Արմինֆո. Յանդեքս.Դրամարկղի վերլուծաբանները պարզել են, թե ինչպես են Հայաստանի բնակիչները պատրաստվում նշել Նոր տարին` որտեղ կանցկացնեն և ինչ կնվիրեն: Այդ նպատակով նրանք ուսումնասիրել են Յանդեքս.Դրամարկղի օգտատերերի վճարները, քանի որ այսօր այդ համակարգի միջոցով վճարներն ընդունվում են աշխարհի ավելի քան 75 հազար ինտերնետ-խանութներում և առցանց-ծառայություններում:
Ինչպես Յանդեքս.Դրամարկղի հետազոտությունից պարզ է դարձել ԱրմԻնֆո գործակալությանը, պարզվում է, որ ամանորյա տոներին Հայաստանի բնակիչների մեծ մասը պատրաստվում է ճանապարհորդել և այցելել մտերիմներին ու բարեկամներին այլ քաղաքներում: Դեկտեմբերին նրանք գնել են գնացքի և ինքնաթիռի 2 անգամ ավելի շատ տոմսեր, քան նոյեմբերին:
Տոներից առաջ օգտատերերն ակտւիվորեն նորացնում են իրենց հանդերձարանները, քանի որ նոյեմբերի համեմատ դեկտեմբերին այդ ուղղությամբ ծախսել են 60% ավելի շատ փող:
Յանդեքս.Դրամարկղի հետազոտությունունում նշվում է, որ այս Ամանորի ընթացքում շատերը, հավանաբար, նախատեսում են նվիրել պրակտիկ նվերներ: Դեկտեմբերին տան համար նախատեսված ապրանքների վրա 1.5 անգամ ավելի գումնար է ծախսվել, քան նոյեմբերին: Միջին գնման արժեքը կազմել է 29 152 դրամ (ՀՀ ԿԲ 28.12.2016 փոխարժեքի): Զգալի ավելացել է ավտոմեքենաների աքսեսուարների պահանջարկը, քանի որ միջին գնումը կազմել է 28 439 դրամ: Նախատոնական օրերին հուշանվերների նկատմամբ պահանջարկը, հակառակը, ընկել է, քան նոյեմբերին:
Հետազոտությունում հաշվի է առնվել Յանդեքս.Դրամարկղի օգտատերերի վճարներն այս տարվա դեկտեմբերին և նոյեմբերին, ինչպես նաև 2015 թվականի նոյեմբերին: Յանդեքս.Դրամարկղն օգնում է առցանց-վճարումներ կատարել զանազան եղանակներով, օրինակ, էլեկտրոնային դրամապանակներով, բանկային քարտերով, ինչպես նաև կանխիկով: Ըստ ՄԱՐՍ միջազգային հետազոտական ընկերության տվյալների, 2016 թվականին Յանդեքս.Դրամարկղը դարձել է ամենատարածված վճարային լուծումը Ռուսաստանում: