Արմինֆո. Ամերիաբանկը վարկերի վերաֆինանսավորման ժամկետը երկարաձգել է մինչև 2017 թվականի հունվարի 31-ը: Այս մասին նոյեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:
«Այս ակցիայից կարող են օգտվել ինչպես ՓՄՁ ներկայացուցիչները, այնպես էլ ֆիզիկական անձինք, որոնց համար վարկը մեր բանկ տեղափոխելու դեպքում կբարելավվեն պայմանները, մասնավորապես, կվերանայվեն տոկոսադրույքները և մարման ժամկետները»,-պարզաբանել է նա:
Ա. Բարսեղյանը նշել է, որ Ամերիաբանկում վարկը վերաֆինանսավորելու դեպքում վարկի մարման ժամկետը կարող է հասնել մինչև 20 տարիների, կախված վարկի տեսակից: Հնարավոր է նաև տոկոսադրույքների իջեցում, արժույթի փոփոխություն, ամսական մարումների չափերի առավելագույնս նվազեցում, ինչես նաև սեփական ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Ամերիաբանկը 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շուկայի առաջատարն է վարկային ներդրումների գծով`352,3 մլրդ դրամ ($ 742,5 մլն, տարեկան աճը`21,4%), որի ավելի քան 87% կամ 306.8 մլրդ դրամը ($ 646,6 մլն) ուղղվել է երկրի տնտեսությանը, տարեկան աճը` 22.4%: Բանկի հիփոթեքային վարկավորումն ավելացրել է տարեկան կտրվածքով` 10.8%, մինչև 18,6 մլրդ դրամ կամ $ 39.3 մլն, այս ցուցանիշով տեղ գրավելով առաջատարների եռյակում: 2016-ի 9 ամիսներն Ամերիաբանկը եզրափակել է 3,5 մլրդ դրամ ($ 7.4 մլն) զուտ շահույթով, այս ցուցանիշով նույնպես հանդիսանալով շուկայի առաջատարը:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: 2011 թվականի նոյեմբերից որպես Ամերիաբանկի մաժորիտար բաժնետեր հանդես է գալիս «Ամերիա գրուպ CY Ltdե` կապիտալում 99,99% բաժնեմասով:
![]() | 5.53 | -0.06 |
![]() | 395.90 | 0.02 |
![]() | 425.39 | 1.28 |
![]() | 478.76 | 3.90 |
![]() | 295.98 | 0.99 |
![]() | 30.27 | 0.27 |
![]() | 58.43 | 0.18 |
![]() | 430.65 | 3.23 |