Արմինֆո. ՀՀ Կառավարությունը դեկտեմբերի 29-ի նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում, ինչը պայմանավորված է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի արդյունավետ կառավարման համակարգի ներդրման և ոլորտի անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությամբ: Արդյունքում ՀՀ ավիացիայի բնագավառի, բացառությամբ ռազմականի, քաղաքականությունը մշակող, ինչպես նաև թռիչքային և ավիացիոն անվտանգության տեխնիկական կարգավորման լրազորված մարմին է ճանաչվում ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Ինչպես նշել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, որոշմամբ նախատեսվում է դեպի ՀՀ և ՀՀ-ից կանոնավոր ու երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման գործընթացի արդիականացում և առցանց համակարգի ներդրում, որի արդյունքում կկրճատվի նախկինում պահանջվող փաստաթղթերի ցանկը և կպարզեցվի թույլտվությունների տրման գործընթացը:
Ի պատասխան վարչապետի հարցմանը, թե քանի ավիաընկերության են դիմել բանակցելու առաջարկով՝ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը տեղեկացրել է, որ դիմել են 40-ից ավելի ավիաընկերությունների՝ հիմնականում Եվրոպայում տեղակայված: «Ներկայում արդեն պատասխան ունենք 3-4 ավիաընկերությունից: Առաջիկայում նախատեսում ենք անցկացնել տեխնիկական քննարկումներ»,-ասել է Ս. Ավետիսյանը: Կարեն Կարապետյանը հորդորել է հսկողություն սահմանել, քանի որ այդ հարցը չափազանց կարևոր է:
Նշենք, որ, ըստ ՔԱԳՎ-ի, 2016 թվականին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալը կկազմի ավելի քան 2 մլն: Ներկայումս դեպի Հայաստան ավիափոխադրումներ են իրականացնում Armenia, Aegean Airways, Georgian Airways, Iraqi Airways, Al Naser, Mahan Air, Middle East airways, S7 Airlines, Czech, LOT, ռուսական «Саратовские авиалинии» և «Уральские авиалинии», Nordwind Airlines, «Իկար», և ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունները:
![]() | 5.71 | -0.02 |
![]() | 396.02 | 0.37 |
![]() | 431.27 | -0.19 |
![]() | 490.04 | -0.21 |
![]() | 297.40 | 1.83 |
![]() | 30.51 | 0.01 |
![]() | 58.49 | 0.05 |
![]() | 430.13 | -0.77 |