Արմինֆո. Մյուս շաբաթվա ընթացքում նախատեսվում է Ծովագյուղ համայնքում հնդկացորենի վերամշակման արտադրամաս բացել, դեկտեմբերի 2-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
Նրա խոսքով, Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի շրջանակներում շեշտը դրվել է հնդկացորենի արտադրության վրա: Ծրագրի իրականացման արդյունքում, ինչպես հայտարարել է նա, ՄԱԿ-ի փորձագետների կողմից հաշվարկվել է, որ տավա արդյունքում 1 հա հնդկացորենի ցանքատարածությունից ստացվել է 1,2-ից մինչև 3 տոննա բերք:
Հիշեցնենք, որ Գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը մեկնարկել է 2015 թվականից և ուղղված է Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը և զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Ինչպես 2016 թ. օգոստոսին հայտարարել է Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, ENPARD ծրագրով հանրապետության 6 մարզում մշակվում է 510 հեկտար հնդկացորեն, որից 240 հեկտարը` Շիրակի մարզում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |