Երեթշաբթի, 6 Դեկտեմբերի 2016 12:18
Նաիրա Բադալյան

Իգնատի Առաքելյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի և ԱՄՆ ՄԶԳ Երևանի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում հայ-ամերիկյան ծրագրերի հեռանկարները

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Ողջունելով հյուրերին` նախարար Առաքելյանը բարձր  է գնահատել  ԱՄՆ կառավարության  ներդրած ջանքերը և տարբեր ծրագրերի ներքո ցուցաբերվող օժանդակությունը` ուղղված մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իր հերթին դեսպան Միլսը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը բարձր է գնահատում գյուղատնտեսության նախարարության հետ ունեցած երկարամյա գործընկերությունը, որի հիմքում Հայաստանի տնտեսական դրության բարելավման ու գյուղական բնակավայրերի ու խոցելի խմբերի բնակիչների համար երաշխիքների ապահովման ընդհանուր նպատակն է:

«Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի խթանմանն ուղղված մեր համատեղ ջանքերը կարևոր են երկուստեք. մենք գիտակցում ենք, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կա ներուժ և պատրաստ ենք առաջիկա տարիներին մեր ներդրումն ունենալ առավել ներառական ու ինքնաբավ տնտեսական զարգացման հարցում: Ես իրապես ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը», – հավելել է Ռիչարդ Միլսը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  գյուղատնտեսության բնագավառում հայ-ամերիկյան  համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Պարոն Միլսը մասնավորապես առանձնացրել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի օժանդակությամբ Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացումը, որի արդյունքների հրապարակումը տեղի կունենա առաջիկայում: Այս համատեքստում կողմերը կարևորել են հանրային լայնածավալ իրազեկում կազմակերպելու հարցը:

Կողմերն անդրադարձել են նաև գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության բարձր որակի ապահովման խնդրին` կարևորելով «Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի» գործունեությունը, քննարկել դրա հետագա ֆինանսավորման հնարավորությունները:

Հանդիպման շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ԱՄՆ դեսպանը  նաև մտքեր են փոխանակել ոլորտում ապահովագրության ներդրման, ջրի խնայողատար համակարգերի կիրառման և երկուստեք հետաքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:  


Նորություններ


Արտ. փոխարժեքները
26.01.2021
RUB6.86-0.02
USD518.26-0.10
EUR528.49-0.90
GBP707.79-0.81
CAD406.54-1.14
JPY49.940.00
CNY79.92-0.05
CHF582.84-1.23



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000