Արմինֆո. 2017 թվականին Հայաստանի կառավարությունն ակնկալում է արտասահմանյան պետություններից և միջազգային կառույցներից ստանալ 31 մլրդ.դրամի պաշտոնական դրամաշնորհներ (մոտ 165 մլն. դոլար), ասված է հաջորդ տարվա բյուջետային ուղերձում, որը ներկայացվել է ՀՀ խորհրդարան:
Մասնավորապես, 2017 թ.-ին, Հայաստանը ԵՄ-ից կստանա 9,2 մլրդ դրամի կամ 17,3 մլն եվրոյի պաշտոնական դրամաշնորհներ: 2016 թ. ԵՄ-ից արդեն ստացել է 12.6 մլրդ դրամ: Հայաստանը նաև հույս ունի ԵՄ-ից ստանալ 4,3 մլրդ դրամի վարկեր:
Աջակցման նպատակային ծրագրերի շրջանակներում ակնկալվում է 21.8 մլրդ դրամ, կամ 46 մլն.դոլարի դրամաշնորհներ (փոխկապակցված դրամաշնորհներ), որից 8,7 մլրդ դրամը կամ 18.4 մլն.դոլարն սպասվում ԵՄ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:
Եվս 1.6 մլրդ դրամ կամ 3.3 մլն.դոլար Ռուսաստանի Դաշնության կողմից կստացվի Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի շրջանակներում:
2.2 մլրդ դրամ կամ 4,7 մլն.դոլարmln կներգրավվի Գերմանիայի զարգացման KfW բանկի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:
Բացի այդ, Համաշխարհային բանկից ակնկալվում են 6.4 մլն դոլարի կամ 3 մլրդ դրամի դրամաշնորհներ:
Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ծրագրի (Տրանշ 3) շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկից ակնկալվում են 2 մլն.դոլարի դրամաշնորհներ:
Գյուղատնտեսության զարգացման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Դանիայի Թագավորությունից ակնկալվում է 0.8 միլիարդ դրամի կամ 1.7 մլն դոլարի դրամաշնորհ:
ՄԻԱՎ-ՁԻԱՀ դեմ պայքարի աջակցության ծրագրերի շրջանակներում Գլոբալ հիմնադրամից ակնկալվում է 4.7 մլն.դոլարի կամ 2,3 մլրդ դրամի դրամաշնորհ:
Արևելյան գործընկերության հիմնադրամից էներգետիկ արդյունավետության և շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի շրջանակներում ակնկալվում է ստանալ 1,5 մլրդ դրամ կամ 3.1 մլն դոլար:
Եվս 0.8 մլրդ.դրամ կամ 1.7 մլն.դոլար է ակնկալվում ստանալ այլ դրամաշնորհային ծրագրերից:
![]() | 4.17 | 0.10 |
![]() | 413.45 | 11.24 |
![]() | 433.09 | 9.24 |
![]() | 498.54 | 9.57 |
![]() | 301.30 | 5.71 |
![]() | 27.59 | 0.73 |
![]() | 57.59 | 1.57 |
![]() | 448.04 | 7.99 |