Արմինֆո. Կադրերի ընտրության հարցում անձնական հարաբերությունների, խնամիության և քավորության ազդեցությունն աստիճանաբար իր տեղն է զիջում այն հասկացությանը, որ բիզնեսում շատ բան կախված է կադրերի հաջող ընտրությունից և դասավարությունից: Դեկտեմբերի 13-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել «Պենտա» հայ-գերմանական խորհրդատվական ընկերության զարգացման և կառավարման գծով փորձագետ Կարեն Սարգսյանը:
Ըստ փորձագետի, վերջին 5 տարիներին հայկական ընկերություններում դիտվում է մարդկային ռեսուրսների ոլորտի աստիճանաբար զարգացում, փոխվում են աշխատակիցների մոտիվացիոն սխեմաները, ինչպես նաև վերաբերմունքը HR-մենեջերների նկատմամբ: Առաջին դեպքում հիմնական շեշտադրումը կատարվում է սխեմաների մշակման վրա, որոնք ուղղված են անձնակազմի բարձր մոտիվացման շարունակական ապահովմանը: Միևնույն ժամանակ, անձնակազմի գծով մենեջերները, ձեռնամուխ լինելով պահանջվող թեկնածուների ընտրությանը, սկսել են հաշվի առնել բազմաթիվ գործոններ, որոնք պայմանավորված են աշխատակցի նկատմամբ վերաբերմունքի աստիճանաբար փոփոխությունով, ով այժմ իրենից ներկայացնում է կազմակերպության հիմնական ակտիվը, ռազմավարական ռեսուրսը: Ըստ փորձագետի, ոչ պակաս կարևոր է, որ հայկական ընկերություններում ակտիվացել է կադրերի պատրաստմանն ուղղված աշխատանքները, ինչը հանդիսանում է մոտիվացման գործիքների արդյւոնավետության պայմաններից մեկը: Նրա խոսքով, եվրոպական փորձը ցույց է տալիս, որ կայուն զարգացմանն ուղղված ընկերությունն ամեն տարի կադրերի որակավորմանն է ուղղում ընդհանուր շրջանառության 4%-ը: «Հայաստանում այս առումով չկա հաստակ վիճակագրություն, բայց մեր դիտումներով, կադրերի պատրաստման գործընթացին հատուկ կարևորություն են տալիս միջազգային կազմակերպությունների ներկայացուցչները, բանկային հատվածը և այն ամենը, ինչը ղեկավարվում է միջազգային ստանդարտներով: Իսկ տեղական ընկերությունները, ՓՄՁ ներիկայացուցիչները, այնքան էլ մտահոգված չեն դրանում»,-նկատել է Սարգսյանը:
Կադրերի կառավարման հարցերի հիմնական պրոբլեմը եղել և մնում է այն, որ «կադրերն իրենց տեղերում չեն», նշել է փորձագետը: Միևնուն ժամանակ, HR-մենեջմենտը դեռ չի զարգացել պատշաճ մակարդակով: «Մինչ օրս HR-ը և «կադրավիկ»-ը միատեսակ հասկացություններ են մարդկանց գիտակցություններում, ինչը շատ է ազդում նաև մենեջերի աշխատանքի վրա`կադրերի ընտրման գործում: Եվ միայն HR-ների նեղ խմբի է հաջողվել բարձրունքների հասնել այդ գործում, մասնավորապես, հարյուրավոր դիմորդներից ընտրել բարձրօրակ մասնագետների և բարելավել կազմակերպության գործունեության արդյւոնավետության ցուցանիշները, միաժամանակ բարձրացնելով մրցունակությունը և կրճատելով մարդկային ռեսուրսների կառավարման հետ կապված մի շարք ծախսերը»,-հայտարարել է նա: