Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության բնագավառում հայ-հնդկական համագործակցությանն առնչվող հարցեր:
Ինչպես տեղեկացնում էՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ բաժինը, դեսպանը գոհունակություն է հայտնել 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հայ-հնդկական աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ` փոխանցելով Հնդկաստանի գյուղատնտեսության և ֆերմերների բարեկեցության նախարարի տեղակալ Ս. Պատտանայակի շնորհակալական խոսքերն արդյունավետ և բովանդակային աշխատանքի համար:
«Հայաստանի և Հնդկաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության մեծ ներուժ և անհրաժեշտ է ակտիվ քայլեր ձեռնարկել աշխատանքային խմբի նախանշած ուղղություններով այդ համագործակցությունը զարգացնելու համար: Մենք միշտ բաց ենք և պատրաստակամ քննարկելու բոլոր փոխշահավետ առաջարկներըե,-նշել է Իգնատի Առաքելյանը:
Երկու երկրների պաշտոնյաները մասնավորապես կարևորել են փոխգործակցության խթանումը բուսաբուծության,անասնաբուծության, վերամշակող արդյունաբերության և այլ ճյուղերում:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2017 թվականին Հնդկաստանում կայանալիք հայ-հնդկական աշխատանքային խմբի երկրորդ նիստին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:
![]() | 7.40 | 0.18 |
![]() | 459.40 | 1.91 |
![]() | 484.07 | 2.88 |
![]() | 571.03 | 3.88 |
![]() | 358.57 | 2.13 |
![]() | 35.98 | 0.56 |
![]() | 68.04 | 0.18 |
![]() | 470.65 | 11.55 |