Արմինֆո. 15 երկրում Հայաստանի դեսպանատներում կստեղծվեն հարթակներ՝ հանրապետության ՏՏ ներուժի ցուցադրման նպատակով: Այդ մասին նոյեմբերի10-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կարապետյանի խոսքով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները դիմել են նման խնդրանով: Նախաձեռնության իրականացումը, ինչպես հայտարարել է նա, լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չի պահանջի, քանի որ նրանք բոլոր ծախսերն իրենց վրա են վերցնում: Վարչապետը կոչ է արել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, ինչպես նաև գործարար հանրությանը մտածել նման հարթակների ստեղծման մասին:
2015 թ. տվյալների համաձայն, Հայաստանի ՏՏ ոլորտում գործում է շուրջ 500 ընկերություն: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ապահովում է 20-25% տարեկան աճ: ՏՏ ոլորտի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է 3,8%: Ճյուղի զարգացման ռազմավարության համաձայն, մինչև 2018 թ. նախատեսվում է ապահովել ՏՏ ոլորտի $1 մլրդ շրջանառություն:
![]() | 4.90 | 0.02 |
![]() | 384.19 | 0.08 |
![]() | 450.58 | 0.13 |
![]() | 521.65 | -0.74 |
![]() | 281.35 | 0.22 |
![]() | 26.24 | -0.17 |
![]() | 53.54 | 0.00 |
![]() | 481.62 | -0.14 |