Արմինֆո. Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի տասնյոթերորդ նիստը:
Նիստի համանախագահներն էին հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով` տնօրեն Լյուկ Դեվինյեն:
Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա համաձայնագրին, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերություններին և տնտեսական զարգացումներին առնչվող հարցեր: Օրակարգում ներառված էին նաև արդարադատության, ազատության,անվտանգության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցության, բազմակողմ համագործակցության ձևաչափի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հարցեր:
Նիստի ընթացքում քննարկվել է նաև նոր Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության համատեքստում ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը:
Նշենք, որ Հայաստան-ԵՄ ապրանքաշրջանառությունը 2016 թ. հունվար-սեպտեմբերին կազմել է $978,3 մլն՝ 0,7% տարեկան աճով: Ապրանքաշրջանառության կառուցվածքում արտահանումը կազմել է $387,4 մլն՝ 13,6% աճով, իսկ ներմուծումը՝ $590,9 մլն՝ գրանցելով 6,2% անկում: Մինչդեռ 2015 թ., հանրապետության Մաքսային ծառայության տվյալների համաձայն, ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ $1,2 մլրդ, այսինքն՝ Հայաստանի ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալի շուրջ 25%-ը:
![]() | 4.67 | -0.05 |
![]() | 386.18 | -0.86 |
![]() | 415.57 | 0.28 |
![]() | 484.54 | 2.02 |
![]() | 289.62 | -0.41 |
![]() | 27.68 | -0.01 |
![]() | 54.30 | 0.00 |
![]() | 428.23 | 2.63 |