
Արմինֆո. ՀՀ կառավարությունում շարունակվում են պետական կառավարման համակարգի օպտիմալացման աշխատանքները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համակարգի կառուցվածքային և գործառութային փոփոխություններով պայմանավորված՝ գործադիրն այսօր ընդունել է «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին» որոշում:
Ինչպես հայտարարել է տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, մասնավորապես, նկատի ունենալով, որ «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի գործառույթները հնարավոր է իրականացնել նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից՝ առկա ռեսուրսներով, անհրաժեշտություն է առաջացել նշված ՊՈԱԿ-ը լուծարել, որի արդյունքում ՊՈԱԿ-ի տարեկան պահպանման համար հատկացված 26.3 մլն ՀՀ դրամից պետբյուջեի ծախսերը կկրճատվեն 22 մլն ՀՀ դրամով (ներառյալ 9 հաստիքները): Մնացած 4.3 մլն ՀՀ դրամը կհատկացվի նախարարությանը՝ ՊՈԱԿ-ի գործառույթներն իրականացնելու համար:
ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն նույնպես առաջարկել է լուծարել երկու գերատեսչություններ`միմյանց հետ միավորման ճանապարհով: Ինչպես հայտարարել է Կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանը, «Ուսումնա-մեթոդական կենտրոն» և «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ները կմիավորվեն, կրճատելով 20 հաստիք և տնտեսելով 30 մլն դրամ:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.12 | -0.16 |
EUR | 443.79 | -0.15 |
GBP | 502.18 | -0.63 |
CAD | 272.18 | -0.96 |
JPY | 24.70 | -0.02 |
CNY | 53.82 | -0.05 |
CHF | 482.23 | 1.74 |

