Արմինֆո. Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը 2016 թվականի հունվար-սեպտեմբերին շարունակում է գլխավորել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, վճարելով պետական գանձարանին 29.8 մլրդ դրամ, այդ թվում 237 մլն դրամի մաքսային տուրքեր, 5.6 մլրդ դրամի ուղղակի հարկեր (այդ թվում`եկամտահարկ և շահութահարկ), 24.3 մլրդ դրամի անուղղակի հարկեր (այդ թվում`ԱԱՀ և ակցիզային հարկ):
Ինչպես վկայում են ՊԵԿ կողմից հրապարակված տվյալները, Հայաստանի հինգ խոշորագույն հարկատուները միասին պետական բյուջեին վճարել են 87.1 մլրդ դրամի հարկեր, այդ թվում` 33.2 մլրդ.դրամ - ուղղակի հարկեր և 53.8 մլրդ դրամ - անուղղակի հարկեր:
Երկրորդ տեղում է հայ-կանադական «Գրանդ Տոբակո» ընկերությունը, երրորդ տեղում` Որոտանի ՀԷԿ-ը, չորրորդ տեղում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, իսկ հինգերորդն է «Ալեքս Գրիգ» ընկերութոյւնը:
Այնուհետև առաջատարների տասնյակում են` «Թեղուտ» ընկերությունը (6 տեղ), «Ղ-Տելեկոմը» (7 տեղ), «ՍիՓիԷս» ընկերությունը (8 տեղ), «Ֆլեշ» ընկերությունը (9 տեղ), «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» (ԱրմենՏել, ապրանքանիշը Beeline, 10 տեղ):
հայ-կանադական «Գրանդ Տոբակո» ընկերության հարկային վճարները կազմել են 16.5 մլրդ դրամ, որից 3.8 մլրդ դրամ - մաքսային տուրքեր, 5.5 մլրդ դրամ - ուղղակի հարկեր, 11 մլրդ դրամ - անուղղակի հարկեր:
«Որոտանի ՀԷԿ»-ը վճարել է 15,6 մլրդ դրամ, որից 15,5 մլրդ դրամ - ուղղակի հարկեր, 14 մլն դրամ - անուղղակի հարկեր: «Էլեկտրական ցանցեր»`14,1 մլրդ դրամ, ուղղակի հարկեր - 5.3 մլրդ դրամ, անուղղակի հարկեր - 8.8 մլրդ դրամ, «Ալեքս Գրիգ»` 11.1 մլրդ դրամ, ուղղակի հարկեր - 1.3 մլրդ դրամ, անուղղակի հարկեր - 9.8 մլրդ դրամ:
Նշենք, որ 2015 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի հարկատուների TOP-5 ցանկն ուներ հետևյալ տեսքը: «Գազպրոմ Արմենիա», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Որոտանի ՀԷԿ», «Ղ-Տելեկոմ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր», որոնք միասին բյուջեին վճարել էին 94.2 մլրդ դրամ, որից 20 7 մլրդ դրամ - ուղղակի հարկեր և 73.5 մլրդ դրամ - անուղղակի հարկեր: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 30.09.2016թ.դրությամբ կազմել է 474,46 դրամ / $ 1):