Երեթշաբթի, 29 Նոյեմբերի 2016 18:20
Նաիրա Բադալյան

Գերատեսչությունների ղեկավարների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ. ՀՀ վարչապետ

Գերատեսչությունների ղեկավարների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ. ՀՀ վարչապետ

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

 

Նշելով, որ հաշվետվություններում հիմնական շեշտադրումը պետք է լինի այն, թե ռեալ ինչն է փոխվել, Կարեն Կարապետյանը հավելել է. «Մեր գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ՝ տարին ամփոփելու և հաջորդ տարին պլանավորելու համարե: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև հանրային հաշվետվողականության, հանձնարարականների կատարողականների, «թեժ գծերովե ստացվող առաջարկությունների, բողոքների քննարկումն ու ամփոփումը:

 

Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ դրանք ուղղված են եղել 2017 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանը, պետական ֆինանսների կառավարման համակարգին, թափանցիկության բարձրացմանը:

 

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի զեկույցում կարևորվել է, որ նշված ժամանակահատվածում հակակոռուպցիոն փաթեթներից երկուսը՝ ապօրինի հարստացման և կանխիկ գործառնությունների սահմանափակման օրինագծերը հաստատվել են կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով, ներդրվել է «մեկ պատուհանի կանգառե սկզբունքը, մասնավորապես, գործարկվել են միասնական օպերատորների գրասենյակներ՝ մասնավոր սուբյեկտների ներգրավմամբ: Տեղեկացվել է, որ մինչ տարեվերջ դրանք կգործարկվեն նաև նվազագույնը երեք մարզերում:

 

Քայլեր են ձեռնարկվել տնօրենների ընտրությունների թափանցիկության բարձրացման ուղղությամբ

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է բարձրագույն կրթության մասին օրենքում կատարված արմատական փոփոխություններին՝ սկսած կառուցվածքից մինչ կրեդիտային համակարգ ու դասաժամեր: Զեկուցվել է նաև, որ վարչապետի հանձնարարականով դպրոցական կանոնակարգերում կատարվել են լրացումներ, որոնք ուղղված են տնօրենների ընտրությունների թափանցիկության բարձրացմանը, ավագ դպրոցների ծրագրերի արմատական բեռնաթափմանը: Վարչապետի հանձնարարությամբ յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվում են նաև փորձնական էլեկտրոնային հեռահաղորդակցման դասընթացներ: Առաջիկա ամիսների ընթացքում այս ուղղությամբ նախատեսվում են արմատական փոփոխություններ: Քայլեր են կատարվում նաև հանրակրթության համակարգում բիզնես կրթություն և սոցիալական ձեռնարկատիրություն դասավանդելու ուղղությամբ:

Հատկանշելով, թե ինչ ակնկալիքներ կան կրթության բնագավառից, վարչապետը նշել է մի շարք հարցադրումներ. «Ի՞նչ ենք անելու, որպեսզի բարձրագույն կրթությունը բերենք նրան, որ համապատասխանի միջազգային նորմերին, ո՞նց ենք անելու, որպեսզի դպրոցներում ղեկավարների ընտրությունը կատարվի նորմալ, ո՞նց ենք անելու, որ այդ համակարգն իրականում կառավարեն արժանի մարդիկ, ո՞նց ենք անելու, որպեսզի Հայաստանի Հանրապետության երեխան կարողանա տիրապետել երեք լեզվի, ի՞նչպես ենք նրանց բիզնես դասընթաց տալու, ո՞նց ենք անելու, որ գյուղում երեխան չկտրվի կրթությունիցե:

 

