Արմինֆո. Կարճաժամկետ հեռանկարում ՀՀ Կենտրոնական բանկը և միջազգային կազմակերպությունները չեն տեսնում արժութային շուկայի վրա ազդող ուժեղ ցնցումներ: Այս մասին ՀՀ խորհրդարանում ԿԲ ամենամյա ուղերձով հայտարարել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, 2017 թվականի բյուջեի նախագծի կապակցությամբ:
Պատասխանելով պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, կապված ցնցումային իրավիճակների հետ, որոնց Հայաստանը բախվեց 2014 թվականին, ինչի արդյունքում տեղի ունեցավ ազգային արժույթի փլուզում, Երիցյանը նշել է, որ ԿԲ վարում է մեղմ դրամավարկային քաղաքականոթյուն, որպեսզի հավասարակշռվեն այդ ցնցումները: Այնուամենայնիվ, նա նշել է, որ ԿԲ-ն իր առջև փոխարժեքի կառավարման խնդիր չի դնում, այլ կատարում է գների զսպման ուղղությամբ իր վրա ֆունկցիան`գնաճի թիրախային մեխանիզմների միջոցով:
Խոսելով արժութային շուկայում պահպանվող կայունոթյան մասին, արտահման-ներմուծման գործարքների ծավալների վրա դրա ազդեցութան տեսանկյունից, Երիցյանն ընդգծել է, որ վերջին երկու տարիներին դիտվող արտահանման էական աճը և ներմուծման անկումը ոչ մի կերպ կապված չի հայկական դրամի փոխարժեքը կայուն մակարդակում պահպանելու հետ, քանի որ տվյալ պարագայում անհրաժեշտ է մոտենալ դրամի իրական արդյունավետ փոխարժեքի տեսանկյունից, ելնելով Հայաստանի արտաքին առևտրի հիմնական գործընկեր երկրներից յուրաքանչյուրի համար համամասնորեն կշռված մասնաբաժնից: Նա հատուկ ընդգծել է, որ արտահանման աճը չունի գնային բաղադրիչ, այլ դա մի փաստ է, որը բացառապես կախված է արտադրության աճից և հայ արտահանողների սպառման շուկաների ընդլայնումից:
Նշենք, որ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին արտահանման ծավալների 19.6% կտրուկ աճը (նախերդ տարվա 0.9% անկման համեմատ), կրճատել է Հայաստանի արտաքին առևտրի բացասական սալդոն կրճատել է 20.3%: Ընդ որում, , ներմուծումը, պահպանելով բացասական դինամիկան, կտրուկ դանդաղեցրել է անկումը, մինչև 0,8%, նախորդ տարվա 26,6% փոխարեն: Արդյունքում, Հայստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2016-ի հունվար-սեպտեմբերին արձանագրել է 5.7% տարեկան աճ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20% անկման փոխարեն: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2016 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 1724.7 մլրդ դրամ ($3588,1 մլն), մասնավորապես արտահանման ծավալը կազմել է 621.4 մլրդ դրամ ($ 1293,1 մլն), ներմուծումը`1103.3 մլրդ դրամ ($ 2,295 մլրդ), արդյունքում, արտաքին առևտրի բացասական սալդոն ձևավորվել է 481.9 մլրդ դրամ ($ 1001,9 մլն) մակարդակում: