրությունների մասին: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, նորությունը հետաքրքիր է, սակայն ընկերության մտադրությունների մասին ոչինչ հայտնի չէ:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում AERTEC կորպորացիայի գլխավոր գիտնական Սեմ Սաիդը նշել էր, որ կորպորացիան շահագրգռված է Հայաստանում ատոմային նախագծերին մասնակցության հարցում: Սաիդի խոսքով, տվյալ փուլում բանակցությունների սեղանին է գտնվում Հայաստանում նոր միջուկային ռեակտորի կառուցման հետ կապված առաջարկների փաթեթը: Ինչպես հավաստիացրել էր նա, առաջարկների փաթեթը ենթադրում է ինչպես նորագույն տեխնոլոգիաների հիման վրա գործող էներգաբլոկի արդիականացման, այնպես էլ նոր ԱԷԿ-ի կառուցման ծրագրերի իրականացման հնարավորություն: Ծրագիրը քննարկումների փուլում է գտնվում, և դրա իրականացոմը, Սաիդի խոսքով, հնարավոր կդառնա մինչև 2020 թ. Շրջանակային ծրագրի շրջանակներում:
Նշենք, որ 2014 թվականի մարտին ՀՀ կառավաևությունն ընդունեց Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին որոշում՝ կապված նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձգումների հետ: «Ռոսատոմ» ընկերությունը հայ փորձագետների հետ համատեղ պայմանավովել է աշխատել ատոմակայանի ժամկետը 10 տարով` մինչև 2026 թվականը երկարաձգելու նախագծի վրա: Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն 2019 թվականին: Այդ նպատակով Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է 270 մլն դոլար պետական արտահանումային վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ:
![]() | 6.61 | -0.80 |
![]() | 408.20 | 0.68 |
![]() | 416.32 | -9.58 |
![]() | 486.74 | -7.99 |
![]() | 313.08 | -4.28 |
![]() | 30.16 | 0.06 |
![]() | 60.70 | -0.06 |
![]() | 420.30 | -4.42 |