Ստեղծվել է ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է, որ անցած ամիսների ընթացքում ստեղծվել է գործարար միջավայրի հետ երկխոսության ինստիտուցիոնալ հարթակ, մասնավորապես, զբոսաշրջության, արդյունաբերության, արտահանման, ներդրումային, ինչպես նաև ադամանդագործության և ոսկեգործության ոլորտների շուրջ: Ստեղծվել է նաև ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ, որի շրջանակում արդեն ստացվել է 6 ներդրումային ծրագիր: Անցկացվել են նաև միջազգային ֆորումներ և ցուցահանդեսներ, որոնց արդյունքում առաջիկայում կստորագրվեն բիզնես համագործակցության 45 պայմանագրեր: Բացի այդ, «Մետրո գրուպե միջազգային ցանցի ղեկավարների Հայաստան այցի արդյունքում ձեռք են բերվել մի շարք խոշոր պայմանավորվածություններ: «Մեզ բոլորիս արդյունք է պետքե,- նշել է վարչապետը և հետաքրքրվել. «Ի՞նչ է արվել այս երկու ամսվա ընթացքում, ո՞ր բիզնեսի ձեռքն ենք բռնել, ի՞նչ խնդիր ենք լուծելե: Սուրեն Կարայանը նշել է, որ «Ալռոսաե ընկերության հետ բանակցությունների արդյունքում զգալիորեն ակտիվացել է ադամանդագործության ոլորտը, հնարավոր է դարձել ավելի որակյալ և մատչելի հումք ձեռք բերել: Եվս մի քանի կազմակերպությունների ցուցաբերվել է օժանդակություն, որպեսզի առանց խնդիրների մուտք գործեն ԵԱՏՄ շուկա, բացի այդ մշակվել են ազգային կանոնակարգերը, որոնք կհաստատվեն ԵԱՏՄ երկրներում: Միաժամանակ, տեղեկացվել է, որ արդեն իսկ հավաքագրվել է 20 ներդրումային ծրագրերի փաթեթ, որն ուղղված է զբոսաշրջային վայրերն ավելի գրավիչ դարձնելուն:

 

Գաղափարներն այնպես պետք է շրջանառել, որպեսզի բիզնեսը հետաքրքրություն ցուցաբերի մշակույթի ոլորտում

 

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ներկայացնելով ոլորտում իրականացվող քայլերը և ծրագրերը, մասնավորապես, անդրադարձել է մշակութային օբյեկտների գործունեությանը, որոնք հաջորդ տարի հանրությանը ներկայանալու են առանձնակի տեսքով: «Մեզ պետք է ոչ ստանդարտ եղանակով սայլը տեղից շարժել: Գաղափարներն այնպես պետք է շրջանառել, որպեսզի բիզնեսը հետաքրքրություն ցուցաբերի մշակույթի ոլորտումե,-ասել է վարչապետը՝ հորդորելով բիզնեսին ներգրավել մշակութային ծրագրերում:

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը զեկուցել է, որ հավաքագրվել են ներդրումային ծրագրեր և առաջիկայում կառավարություն կներկայացվի ներդրումային կոնկրետ ծրագրերի ցանկ՝ հստակ ժամանակացույցով:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն էլ տեղեկացրել է, որ դեկտեմբերից Գյումրիից կսկսի չվերթեր իրականացնել բյուջետային «Պոբեդաե ավիաընկերությունը: Միաժամանակ, Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2016թ.-ին կարձանագրվի ուղևորահոսքերի ռեկորդային ցուցանիշ՝ անցնելով 2 միլիոնի շեմը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն, որ ապրիլյան դեպքերի ժամանակ արձանագրվել էր կտրուկ անկում: Նման արդյունք չի արձանագրվել 1991-92 թվականներից սկսած: Մասնավորապես նշվել է, որ աճը հիմնականում պայմանավորված է ներգնա հոսքերի ավելացմամբ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը զեկուցել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականների շրջանակում բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են, կարճ ժամանակահատվածում հասարակությանը տեսանելի կլինեն կատարված քայլերը թե մաքսային, թե հարկային ոլորտներում: Դեկտեմբերի 1-ից բիզնեսը կկարողանա օգտվել 87 ձև-ից, ինչի արդյունքում այլևս անհրաժեշտ չի լինի, որպեսզի Սյունիքից կամ այլ մարզերից բիզնես ներկայացուցիչները տարբեր հարցերի համար հասնեն Երևան: Ընթացքի մեջ է նաև ՊԵԿ համակարգում «մեկ պատուհանե-ի ներդրումը՝ համագործակցելով Սննդի անվտանգության պետական տեսչության հետ:

 

 

Վարչապետի մարզեր այցելությունների արդյունքում ստացվել են 24 ներդրումային ծրագրեր

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ շարունակվում է համայնքների խոշորացման ծրագիրը, ինչի արդյունքում միավորվել են 140 բնակավայրեր: Շարունակվում է նաև մարզերի զարգացման ռազմավարությունների և համայնքների հնգամյա ծրագրերի մշակման գործընթացը, քայլեր են կատարվել համայնքային ծառայությունների մի մասը մասնավոր հատվածին փոխանցելու ուղղությամբ, այդ թվում՝ աղբահանության և լուսավորության: Միջազգային գործակալությունների կողմից մեկնարկել են խոշորացված համայնքների օժանդակության ծրագրերը և առաջիկայում 52 մեքենա-մեխանիզմ կհատկացվի համայնքներին: Դավիթ Լոքյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ վարչապետի՝ մարզեր այցելությունների արդյունքում արդեն 4 մարզերից ստացվել են 24 ներդրումային ծրագրեր: Մինչ տարեվերջ ավարտի կհասցվեն են գյուղմթերքների վերամշակման 6 ներդրումային ծրագրեր:

 

Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրում կտնտեսվի 10 մլն դոլար

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ուղղությամբ աշխատանքները հաջողությամբ շարունակվում են, արդյունքում հնարավորություն է ստեղծվել 7 մեգավատով ավելացել ՋԷԿ-ի հզորությունը, 1 խմ-ով նվազեցնել գազի տեսակարար ծախսը, նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում միջնորոգումների ժամանակահատվածը հասցնել 4 տարվա՝ նախատեսված 6 տարիների դիմաց: Աշխատանքների արդյունքում հնարավոր է դարձել տնտեսել 10 մլն դոլար: Հաստատվել են նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարության տենդերների օրերը և ակնկալվում է, որ շինաշխատանքները կմեկնարկեն եկող տարի: Բանակցությունների արդյունքում սեպտեմբերից վերսկսվել են աշխատանքներՀայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծի ծրագրի ուղղությամբ: Նշված էլեկտրահաղորդման գծերի շինաշխատանքները կավարտվեն 2019 թվականին:

 

Խաղողի մթերումների դիմաց պարտքերի մարման գործընթացը շարունակվում է

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է: Մասնավորապես, սեպտեմբերին առկա 820 մլն դրամից ընկերությունների պարտքը գյուղացիական տնտեսություններին հասել է 211 մլն դրամ: Միջոցառումներ են ձեռնարկվել գյուղմթերքի իրացման, Հայաստանից Իրան մսաթմերքի արտահանման, պարարտանյութերի, սերմերի դիմաց նախկինում կուտակված պարտքերի հավաքագրման ուղղությամբ: Բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպվել նաև բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ներդրումային ծրագրերի խթանման նպատակով: Նշվել է նաև, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում կառավարությանը կներկայացվի գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը:

 

Առողջապահության ոլորտում պետք է բարձրացնել մրցակցային դաշտն ու թափանցիկությունը. Կարեն Կարապետյան

 

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տեղեկացմամբ՝ ոլորտում իրականացվող օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 1,8 մլրդ դրամ: Նախարարի խոսքով՝ վերանայվել են դժվարամատչելի ծառայությունների, սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների գները՝ դրանք նվազեցնելու նպատակով: Մասնավորապես՝ բուժհաստատություններին կառաջարկվեն խելամիտ շուկայական գներ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է Հայաստան առողջապական բրենդային ընկերություններ ներգրավելու քայլերը և աշխատանքներ տանել մարզերի բուժհաստատությունների կառավարումը Երևանի բուժհիմնարկները կառավարող մասնավոր հատվածի ներկայացուցիչներին առաջարկելու ուղղությամբ: «Մեզ պետք է առողջապահության ոլորտում բարձրացնել մրցակցային դաշտը, թափանցիկությունը, վերահսկել դեղորայքի դաշտըե,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

Վարչապետն անհրաժեշտ է համարում կոտրել սոցիալապես անապահով դառնալու մոտիվացիոն դաշտը

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ խնդիր ունեն հաշմանդամության կենսաթոշակների մասով, ինչի համար նախատեսել են և վարչապետի հանձնարարության համաձայն հունվարին կներկայացնեն պիլոտահաշվառման նոր մոդել. «Մենք արդեն ունենք ձևավորված առաջարկ, որ ոչ թե քաղաքացիներին ավտոմատ դարձնենք թոշակառու, այլ հատկապես խոսքը վերաբերում է երրորդ խմբի թոշակառուներին: Այն ծառայությունները, որի կարիքն իրենք ունեն, պետք է գնահատենք և ապահովենք այդ ծառայությունների ստացումը: Եթե նրանք ծառայությունները ստացան, ապա չեն ձգտելու դառնալ հաշմանդամե,- ասել է Ասատրյանը:

Արձագանքելով՝ Կարեն Կարապետյանն ավելացրել է. «Մենք ի՞նչ ենք ուզում և ակնկալում ձեզանից. նախ մաքսիմալ թափանցիկ, բաց, քաշքշուկը քիչ, ոչ մեկին, ում չի հասնում փող՝ չենք տալու, մոտիվացիոն վիճակը, որը ստեղծել ենք, որ մարդն ուզում է սոցիալապես անապահով դառնալ, այդ դաշտը մաքսիմալ պետք է փորձենք կոտրելե:

Հաշվետվություններով հանդես են եկել նաև ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ բնապահպանության, ՀՀ սփյուռքի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունների, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավարները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԵԱՏՄ հետ Հայաստանի առևտուրն սկսել է խիստ նվազել, իսկ ԵՄ հետ՝ հասել է աճիԵԱՏՄ հետ Հայաստանի առևտուրն սկսել է խիստ նվազել, իսկ ԵՄ հետ՝ հասել է աճի
Hooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակումHooverphonic-ի առաջին համերգը Երևանում. ԱրարատԲանկի հովանավորությամբ՝ Ֆիլհարմոնիկի 100-ամյակի շրջանակում
Ադամանդի և ոսկու վերաարտահանումն ու վերաներմուծումը զրոյացել է. ակնհայտ է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկումըԱդամանդի և ոսկու վերաարտահանումն ու վերաներմուծումը զրոյացել է. ակնհայտ է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկումը
Մեկ տարվա ընթացքում Երեւանում բնակարանները թանկացել են, միջին հաշվով, 1,5 տոկոսով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 8,7 % աճի դեպքումՄեկ տարվա ընթացքում Երեւանում բնակարանները թանկացել են, միջին հաշվով, 1,5 տոկոսով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 8,7 % աճի դեպքում
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը
Հայաստանի սպառողները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն անբարեխիղճ մրցակցությունիցՀայաստանի սպառողները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն անբարեխիղճ մրցակցությունից
Հայաստանում պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասակարության մասին պատկերների բացակայության համարՀայաստանում պատասխանատվության խիստ միջոցներ կկիրառվեն ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասակարության մասին պատկերների բացակայության համար
Հայաստանի պետական պարտքը հասել է 13.6 մլրդ դոլարի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող պարտքի բեռը գերազանցել է 4.4 հազար դոլարըՀայաստանի պետական պարտքը հասել է 13.6 մլրդ դոլարի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող պարտքի բեռը գերազանցել է 4.4 հազար դոլարը
Էկոնոմիկայի նախարարությունը հանրության դատին է ներկայացրել Էկոնոմիկայի նախարարությունը հանրության դատին է ներկայացրել "Ներդրումների մասին" օրենքի նախագիծը
Հայաստանում կստեղծվի տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամՀայաստանում կստեղծվի տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամ
Ամերիբանկում անցկացվել է սպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը. հրավիրված դասընթացավարն է  Անետա ԿորոբկինանԱմերիբանկում անցկացվել է սպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը. հրավիրված դասընթացավարն է  Անետա Կորոբկինան
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել էՀայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել է
Կառավարությունը հավանություն է տվել Կառավարությունը հավանություն է տվել "Մայլեռ" ԱՏԳ շահագործմանը
ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակումԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում
"Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ն արդիականացնում է էլեկտրամատակարարման ցանցը Երևանի կենտրոնում
Փաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրըՓաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիայինԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրինՀայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
Մինչև տարեվերջ կընդունվի Մինչև տարեվերջ կընդունվի "Էլեկտրաէներգետիկայի մասին" նոր օրենքը. ՀՀ ԱԺ
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Ամբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետԱմբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետ
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
ՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգըՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգը
Հայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակիՀայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակի
Հայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազելՀայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազել
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրել
Էկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասըԷկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասը
Հայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառովՀայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառով
IFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներումIFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
Wizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղությունWizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղություն
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են "Յանդեքս" ընկերության հետ ՊՄԳ համագործակցության հնարավորությունները
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
ԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական ենԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են
Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհովՄարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով
ԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներինԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներին
Հայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքումՀայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքում
2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրումՀայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
ՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքըՀայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը
Իշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքըԻշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքը
Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետՀայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ
Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասինՀայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանըՓաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանը
Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբՖիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգՀայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ
Գազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկերԳազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկեր
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.05.2025
RUB4.800.07
USD388.86-0.39
EUR430.74-8.65
GBP511.04-5.18
CAD278.02-2.50
JPY26.20-0.69
CNY53.950.17
CHF459.37-11.93