Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը ծավալները նվազեցին 43%, նախորդ շաբաթվա 33.2% աճից հետո, իսկ ներբանկային շուկայում դիտվել է դոլարի և եվրոյի առքի և վաճառքի տարաբնույթ դինամիկա, ինչպես նաև ռուբլիով գործարանքների նկատմամբ հետաքրքրության նվազում: Արդյունքում, ընթացիկ շաբաթ շարունակվեց դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ` 476-ից մինչև 477 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ 519-ից ամրապնդվելով մինչև 530 դրամ/եվրո մակարդակ, իսկ ռուբլու նկատմամբ` 7.6 դրամից մինչև 7.5 դրամ/ռուբլի մակարդակ: Մինչ այդ, հունվար-սեպտեմբերին, դրամը դոլարի նկատմամբ եվրոյի նկատմամբ ամրապնդվել էր` 482-ից մինչև 474 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ արժեզրկվել էր` 529-ից մինչև 532 դրամ/եվրո մակարդակ, իսկ ռուբլու նկատմամբ` 6.9-ից մինչև 7.5 դրամ/ռուբլի մակարդակ, իսկ հոկտեմբերին տեղի ունեցավ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկում, մինչև 476 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` մինչև 521 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` մինչև 7.5 դրամ/ռուբլի մակարդակ: Արտարժույթի բորսայական հարթակը տարեսկզբից հազվադեպ է գործել – մեկական գործարք մարտ-մայիս ամիսներին, մասնավորապես, մարտին`100 հազ.դոլար, ապրիլին`2950 դոլար և մայիսին`800 հազ.դոլար, որից հետո կրկին հաջորդեց լռությունը: Կենտրոնական բանկն առաջին կիսամյակում դոլար է գնել հունիսին (50.2 մլն.դոլար) և ապրիլին (2.4 մլն.դոլար), և վաճառել` հունվարին (53.1 մլն.դոլար) և փետրվարին (41.5 մլն.դոլար):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, արտարժույթի միջբանկային շուկան հոկտեմբերի 31-ից նոյեհմեբրի 4-ն ընկած ժամանակահատվածքում նվազեցրել է ամենօրյա ծավալները, առավելագույն ծավալն արձանագրելով հինգշաբթի օրը – 3.095 մլն. դոլար, իսկ նվազագույնը` երկուշաբթի օրը – 800 հազ.դոլար: Ընդհանուր հաշվով, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն արտարժույթի միջբանկային շուկայի շաբաթական ծավալը կրճատվեց մինչև 9.546 մլն.դոլար (նախորդ շաբաթ`16.650 մլն. դոլար), միջին կշռված փոխարժեքը ձևավորելով 476.38 դրամ/դոլար մակարդակում (նախորդ շաբաթ` 475.60 դրամ/դոլար): Դրան զուգահեռ, ներբանկային շուկայում դոլարի առքի ծավալը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը նվազեց 38%, եվրոյով գործարքներում առքն աճեց 17%: Հաշվետու շաբաթվա ընթացքում ներբանկային շուկան արձանագրեց դոլարի վաճառքի 8.9% աճ (անցյալ շաբաթվա անկումը`6%) և եվրոյի վաճառքի անկումը կազմեց 30.7% (նախորդ շաբաթվա աճը`6.7%): Իսկ ռուբլիով գործարաներում առքի անկումը կազմեց 9.8%, իսկ վաճառքի աճը` 47.7%: Արդյունքում, գնվել է 68.01 մլն.դոլար, 475.01 դրամ/դոլար միջին փոխարժեքով, 7.6 մլն.եվրո, 522.07 դրամ/եվրո փոխարժեքով և 961 մլն.ռուբլի, 7.47 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 88.03 մլն.դոլար, 476.40 դրամ/դոլար միջին փոխարժեքով, 9.7 մլն.եվրո, 526.15 դրամ/եվրո միջին փոխարժեքով և 443.2 մլն. ռուբլի, 7.57 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (հոկտեմբերի 24-29-ը) Հայաստանի բանկերի կողմից տրամադրվել է 88.3 մլրդ դրամի և 55.3 մլն դոլարի վարկեր: Շաբաթական դինամիկայի անկումը կտրուկ փոխարինվեց աճով, ինչպես դրամով, այնպես էլ դոլարով վարկերի գծով: Մասնավորապես, դրամով տրամադրված վարկերի ծավալն աճեց 81.7%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը`65%:
Հիշեցնենք, որ 2015 թվականին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին 14-28-ը Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկումային տրամադրությունները դիտվում էին երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20.6%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 26.5%, արտահանումը` մոտ 3.9%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, և այդ ամենը տեղի է ունենում բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականից Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել, փետրվարի 12-ին դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 496 դրամ/դոլար մակարդակ, բայց մարտին սկսեց ամրապնդվել և մարտի 25-ին հասավ 482 դրամ/դոլար մակարդակ, ընդամենը դանդաղեցնելով եվրոյի և ռուբլու նկատմամբ արժեզրկումը: Ընդհանուր առմամբ, 2016 թվականի առաջին կիսամյակում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց` 482 դրամ/դոլարից մինչև 477 դրամ/դոլար մակարդակ: Հուլիսին դրամը դոլարի նկատմամբ սկսեց ամրապնդվել միայն երրորդ տասնօրյակից, ամրապնդվելով 476 դրամ/դոլար մակարդակում, հետագայում վերադառնալով 477 դրամ/դոլար մակարդակ: Օգոստոսին դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց 475 դրամ/դոլար մակարդակում մնալով այդ դիրքում նաև սեպտեմբերի սկզբին, որից հետո արժևորումը շարունակվեց: Սեպտեմբերի 30-ի դրությամբ դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց 474 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 532 դրամ/եվրո մակարդակներում, իսկ ռուբլու նկատմամբ արժեզրկվեց մինչև 7.5 դրամ/ռուբլի մակարդակ: Հոկտեմբերին դրամը դոլարի արժեզրկվեց մինչև 476 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ արժևորվեց մինչև 521 դրամ/եվրո մակարդակ, իսկ ռուբլու նկատմամբ մնաց 7.5 դրամ/ռուբլի մակարդակում: Նոյեմբերի 4-ի դրությամբ դրամը դոլարի արժեզրկվեց մինչև 477 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ`մինչև 530 դրամ/եվրո մակարդակներ, իսկ ռուբլու նկատմամբ ամրապնդվեց 7.5 դրամ/ռուբլի մակարդակում: