Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր՝ ընդգծելով համատեղ ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը:
Նախարար Վարդան Արամյանը մասնավորապես նշել է, որ որակյալ ծառայություններ մատուցող ֆրանսիական ներդրող ընկերությունները մշտապես սպասված են Հայաստանում՝ առաջարկելով լուծումներ գտնել ընդլայնելու նրանց ներգրավվածությունը: Քննարկվել է նաև Հայաստանում ֆրանսիական ձեռնարկությունների տարածաշրջանային ներկայացուցչություններ տեղակայելու հեռանկարը:
Համամիտ լինելով դիտարկմանը հայ-ֆրանսիական համագործակցության մեծ ներուժի վերաբերյալ՝ դեսպան Շարպանտիեն նշել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը պատրաստ է Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքներ իրականացնել և քայլեր ձեռնարկել երկկողմանի արդյունավետ նախագծերը խթանելու ուղղությամբ՝ նկատելով, որ լավագույն ազդակն այս դեպքում Հայաստանում արդեն գործող ֆրանսիական ընկերությունների հաջող գործունեությունն է:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է քննարկել ֆրանսիական ներդրող ընկերությունների համար առավել բարենպաստ բիզնես միջավայր ապահովելու մոտեցումները:
![]() | 5.07 | -0.03 |
![]() | 388.07 | -0.26 |
![]() | 416.17 | -6.14 |
![]() | 473.33 | -4.04 |
![]() | 281.58 | -2.35 |
![]() | 29.88 | 0.30 |
![]() | 56.76 | 0.24 |
![]() | 421.31 | -2.31 |