 

Արմինֆո. Ժամկետանց վարկերի ծավալը Հայաստանի բանկերում տարեկան կտրվածքով աճել են 3,7%, իսկ միայն երրորդ եռամսյակում նվազել են 0.8%, 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կազմելով 46 մլրդ դրամ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո-ին են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, միևնույն ժամանակ, երկարացված վարկերի ծավալը նվազել է 14.2%,իսկ եռամսյակում` 10,9%, կազմելով այդ օրվա դրությամբ 105.9 մլրդ դրամ:
Երկարաձգված վարկերի մասնաբաժինը 2016-ի 9 ամիսներին կազմել է 4,8% (նախորդ տարի` 6,1%, իսկ նախորդ եռամսյակում` 5,5%),իսկ ժամկետանց վարկերը կազմել են 2,1% (նախորդ տարի`2,2%, նախորդ եռամասյակում`2.1%):
Երկարաձգված ու ժամկետանց վարկերի ծավալաներում գերակշռում են երկարաժամկետ վարկերը: Մասնավորապես, ժամկետանց վարկերի պորտֆելում երկարաժամկետ վարկերը կազմել են 58,3%, իսկ կարճաժամկետ վարկերը`41.7%, որոնք բացարձակ արտահայտությամբ կազմել են`26,8 մլրդ և 19.1 մլրդ դրամ: Իսկ երկարաձգված վարկերի ծավալներում ավելի շատ են երկարաժամկետ վարկերը` 74.2% (78.6 մլրդ դրամ), իսկ մնացած 25.8%-ը կամ 27.4 մլրդ դրամը կազմում են կարճաժամկետ վարկերը:
Ընդհանուր առմամբ, բանկային համակարգի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով ավելացել են 9.2%, իսկ եռամսյակային կտրվածքով`1.6%, 2016 թվականի հոկտեմբերի 1-ին հասնելով 2,038 տրիլիոն դրամի, իսկ ժամկետանց և երկարաձգված վարկերի հետ միասին` 2.190 տրլն. դրամ: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 30.09.2016թ. դրությամբ կազմել է 474,46 դրամ/դոլար):
|  RUB | 4.73 | -0.02 | 
|  USD | 382.65 | -0.07 | 
|  EUR | 442.76 | -1.39 | 
|  GBP | 502.42 | -1.81 | 
|  CAD | 273.11 | -1.10 | 
|  JPY | 24.83 | -0.03 | 
|  CNY | 53.79 | -0.02 | 
|  CHF | 477.00 | -1.40 | 

