Արմինֆո. Հայաստանի այն ձեռնարկությունները, որոնցում պետության մասնակցությունը գերազանցում է 50%-ը, չափազանց ֆորմալ են վերաբերվում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման գծով կառավարության որոշմանը: Այս մասին է նշվել օրերս Երևանում կայացած դասընթացներին ընթացքում, որոնք կազմակերպվել էին Հայաստանի Կորպորատիվ կառավարման վարչության և Տնօրենների ինստիտուտի կողմից:
Նշենք, որ պետական ձեռնարկությունների կառավարման արդյւոնավետության բարձրացման նպատակով երկրի կառավարությունը 2010 թվականի դեկտեմբերի 30-ին հավանություն էր տվել և ընդունել Կորպորատիվ կառավարման կոդեքսը, կես տարի անց նախատեսելով կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումն իր ձեռնարկություններում: 2013 թվականից կառավարությունը ձեռնարկություններին պարտադրում է հրապարակել կորպորատիվ կառավարման համակարգի մասին տեղեկությունները:
Ինչպես նշվել է կլոր սեղանի ընթացքում, պետական ձեռնարկությունների գերակշռող մեծամասնոթյունը կառավարության այդ որոշմանը վերաբերվում են զուտ ֆորմալ ձևով, նրանք պարբերաբար հրապարակում են տեղեկատվությունը, բայց`փոխելով միայն թվերը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում պատմել է կորպորատիվ կառավարման հարցերի փորձագետ Նարինե Մելիքյանը, պետական մասնակցությամբ ձեռնարկություններում վատ են պատկերացնում կորպորատիվ կառավարման նպատակներն ու խնդիրները, ընդ որում, վերադաս նախարարություններն ու գերատեսչություններն էլ առանձնապես հակված չեն դուրս գալ ձևականության շրջանակներից:
Հատկանշական է, որ միջոցառմանը մասնակցած նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները բացահայտ նշում են, որ կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման անհրաժեշտոյթունը չկա, գոնե փոքր և միջին պետական ձեռնարկություններում: Ավելին, նրանք սխալ են համարում պետության անունից մասնակցել ձեռնարկության Տնօրենների խորհրդին, չստանալով դրա դիմաց լրացուցիչ պարգևատրություն:
Սակայն, Մելիքյանի համոզմամբ, պետական բյուջեից աշխատավարձ ստացող պաշտոնյաների կողմից ներկայացվող այս հարցադրումը շատ սխալ է: Նրա խոսքով, պետությունը որոշել է իր ձեռնարկություններում կորպորատիվ կառավարման սկզբունքներ ներդնել հատկապես աշխատանքի արդյունավետությունն պահովելու, թափանցիկությունը և հաշվետվությունը բարձրացնելու, ինչպես նաև մրցակցային միջավայր ապահովելու նպատակով: Իսկ ձեռնարկություններում Տնօրենների խորհրդի առկայոթյունն ուղղված է երկարաժամկետ ռազմավարական զարգացման պլանի մշակմանը, ինչպես նաև, ինչը շատ կարևոր է, ձեռնարկության գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողության իրականացման համար: Վերջին հանգամանքը, հնարավոր է, որ հանդիսանում է կառավարության որոշման նկատմամբ պետական ձեռնարկությունների ղեկավարության նման «սառը» վերաբերվումքի պատճառը:
Նշենք, որ կորպորատիվ կառավարման սկզբունքների զարգացման նախագիծը Հայաստանում իրականացվում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ համատեղ: Կլոր սեղանի ընթացքում IFC ներկայացուցիչ Բորիս Ջանջալիան ներկաներին ծանոթացրել է պետական մասնակցությամբ ձեռնարկություններում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման համաշխարհային վերջին տրենդներին և միջազգային ստանդարտներին: