Արմինֆո. «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության ներդրումային նախագծի իրականացման ընթացքում պետական մարմինների կողմից որևէ չարաշահում չի եղել: Դեկտեմբերի 19-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիարոսյանը: Վկայակոչելով, որ ինքն անձամբ ուսումնասիրել է բոլոր գործերը, նախարարը հավաստել է, որ նախարարության և «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ կողմից որևէ լուրացում և չարաշահում չի բացահայտվել: «Իսկ եթե անգամ եղել են չարաշահումներ, ապա դրանք, հավանաբար, եղել են կառուցապատող կազմակերպությունների կողմից, բայց դա արդեն իմ լիազորությունների մեջ չէ»,-հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, 556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավե միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ելք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։ Ավտոճանապարհը կունենա բետոնե ծածկույթ: Նախագծի իրագործման համար Հայաստանը 500 մլն դոլարի վարկ է ներգրավել Ասիական զարգացման բանկից: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը: Հայկական կողմը նախագծի իրացման համար նաև 60 մլն դոլար է ներգրավել Եվրոպական ներրդումային բանկից: Միջանցքի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտել 2019 թվականին:
Մայրուղու հյուսիսային հատվածում, Տրանշ-2-ի շրջանակներում, մեկնարկել են բետոնավորման աշխատանքները, իսկ եղանակային պայմանների բարենպաստ լինելու դեպքում նախատեսվում է 10 կմ ճանապարհի շինարարություն: Թալին-Գյումրի հատվածում, ըստ Սարգսյանի, կատարվել են հողային և ենթակառուցվածքային մեծ աշխատանքներ, հարավային հատվածի շինարարության համար հայտարարվել է մրցույթ: Ինչ վերաբերվում է կառուցապատող ընկերության նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններին, Սարգսյանը նշել է, որ ինքը տեղյակ չէ այդ քրեական գործից: «Եթե խոսքը գնում է հարկային մարմինների հայտարարության մասին, ապա այն գտնվում է քննարկման փուլում, քանի որ ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՍ ԿՈՆԱՏՐՈՒԿՑԻՈՆ ընկերությունն այդ մեղադրանքները չի ընդունում և հանդես է եկել հակընդեմ հայցով»,-հայտարարել է նա, նշելով, որ պրոբլեմը կապված է միայն հարկերի վճարման ժամկետների խախտման հետ, ինչը հատուկ է Հայաստանի ցանկացած ՍՊԸ-ներին: Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է Սարգսյանը, այդ գործընթացը ոչ մի կերպ չի ազդել շինարարական աշխատանքների ընթացքի վրա: Փոխնախարարի խոսքով, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նոր նախարարը պետք է ծանոթանա «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության ընթացքին և շատ շուտով հանդես կգա իր գնահատականներով:
«Հյուսիս-Հարավ» ծագրի առնչությամբ Հայաստանի կառավարությունը հաշվարկել է 2,5 դոլարի խնայողություն յուրաքանչյուր ուղևորի մեկ ժամվա երթևեկության և 1-ական դոլարի խնայողություն 1 տոննա բեռի փոխադրման 1 ժամվա համար: Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքները, ստանձնել տարանցիկ պետության դեր տարածաշրջանի երկրների բեռանփոխադրումներում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրչողներին հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս տրանսպորտի նախարարության, գնահատում է Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության արդյունավետությունը: Ինչպես հայտարարել է նախարարը, տվյալ փուլում գնահատվում է նախագծի արդյունավետությունը. ացկացվում են ինչպես ավտոմայրուղու շինարարության, այնպես էլ ընդհանուր առմամբ «Հյուսիս-Հարավ» ծրագրի ստուգումներ:
Իսկ ավելի վաղ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ իսպանական շինարարական ընկերությունն իսկական չարիք է դարձել «Հյուսիս-Հարավե ավտոմայրուղու համար: Նրա խոսքով, իրեն հասել են լուրեր, որ ավտոմայրուղու շինարարությունը ձգձգվում է իսպանական ընկերության ֆինանսական պրոբլեմների պատճառով: «Դրանով զբաղվում է իսպանական ընկերությունը, որը չարիք է դարձել այս գործում՚,-հայտարարել էր նախկին վարչապետը՝ ընդգծելով նաև, որ Արարատի ճանապարհը նույնպես մինչ օրս պրոբլեմների մեջ է և սարքվել է անորակ: «Կա՞ն արդյոք պրոբլեմներ այդ ընկերության, և չգիտեմ էլ ում հետ, ասում են փող չկա, զբաղվեք այդ հարցով՚,-հանձնարարել էր Աբրահամյանը:
Միևնույն ժամանակ, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը հավաստել է, որ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարարական աշխատանքների ընթացքում չեն եղել չարաշահումներ և յուրացումներ: Մինչդեռ ԶԼՄ-ներում տեղեկություններ է հայտնվել այն մասին, որ «հայկական ավանդական «կոռուպցիոն գործունեության պատճառով իսպանացիները դժվարանում են իրականացնել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները և որոշել են հեռանալ Հայաստանից։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ իսպանական ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել, ինչը հաստատել են ֆինանսների նախարարությունում՝ հայտնելով, որ «2014թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ «ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՍ ԿՈՆԱՏՐՈՒԿՑԻՈՆե բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ։ Սույն քրգործով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա։ Նախաքննությունը շարունակվում է»։
Նշենք, որ ծրագրի իրականացման համար պայմնագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ) և Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի հետ, որոնց համաձայն ծրագրի ավարտի թիրախային ժամկետներ են սահմանվել համապատասխանաբար 2017 և 2019 թվականները: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ծրագիրը բաժանված է 5 տրանշերի: Շարունակվում իրականացվել նաև բանակցային գործընթացներ միջանցքի հյուսիսային և հարավային հատվածների կառուցման նպատակով այլ դոնորների ներգրավման ուղղությամբ: