Արմինֆո. Ամերիաբանկը մշակել է առողջապահության ոլորտի մասնավոր և պետական հատվածներում գործող ներկայացուցիչների համար հատուկ առաջարկություն` գործարկելով բժիշկների համար արտոնյալ պայմաններով վարկային գիծ: Այդ մասին հայտարարել է Ամերիաբանկի մասնաճյուերի տարածքային վարչության պետ Անդրանիկ Խաչատրյանը` նոյեմբերի 19-ին երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նիստում:
Նրա ասելով, նոր առաջարկության շրջանակում բժիշկներին տրամադրվում է Ամերիաբանկից աշխատավարձի 6-ապատիկի չափով վարկեր ստանալու հնարավորություն` 5 մլն դրամ առավելագույն շեմով, ինչպես նաև աշխատավարձի 10-ապատիկ չափով առանց գրավի վարկեր` (համանման առավելագույն շեմով): Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին` Ա.Խաչատրյանը հաղորդել է, որ բժիշկների համար վարկերի գծով տոկոսադրույքները կսահմանվեն բանկում գործող տոկոսադրույքներինց 0,5%-ով ցածր: Բժիշկների համար արտոնություններ են նախատեսվում նաև հիփոթեկային վարկավորման շրջանակում, որտեղ վարկ/գրավ հարաբերակցությունը առողջապահության ներկայացուցիչնեևրի համար կլինի սովորականից 10%-ով բարձր, այսինքն, հատկացվող վարկի չափը կլինի 10%-ով ավելի:
Ինչպես նա պարզաբանել է, նոր առաջարկության շծրջանակում բժիշկներն անվճար կարող են ստանալ ArCa Classic, Visa Electron/Cirrus Maestro` 1 000 драмов (գործող 2500 դրամի փոխարեն), Visa Classic / Mastercard Standard`- 3 000 դրամով (6000 դրամի փոխարեն), Visa Gold/Mastercard Gold` 10 000 դրամով (20 000 դրամի փոխարեն):
Բացի այդ, բանկն արտոնյալ պայմաններ է տրամադրում նաև հեռակա սպասարկման շրջանակում. Ամերիա-առցանց-բանքինգին և Ամերիա-մոբայլ-բանքինգին միանալու համար կգործի 1 000 դրամ միանվագ վճար գործող 6 000 դրամի փոխարեն և Ameria-Phone-Banking` 1 000 դրամ միանվագ վճար գործող 5000 դրամի դիմաց: Միևնույն ժամանակ «Ամերիա պերսոնա» անհատական փաթեթը բանկը կտրամադրի 20 000 դրամի դիմաց, որըվ ճարվում է ամենամյա հիմունքով: «Մմենք մտադիր ենք շարունակել աջակցությունն առողջապահությանը` ոլորտի կայուն զարգացումն ու կայացումն ապահովելու նպատակով», - ընդգծել է նա:
Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նիստում Ամերիաբանկը որպես նվեր նիստի մասնակիցներին սերտիֆիկատներ է տրամադրել Visa Gold քարտ ստանալու համար` առաջին տարի անվճար տարեկան սպասարկմամբ:
«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Որպես բանկի բաժնետեր հանդես են գալիս CY Ltd Ամերիա Գրուպը` կապիտալում 79,3% մասնակցությամբ, և ՎԶԵԲ` 20,7%: