Արմինֆո. Հայաստանի և ԱՄՆ միջև առևտրական հարաբերութոյւնները երկար տարիներ գտնվում է ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում: Այս մասին նոյեմբերի 17-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրիջիտ Բրինքսը:
Նա նշել է, որ ԱՄՆ Հայաստանին կաջակցի տնտեսության զարգացմանը, ներդրումային բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը և ներդրումների խրախուսմանն ուղղված բարեփոխումների իրականացման հարցում: Նա նշել է, որ այդ նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր, այդ թվում նաև կոռուպցայի դեմ պայքարի գծով:
Նա նշել է, որ վերջին 18 ամիսներին ԱՄՆ խոշոր ներդրումներ է կատարել Հայաստանում, ինչը դրական քայլ է տնտեսական գրավչության տեսանկյունից:
Բրինքսը դժվարացել է պատասխանել նաև, թե ինչպիսին կլինի ԱՄՆ նոր նախագահի ծրագիրը, միաժամանակ ընդգծելով, որ կարվի ամեն ինչ, որպեսզի անցումը լինի սահուն և ոչ հիվանդագին:
Նա նաև նշել է, որ իրեն հայտնի է, որ պաշտոնական Երևանը մեծ նշանակություն է տալիս ԼՂՀ հակամարտության նկատմամբ ԱՄՆ դիրքորոշմանը: «Հանդիպումների ընթացքում ես հաստատել եմ, որ մենք ցանկանում ենք աշխատել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և կշարունակենք մեր ջանքերն այդ ուղղությամբ: Բացի այդ, այս տարի Հայաստանը նշում է 25-ամյակը, և մենք շատ ենք կարևորում բարեփոխումների աջակցմանը կոռուպցիայի և դատական համակարգի բարեփոխումներում: Այդ բարեփոխումները կարևոր են տնտեսական աճի տեսանկյունից: Դա կարևոր է նաև այլ`Հայաստանի և հայ ժողովրդի բարգավաճման տեսանկյունից: Մենք անդրադարձել ենք նաև ընտրական գործընթացներին և ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ առաջարկներին`թափանցիկ և բաց ընտրական գործընթացների անցկացումն ապահովելու համար: Դա կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլ նաև ժողովրդավարական արժեքների նկատմամբ Հայաստանի հավատարմության առումով»,-եզրափակել է Բրինքսը: