Արմինֆո. Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը, ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության տվյալների, կդանդաղի, իսկ դրա հետ մեկտեղ կավելանա կոնտրաֆակտային ապրանքների ծավալը, որը, ըստ 2015 թվականի հետազոտության արդյունքների, արդեն հասել է համաշխարհային առևտրի ծավալի 3%-ին: Այս մասին նոյեմբերի 22-ին Երևանում մեկնարկած «Անտիկոնտրաֆակտ 2016» IV-րդ միջազգային երկօրյա համաժողովի շրջանակներում հայտրարել է ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Թիմուր Սուլեյմենովը:
Նրա խոսքով, կոնտրաֆակտային ապրանքների ծավալը 2014 թվականին կազմել է 250 մլրդ դոլար, որը 2015-ին աճեց 84,4%-ով, մինչև 461 մլրդ դոլար: «Որպեսզի հասկանանք, թե ինչ սրությամբ է դրված պրոբլեմը, անհրաժեշտ է մտածել, որ 461 մլրդ.դոլարը հավասար է խոշոր եվրոպական երկրի ՀՆԱ-ի ծավալին », - ընդգծել է նա: Ստեղծված իրավիճակում, նրա կարծիքով, պետք է մտածել այն մասին, թե ինչպես պետք է բարձրացնել մրցունակությունը և ինչպես հետագայում կառուցել համագործակցությունը գործընկերների հետ: «Արդեն վաղուց գաղտնիք չէ, որ այն երկրները, որոնց հետ մենք կառուցել կամ նախատեսում ենք կառուցել ազատ առևտրի գոտի կամ ստորագրել տնտեսական համագործակցության համաձայնագրեր, ցավոք, հանդիսանում են կոնտրաֆակտային ապրանքների հիմնական մատակարարները`Չինաստանը - 63% կոնտրաֆակտով, Հնդկադտանը - 3% Սինգապուրը - 1.5%», - նշել է նա: Ըստ նախարարի, այս փուլում գործընկեր երկրներն առաջին հերթին պետք է պաշտպանեն մտավոր սեփականությունը և ամրագրեն մաքսային համագործակցության կանոնները:
Իր հերթին, ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշել է, որ հարցի լուծման համար անհրաժեշտ են բարդ գործողություններ, որոնք հիմնված պետք է լինեն օրեսդրության, թափանցիկության և համալիրության վրա: «Վերջերս ուժի մեջ մտավ ԵԱՏՄ երկրներում մտավոր սեփականության պաշտպանության մասին համաձայնագիրը, որը թույլ է տալիս համակարգված քաղաքականություն ձևավորել այս ոլորտի իրավախախտումների դեմ պայքարում և զարգացնել լիազորված մարմինների համագործակցությունը», - ընդգծել է նա:
Համաժողովի ընթացքում, Հայաստանը և Ռուսաստանն ստորագրեցին Համատեղ հայտարարություն արդյունաբերական ապրանքների ապօրինի շրջանառության հակազդեցության ոլորտում համատեղ գործողությունների և այս ուղղությամբ ինտեգրացիոն փոխգործակցության խորացման վերաբերյալ:
Նշենք, որ նոյեմբերի 22-ին Երևանում՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, մեկնարկել է «Հակազդեցություն ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառությանը, իրականություն և հեռանկարներ» խորագիրը կրող «Անտիկոնտրաֆակտ 2016» IV-րդ միջազգային երկօրյա համաժողովը։ Համաժողովի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարար Թիմուր Սուլեյմենովը, «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի նախագահ Ասլամբեկ Ասլախանովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի այլ անդամներ, պաշտոնյաներ ԵԱՏՄ անդամ երկրներից։