Արմինֆո. «Ագրա-ռեմարա» ամերիկյան ընկերությունը կզբաղվի «Աշտարակ Կաթ» ընկերությա առողջացմամբ:
Ինչպես «Ագրա-ռեմարա» ամերիկյան ընկերության հետ բանակցություններից առաջ լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, «Ագրա-ռեմարա» ընկերության հիմնական ներդրող Արտակ Ասատրյանի և առողջացման գծով ներկայացուցիչ Արտակ Ավագյանի հետ արդեն եղել են ընկերության առողջացման ուղղությամբ մի քանի խորհրդակցություններ:
«Ինձ թվում է, որ մենք արդեն մոտեցել ենա այս հարցի լուծմանը: Այսօր մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ ուղղությամբ կշարունակի աշխատել ընկերությունը, որքան աշխատատեղ կպահպանվի և ինչպես պետք է մարվեն ֆերմերների հանդեպ պարտքերը, որոնք կուտակել է «Աշտարակ կաթ» ընկերությունը: Այդ նպատակով մշակվել են մի շարք մոտեցումներ, որոնց շուրջ այսօր կանցկացվի վերջնական քննարկումն ընկերության ներկայացուցիչների հետ, որը ցանկություն է հայտնել գնել ընկերությունը: Դա անհրաժեշտ է, որպեսզի հասկանանք, թե, ինչ ձևով և մեթոդներով կվերագործարկվի «Աշտարակ կաթ» ընկերությունը, ասել է Կարայանը:
Նշենք, որ «Աշտարակ-Կաթ» ընկերությունը հիմնադրվել է 1995 թ-ին, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի պանրի գործարանի հիման վրա: Ընկերությունն ուներ մոտ 500 աշխատակից, արտադրել է մոտ 45 տեսակի պաղպաղակ, 50 տեսակի կաթնամթերք, ինչպես նաև ջեմեր և մուրաբաներ: Ընկերությունը համագործակցում է նաև մոտ 6000 ֆերմերների հետ: Նոյեմբերի կեսերին հայտնի դարձավ, «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման մասին, որը հայտնվեց ծանր ֆինանսական վիճակում, ունի ֆերմերների հանդեպ կուտակված պարտքեր:
![]() | 7.40 | 0.18 |
![]() | 459.40 | 1.91 |
![]() | 484.07 | 2.88 |
![]() | 571.03 | 3.88 |
![]() | 358.57 | 2.13 |
![]() | 35.98 | 0.56 |
![]() | 68.04 | 0.18 |
![]() | 470.65 | 11.55 |