Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է թվով 57-րդ՝ «Շինարարներ» մասնաճյուղը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ փողոցի 15 շենք, 156 հասցեում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, «Շինարարներ» մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:
«Մեր գործունեության 20 տարիների ընթացքում արդեն գործարկել ենք 57 մասնաճյուղ, այս գործընթացը լինելու է շարունականան, և «Շինարարներ»-ի գործարկումը բանկի կողմից նախաձեռնված և անընդհատ իրականացվող մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է: Աջափնյակ համայնքում մասնաճյուղի բացումը կարևոր նշանակություն ունի թե՛ բանկի, թե՛ մեր հաճախորդների համար: Մասնաճյուղը աշխատելու է բանկի կողմից ընդունված բիզնես էթիկայի կանոններով, ինչը նշանակում է աշխատանքի ընթացքում մաքսիմալ թափանցիկություն և հաճախորդի հետ ավելի անմիջական շփում: Նոր գործարկվող մասնաճյուղում, հակառակ ձևավորված կարծրատիպերի, չկան արգելքներ աշխատակցի և հաճախորդի միջև»-իր խոսքում նշում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով` հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար: Կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ՝ կոմունալ վճարումներ (Էլեկտրաէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)` 12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղրի ցանցով բանկը երկրորդն է Հայաստանում: Իր հիմնական հաշվեկշռայիին ցուցանիշներով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: