
Արմինֆո. «Բելավիան» մտադիր է 2017 թվին վերսկսել չվերթները դեպի Երևան: Ինչպես հաղորդում է ԲԵԼՏԱ-ն, այդ մասին հաղորդել է «Բելավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովը: Ընդ որում նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Բելառուսի միջև ուղևորափոխադրումների նկատմամբ պահանջարկի անկումը ժամանակավոր է:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Հայաստանում ավիափոխադրումների ոլորտի ազատականացման մասին որոշում և հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Այն հիմնված էր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ), McKinsey & Company ընկերության միջև կատարված համատեղ հետազոտության վրա: Նոր քաղաքականության արդյունքը շատ կարճ տևեց: «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը կառավարության կողմից հայտարարվեց 2013 թվականին «Արմավիա» ազգային ավիափոխադրողի սնակացումից հետո, հանգեցրեց հայաստանյան շուկայից օտարերկրյա ավիաընկերությունների համատարած փախուստի: Արդյունքում` ավիատոմսերի բարձր գների պատճառով հայ ուղևորներից շատերը նախընտրում են օգտվել հարևան Վրաստանի օդային ծառայություններից, որտեղ հաջողությամբ գործում են մի շարք եվրոպական լոուքոստերներ: