Արմինֆո. 2016 թվականի դեկտեմբերի 2-ից «Ուրալյան ավիաուղիները» գործարկում է Դոնի Ռոստով-Գյումրի նոր միջազգային չվերթ: Թռիչքները կիրականացվեն ուրբաթ օրերը: Նոր չվերթը գործարկվում է ձմեռային արձակուրդների նախաշեմին: Հայաստանը դահուկային սպորտի սիրահարների նախընտրելի հանգստավայրն է: Դա միակ չվերթը չէ դեպի Հայաստան: Ավիաընկերությունը շաբաթը 6 չվերթ է իրականացնում Դոնի Ռոստովից դեպի Երևան:
Հիշեցնենք, որ նախօրեին փոքր բյուջեով «Պոբեդա» ավիաընկերությունը սկսել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից դեպի Գյումրի նոր միջազգային չվերթի տոմսերի վաճառքը: Դեպի Գյումրի «Պոբեդայի» թռիչքները կիրականացվեն դեկտեմբերի 15-ից, շաբաթը երեք անգամ` երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի:
Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանից արդեն երկար ժամանակ թռիչքներ չեն իրականացվում: Նախորդ տարի Գյումրի-Մոսկվա միակ չվերթի իրականացումը դադարեցվել էր: «Շիրակ» օդանավակայանը ներառված է «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կառույցում, որն ստեղծվել է հայտնի արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էուռնեկյանի կողմից:
Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագիրը ներկայացնելիս, մեկնաբանելով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանին առնչվող հարցը, նշել էր, որ տվյալ պահին ավիաընկերությունների հետ բանակցություննմեր են վարվում` որոշ չվերթներ այդ օդանավակայան վերաուղղելու նպատակով: Կառավարության ծրագրում այդ կետը կոչվում է «Նախադրյալների ստեղծում ավիափոխադրումների շուկայի ծավալների և աշխարհագրության մեծացման և բյուջետային ավիաընկերությունների կողմից դեպի «Շիրակ» օդանավակայան չվերթների իրականացման համար»:
RUB | 3.93 | 0.08 |
USD | 395.58 | 0.53 |
EUR | 411.09 | 0.63 |
GBP | 496.33 | 2.24 |
CAD | 274.73 | 0.07 |
JPY | 25.23 | 0.03 |
CNY | 54.19 | 0.06 |
CHF | 441.50 | -0.04 |