Արմինֆո. Հայաստանի մարզերի անձնագիրը պատրաստ է, բայց մոդելավորման կարիք ունի: Այս մասին, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին, հայտարարել է ՀՀ տեղական կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, դեկտեմբերի 23-ին ամփոփելով տարվա արդյունքները: «Փաստաթղթում կնշվեն երկրի մարզերի ներուժը, գյուղատնտեսության, արդյունաբերության, առևտրի համախառն արտադրանքի ծավալները, ինչպես նաև արտահանման ծավալները, զբաղվածության և աղքատության մակարդակը մարզերում և միջին աշխատավարձերի ցուցանիշները, այսինքն, այն ամենը, ինչի օգնությամբ կարել է կազմել մարզերի առավել լիարժեք պատկերը»,-պարզաբանել է նախարարը:
Դեկտեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, որ ձևավորվելու է մարզերի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը, ներկայացվելու են զարգացման ուղղություններն ու առավելությունները: Վարչապետի խոսքով՝ մարզպետարանների գործունեության հիմնական ուղենիշերը պետք է հիմնված լինեն մարզի անձնագրի վրա: Այժմ քայլեր են ձեռնարկվում՝ մարզերում ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: «Եկել ենք այն գաղափարին, որ յուրաքանչյուր մարզ պետք է ունենա իր անձնագիրը, համայնքային ծրագիրը, և մարզպետը պետք է պատասխանատու լինի, թե ինչքան ներդրում է կատարվել իր տարածքում, ինչը կնպաստի ներդրումային միջավայրի զարգացմանը»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Ըստ Լոքյանի, փաստաթղթի մշակումից պարզ կդառնա, թե որտեղ և ինչպես կարելի է ներդրումներ կատարել Հայաստանում: Ներդրումային տեսանկյունից Հայստանն արդեն բաժանված է կլաստերների: Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, մարզերի ներդրումային գրավչոթյունը գնահատելու համար չկային մշակված չափանիշներ, մասնավորապես, օրինակ, ՀՆԱ-ի գնահատումը բնակչության մեկ շնչի հաշվարկով:
Ըստ նախարարի, այսօր ամենաքիչ գնահատված մարզը Շիրակն է, ինչպես նաև Կապանի շրջանը: «Բնակչոթյան մեկ շնչին ընկնող համախառն արդյունքն այսօր 2 անգամ ցածր է, քան Երևանում: Երևանում այն կազմում է մոտ 5 հազար դոլար, իսկ հանրապետության միջին ցուցանշը կազմում է 3 530 դոլար: Իսկ Շիրակում – 2 100 դոլար: Երկիրը չի կարող զարգանալ նման դիսպրոպորցիայով»,-հայտարարել է նախարարը: Նրա խոսքով, փաստաթուղթն իր վերջնական տեսքը կստանա տոներից հետո և կդառնա կոնկրետ մարզի գնահատման հիմնական չափանիշը: