Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2016 18:01
Նաիրա Բադալյան

Վրաստանի հետ սահմանին Հայաստանը կբացի Duty-Free գոտի

Վրաստանի հետ սահմանին Հայաստանը կբացի Duty-Free գոտի

Արմինֆո. «Բագրատաշեն» մաքսակետի տարածքում շուտով կբացվի Duty-Free: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 29-ի նիստում:

 

Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, «Բագրատաշեն» անցակետի տարածքում նախատեսվում է կառուցել 280 քմ տարածքով Duty-Free: Նշենք, որ մեկ տարի առաջ ՀՀ խորհրդարանն ընդունեց «ԱԱՀ մասին» օրենքի փոփոխությունները, որով նախատեսվում են Duty-Free անմաքս խանութների գործունեության սկզբունքները:-