Արմինֆո. Գնահատելով երկրի 2017 թվականի բյուջեն, նոյեմբերի 4-ին Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ընդգծել է. «Մենք սկսում ենք զերոյից»: Ըստ փորձագետի, բյուջեի նախագիծը սահմանափակ է, բայց կառավարության նոր ծրագրի հետ միասին կհաջողվի լուծել ավելի շատ պրոբլեմներ, քան դա հաջողվում էր ավելի վաղ:
«Ծախսերի գծով հիմնական ուղղությունները մնացել են նույնը: Ինչպես և նախկինում, սոցիալական պաշտպանության ծախսերը կազմում են բյուջեի 1/3-ը – ավելի քան 800 մլն.դոլար: Սա հերթական անգամ հաստատում է, որ սոցիալական պրոբլեմները Հայաստանում կմնան նույն մակարդակում: Եթե ինչ-որ բան հաջողվի բարելավել, ապա դրան զուգահեռ կառաջանան նոր պրոբլեմներ, հետևաբար, մենք չենք հասցնի նվազեցնել ծախսերն այդ ուղղությամբ»,-ընդգծել է նա: Այս առումով Գ.Մակարյանը հաղորդել է, որ բյուջեի նոր նախագծով ավելացել են կրթության ոլորտի ծախսերը, մինչդեռ առողջապահության և պաշտպանության ծախսերը կմնան գրեթե նույնը:
Սակայն, իր արդյունավետությամբ, որը խոստանում է այս բյուջեն, փորձագետի ուշադրության կենտրոնում է մնում 320 մլն.դոլարի դեֆիցիտը: Այս հարցում նա գտնում է, որ հարկավոր է կողմնորոշվել դեպի ներքին աղբյուրները, չնայած բյուջեի նախագծով 162 մլն.դոլար նախատեսվում է ներգրավել արտաքին աղբյուրներից: Նրա կարծիքով, միջոցների ներհոսքի հիմնական աղբյուրը պետք է լինի ստվերի դեմ պայքարը: «Ստվերային տնտեսությունն ունի մեծ ներուժ, և դրա օրինական դաշտ դուրսբերումը բյուջեին կապահովի լրացուցիչ 1 մլրդ.դոլար, իսկ ՀՆԱ-ին` 5 մլրդ.դոլար: Դա պետպարտքի մարման լավագույն ձևն է, քանի որ պարտքն արդեն հասել է ՀՆԱ-ի 60%-ին»,-նկատել է նա:
Գնահատելով ներկայիս իրավիճակը, Գ.Մակարյանը նշել է, որ այսօր նոր կառավարությունը պետք է լուծի 25 տարիների ընթացքում կուտակված պրոբլեմները: «Այսօր Հայաստանը գտնվում է լուրջ նախապատրաստական փուլում»,-մեկնաբանել է տնտեսագետը:
Հիշեցնենք, որ Կառավարությունը սեպտեմբերի 29-ի նիստում հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը։ «Բյուջեով ամրագրված ամենագլխավոր սկզբունքը հարկա-բյուջետային քաղաքական և պարտքային կայունությունն է»,-հայտարարել է նախարարը, ներկայացնելով փաստաթուղթը: Նրա խոսքով, 2014-2015 թվականներին Հայաստանն արձանագրեց պետական դեֆիցիտի բավականին բարձր մակարդակ – 4.8%: Այս տարվա արդյունքներով, ամենայն հավանականությամբ, դեֆիցիտը կհասնի 5.9%-ի, նշել է նա, հավելելով, որ որ դա հանդիսանում է պարտքի ձևավորման հիմնական աղբյուրը: «Արդյունքում, երկու տարվա ընթացքում, 2014-2015 թթ, պարտքն աճեց 43,7%, իսկ այս տարվա վերջին կկազմի 54.4%», - ասել է Արամյանը: Հետևաբար, նշել է նախարարը, առաջիկայում պետք է լինել ավելի պահպանողական, պարտքի աճը կանխելու համար: «Հաշվի առնելով այս ամենը, ծախսային մասով մենք համեմատաբար պահպանողական էինք, և պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 1 տրլն. 360 մլրդ դրամ: Նման պայմաններում 2017 թվականի բյուջեի դեֆիցիտը պահվեց 2.8%-ի շրջանակներում, ինչը գրեթե երկու անգամ պակաս է ընթացիկ տարվա ցուցանիշներից», - ասել է նախարարը, նշելով, որ բյուջեի ծախսերը 2016 թվականին կկազմեն մոտ 1 տրլն. 444 մլրդ դրամ: Նախարարը նշել է, որ վարչական մեխանիզմների շնորհիվ հաջորդ տարի ակնկալվում է հարկային լրացուցիչ մուտքեր, ինչի արդյուքնում բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն.210 մլրդ.դրամ: