Արմինֆո. Երևանի Ավան վարչական շրջանում շարունակվում է ուսումնամարզական համալիրի շինարարությունը, որն իրականացնում է «Գազպրոմ Արմենիաե ընկերությունը «Գազպրոմե ՀԲԸ աջակցությամբ: Համալիրը կառուցվում է «Գազպրոմը՝ երեխաներինե լայնածավալ ծրագրի շրջանակում:
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, շինհրապարակում ավարտված են բոլոր հողային աշխատանքները, կառուցվել է սահադաշտի շենքի պատերի հիմնական հատվածը, ավարտված է տրիբունաների տակ գտնվող սենքերի և սահադաշտի երկրորդ հարկի ծածկի շինարարությունը:
Ավարտական փուլում են դպրոցի և մանկապարտեզի հիմքի նախապատրաստման աշխատանքները, իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի կառուցումը:
Համալիրում գործելու է մանկապարտեզ, դպրոց, լուղավազան, սահադաշտ, երկու ֆուտբոլային դաշտ, որոնցից մեկը՝ փակ, տարբեր մարզաձևերի համար նախատեսված սրահներ, պարասրահ: Ուսումնամարզական համալիրն օրական կարող է ընդունել շուրջ 2000 մարդ:
Ուսումնամարզական համալիրը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս նախագիծը ունի բացառապես սոցիալական ուղղվածություն և իր բազմաֆունկցիոնալ հնարավորություններով համալիրը աննախադեպ է հանրապետությունում:
RUB | 3.76 | -0.22 |
USD | 396.48 | 0.30 |
EUR | 413.13 | 1.06 |
GBP | 496.79 | 0.30 |
CAD | 275.26 | -0.17 |
JPY | 25.14 | -0.03 |
CNY | 54.32 | 0.04 |
CHF | 440.29 | -0.20 |