Արմինֆո. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 5396.1 մլն կՎտժ, տարեկան անկումը՝ 6,5%, իսկ միայն սեպտեմբերին կրճատվել է 7.4%, մինչև 591.3 մլն. կՎտժ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի հունվար- սեպտեմբերին ՋԷԿ-երը 28% կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ մինչև 1332.5 մլն կՎտժ, ՀԷԿ-երն ավելացրել են 6.1% ՝ մինչև 1856.3 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ն ավելացրել է 1,6 %՝ մինչև 2206.2 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 51.3 հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան անկումը` 43.6%: Այլ աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 1.0 մլն. ԿՎտժ, տարեկան անկումը` 52.2%:
Նշենք, որ 2015-ին Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճել էր ընդամենը 0.6%, մինչև 7798.2 մլն կՎտժ, իսկ միայն դեկտեմբերին`9%: 2015 թվականի ընթացքում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել էին 14,8%, ՀԷԿ-երն ավելացրել էին 10.7%, ՀԱԷԿ-ը`13,1%, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն աճել էր 10.4%:
![]() | 5.65 | 0.04 |
![]() | 395.74 | 0.07 |
![]() | 430.96 | 2.69 |
![]() | 487.59 | 0.44 |
![]() | 297.33 | 3.54 |
![]() | 30.48 | 0.13 |
![]() | 58.64 | 0.11 |
![]() | 432.03 | 5.89 |