Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նախագահը տեղում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ընկերության ղեկավար կազմի հետ, քննարկել առկա խնդիրներն ու հետագա անելիքները:
Նշենք, որ 2012 թվականի մարտի 9-ին ԼՂՀ կառավարությունը և «Վալեքս Գրուպե ընկերությունը ստորագրել էին Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայրում լեռնարդյունաբերական աշխատանքների կազմակերպման մասին համաձայնագիր, որի շահագործումն սկսվել է անցյալ տարի: «Վալեքս Գրուպե ընկերությունը նախատեսում է շահագործման 10 տարիներին կատարել շուրջ 80 մլն դոլարի ներդրում: Մասնագետները պնդում են, որ Կաշենի հանքավայրն այնքան հարուստ չէ ոսկով, ինչպես Դրմբոնի հանքավայրը, բայց պղնձի և մոլիբդենի պաշարները թույլ են տալիս այստեղ սկսել լայնածավալ արտադրություն: Եթե Դրմբոնի կոմբինատը տարեկան արդյունահանում է 350 հազար տոննա հանքանյութ, ապա Կաշենի հանքավարյում, ըստ նախնական տվյալների, կարելի է արդյունահանել տարեկան 1 մլն 600 հազար տոննա հանքանյութ: 10 տարիների ընթացքում կարդյունահանվի մոտ 17 մլն տոննա հանքանյութ, որը պարունակում է ավելի քան 20% պղնձի խտանյութ: Նախատեսվում է նաև մոտ 1200 նոր աշխատատեղերի ստեղծում:
«Վալլեքս Գրուպե ՓԲԸ (Vallex Group) հիմնադրվել է 1998-ին և միավորում է 20 դուստր և փոխկապակցված ընկերությունների: Դրանց թվում են` «Թեղուտե ՓԲԸ-ն, որն ստեղծվել է 2006 թվականին՝ Թեղուտի նախագծի համակարգման նպատակով, «Բեյզ Մեթըլսե ՓԲԸ-ն, որը շահագործում է Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը, «Armenian Copper Programmeե ՓԲԸ (ACP), որը շահագործում է Ալավերդու պղնձաձուլման գործարանը:
![]() | 7.46 | -0.29 |
![]() | 407.95 | 0.74 |
![]() | 426.35 | 2.81 |
![]() | 491.82 | -0.99 |
![]() | 315.78 | 0.60 |
![]() | 30.14 | 0.28 |
![]() | 61.01 | 0.34 |
![]() | 424.64 | 0.06 |