Հինգշաբթի, 12 Հունվարի 2017 15:52
Նաիրա Բադալյան

Պատժել չի կարելի ներել կամ «Իրան-Հայաստան» երկաթուղու կառուցման նախագիծն էլ ավելի մշուշոտ է դառնում

Պատժել չի կարելի ներել կամ «Իրան-Հայաստան» երկաթուղու կառուցման նախագիծն էլ ավելի մշուշոտ է դառնում

Արմինֆո.Կլուծարվի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն: Համապատասխան որոշում ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 12-ի նիստում: Միաժամանակ, ինչպես հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, դա «Իրան-Հայաստան» երկաթուղու կառուցման ծրագրի իրականացման վրա չի ազդի:

 

Նրա խոսքով, ՓԲԸ փակումը պայմանավորված է պետական ապարատի ծախսերն օպտիմալացնելու ցանկությամբ: Արդյունքում՝ առկա 13 հաստիքի և մեկ տրանսպորտային միջոցի կրճատման հետևանքով կտնտեսվի մոտ 35 մլն ՀՀ դրամ:

 

Կառավարության նիստից հետո Վահան Մարտիրոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծել է, որ «Երկաթուղու շինարարության տնօրինությունե ՓԲ ընկերությունը լուծարվում է օպտիմալացման շրջանակներում, և կառավարությունը չի դադարեցնելու հայ-իրանական երկաթուղու կառուցման ծրագրի իրականացման քայլերը: Այդ գործառույթները կատարելու է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության երկաթուղու վարչությունը:

 

Այնուամենայնիվ, հայտարարելով, որ կառուցման գործում հավանական ներդրողների ներգրավման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են՝ նախարարը նախագծի հնարավոր մասնակից երկրներ և անուններ չի նշել: «Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց մենք բոլորս գիտակցում ենք, որ նախագիծը հեշտերից չէ, և յուրաքանչյուր առանձին ներդրողի հետ անհատական աշխատանք է պահանջում»,- հայտարարել է նա:

 

Վահան Մարտիրոսյանը հերթական անգամ նշել է հայկական կողմի շահագրգռվածությունը նախագծի իրականացման հարցում: Երկաթուղու կառուցման ժամկետների և իրատեսականության վերաբերյալ հարցին նախարարը պատասխանել է. «Չեմ կարող նշել դրա իրականացման ժամկետները, բայց ասեմ, որ այն կառավարության վերահսկողության ներքո է: Ինչ վերաբերում է իրականցմանը, ապա, այո, այն ցանկալի է: Այն, որ շատ երկրներ համանման ծրագրեր են կառուցում, դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք դրանից կամ այն կորցնում է իր արդիականությունը, քանի որ Իրան-Հայաստանն ամենակարճ երթուղին է իրանական կողմի համար Սև ծով դուրս գալու համար»:  

 

Հատկանշական է, որ նախագիծը, որի մեկնարկի մասին հայտարարվել էր դեռ 2012 թվականին, այսօր վերջնականապես ձևավորված չէ: Նախարարի խոսքով, տվյալ պահին, շատ մոտավոր հաշվարկով, շինարարության արժեքը գնահատվում է $3,2 մլրդ: «Բայց այդ հաշվարկը շատ մոտավոր է, քանի որ չկա վերջնական հաստատված նախագիծ, և մենք սպասում ենք ապագա ներդրողների գնահատականին»,- հայտարարել է նա: Ինչպես հայտնել է Մարտիրոսյանը, քննարկվում են գործող երկաթուղու հետ Սևանի ափով

/«Սևան» կայարան/ կամ Արարատյան դաշտավայրով միացման երթուղիները: «Տվյալ պահին նախընտրելի է Սևանով երթուղին»,- պարզաբանել է նախարարը: Ինչպես հայտարարել է նա, կրկին մոտավոր գնահատականներով, նախագծի վերադարձելիությունը գնահատվում է 22 տարի:

 

Այսօր լուծարված՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, որի ֆինանսավորման համար տարեկան 35-37 մլն դրամ է հատկացվել բյուջեից, այդ ողջ տարիների ընթացքում, ինչպես պարզվում է, ձեռքերը ծալած չի նստել: «Ընկերությունը բանակցություններ է վարել հավանական ներդրողների հետ, քննարկումներ անցկացրել նախագծի կոնցեսիոն կառավարիչի հետ՝ որքան թունել, որքան կամուրջ պետք է կառուցել: Բավականաչափ աշխատանք է կատարվել»,- նշել է նախարարը: 

 

Նշենք, որ 2016 թ. դեկտեմբերի 19-ին իր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ունի բիզնես պլան՝ կապված Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագծի իրականացման հետ: Նրա խոսքով, բիզնես պլանում նշված են կոնկրետ ներդրումները և նախագծի եկամտաբերության ժամկետը, անցկացվել են ապագա ճանապարհի առանձին հատվածների ուսոմնասիրություններ, որոնց արդյունքների համաձայն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն աշխատում է հավանական ներդրողների հետ: Մինչդեռ, նշենք, որ նախագծի արժեքի գնահատում իրականացվել է դեռ 4 տարի առաջ: 2016 թ. հունիսի 6-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշել էր, որ

անցկացված Տեխնիկա-տնտեսական հիմնավորումներով (ՏՏՀ) Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագիծը ճանաչվել է տնտեսապես հիմնավորված:

 

2012 թ. մայիսին հայկական և իրանական կողմը կոնցեսիոն համաձայնագիր են ստորագրել, ըստ որի` քննարկվել են տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու նախագծման, շինարարության և նախագծի ֆինանսավորման հիմնական խնդիրները։ Հայաստանի և ՙՌասիա ՖԶԷ՚ ներդրումային ընկերության միջև իրականացված համագործակցության շնորհիվ մշակվել է ՙՀարավային երկաթուղի՚ նախագծի իրականացման տեխնիկական հիմնավորումը։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար։ Հայաստանի տարածքում երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 305 կմ։ Այն կունենա 19.6 կմ ընդհանուր երկարության 86 կամուրջ և 102 կմ ընդհանուր երկարության 60 թունել։ Շինարարությունը, ծրագրի համաձայն, կավարտվի 2022 թվականին։

 

Նշենք, որ ԱրմԻնֆո-ի տնտեսական վերլուծաբանների կարծիքով, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման անարդյունավետությունը հիմնավորված է երեք հիմնական կարևորագույն գործոններով: Դա առաջին հերթին Հայաստանի երկաթուղու փակուղային վիճակում գտնվելն է և դեպի Ռուսաստան անմիջական ելքի անհնարինությունը, երկրորդ՝ նույնիսկ երկաթուղու աբխազական հատվածի հետագա հիպոթետիկ ապաշրջափակման դեպքում, այդ ժամանակ ներկայումս կառուցվող ավտոմայրուղու հայ-իրանական հատվածի առկայությունը միանգամայն անօգուտ կդարձնի Իրան-Հայաստան երկաթուղին՝ կապված վերջինիս ոչ մեծ երկարության հետ: Ի սկզբանե ցածր արդյունավետությանն ավելանում է նաև երրորդ, թերևս, կարևորագույն գործոնը՝ ՌԵՈւ կողմից իրականացվող Աստարա-Ռեշտ-Կազվին երկաթուղու նախագիծը: Դա տրանսպորտային նախագիծ է, որը միավորում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի գործող երկաթուղիները: Նախագիծն իրականացվում է ՙՀյուսիս-Հարավ՚ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, որի նպատակը Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հնդկաստանի և Օմանի տրանսպորտային-տեղեկատվական մայրուղիների ինտեգրումն է: Վերլուծաբանների կարծիքով, Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը բացառապես քաղաքան շարժառիթ ունի, այդ պատճառով վերջին 3 տարում այն չի հաջողվել մեռյալ կետից շարժել: Քննադատությանը չի դիմանում նաև Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման՝ ՉԺՀ $40 մլրդ արժողությամբ գերհավակնոտ ծրագրի շրջանակներում այդ նախագծին Չինաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ Հայաստանի պաշտոնատար անձանց հայտարարությունները: Նոր Մետաքսի ճանապարհի որևէ սցենարում Հայաստանն առկա չէ, փոխարենը քարտեզներում նշված են Իրան-Ադրբեջան և Թուրքիա-Վրաստան երկաթուղային հատվածները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Չինական ինժեներաշինարարական խոշոր կորպորացիան մտադիր է ուսումնասիրել հայկական շուկանՉինական ինժեներաշինարարական խոշոր կորպորացիան մտադիր է ուսումնասիրել հայկական շուկան
Ռուսաստանից Հայաստան ակտիվորեն ստացվող դրամական փոխանցումները ոչ պակաս ակտիվորեն հոսում են դեպի ԱՄՆՌուսաստանից Հայաստան ակտիվորեն ստացվող դրամական փոխանցումները ոչ պակաս ակտիվորեն հոսում են դեպի ԱՄՆ
ՓՄՁ-ը առաջարկություններ է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ. Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպել են ՓՄՁ Ասոցիացիայի ներկայացուցիչների հետՓՄՁ-ը առաջարկություններ է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ. Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպել են ՓՄՁ Ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
Կառավարությունը կոնկրետացնում է այն դեպքերը, երբ թույլատրվում է հարկ վճարողին միջոցների վերադարձ նրա բանկային հաշվից տարբերվող այլ հաշվինԿառավարությունը կոնկրետացնում է այն դեպքերը, երբ թույլատրվում է հարկ վճարողին միջոցների վերադարձ նրա բանկային հաշվից տարբերվող այլ հաշվին
Կոնվերս Բանկը Leasing Expo 2023-ին կներկայանանա «Կոնվերս լիզինգ» պրոդուկտովԿոնվերս Բանկը Leasing Expo 2023-ին կներկայանանա «Կոնվերս լիզինգ» պրոդուկտով
IDBank-ի Visa Business Platinum քարտն այժմ ավելի շահավետ պայմաններովIDBank-ի Visa Business Platinum քարտն այժմ ավելի շահավետ պայմաններով
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի  30%-ըTeam ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի  30%-ը
Հայկական MetaGait նորարարական սարքով կկատարվեն գիտական բացառիկ հետազոտություններՀայկական MetaGait նորարարական սարքով կկատարվեն գիտական բացառիկ հետազոտություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ հունիսի 1-ից տեղաբաշխում է պարտատոմսերի երեք թողարկումներԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ հունիսի 1-ից տեղաբաշխում է պարտատոմսերի երեք թողարկումներ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը գործարկում է Երևան-Թեհրան-Երևան  ուղիղ ավիահաղորդակցությունFLYONE ARMENIA ավիաընկերությունը գործարկում է Երևան-Թեհրան-Երևան  ուղիղ ավիահաղորդակցություն
Թալինում հիմնադրվել է շուրջ 8 հեկտար տարածք զբաղեցնող արևային կայանԹալինում հիմնադրվել է շուրջ 8 հեկտար տարածք զբաղեցնող արևային կայան
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել էՊարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
2022 թվականի արդյունքներով հայկական ավիաընկերություններին է պատկանում երկրի ավիափոխադրումների շուկայի 25% - ը. իշխանությունները մտածում են 2022 թվականի արդյունքներով հայկական ավիաընկերություններին է պատկանում երկրի ավիափոխադրումների շուկայի 25% - ը. իշխանությունները մտածում են "Շիրակ" օդանավակայանի վերագործարկման մասին
Նախարար. Հայաստանի ներքին և միջազգային զբոսաշրջության ցուցանիշները հավասարվել ենՆախարար. Հայաստանի ներքին և միջազգային զբոսաշրջության ցուցանիշները հավասարվել են
Նախարար. Այսօր Հայաստանի կողմից Նախարար. Այսօր Հայաստանի կողմից "էժան" վարկերի ներգրավման մասին խոսելու հարկ չկա
Փաշինյան. 2023 թվականի հուլիսի 1-ից հերթական անգամ կբարձրացվեն քաղաքացիների կենսաթոշակներըՓաշինյան. 2023 թվականի հուլիսի 1-ից հերթական անգամ կբարձրացվեն քաղաքացիների կենսաթոշակները
Բարեփոխումները, «ստվերային տնտեսության» կրճատման գործընթացը և տնտեսական ակտիվության աճն իրենց մեջ սիներգետիկ էներգիա են կրում. ՓաշինյանԲարեփոխումները, «ստվերային տնտեսության» կրճատման գործընթացը և տնտեսական ակտիվության աճն իրենց մեջ սիներգետիկ էներգիա են կրում. Փաշինյան
ԱրարատԲանկը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխողԱրարատԲանկը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող
Team Telecom Armenia-ի 25 Գբ/վ արագությամբ NGN ցանցն արդեն հասանելի է հանրապետության ավելի քան 150 հազար տնային տնտեսությունների համարTeam Telecom Armenia-ի 25 Գբ/վ արագությամբ NGN ցանցն արդեն հասանելի է հանրապետության ավելի քան 150 հազար տնային տնտեսությունների համար
ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել են ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխությունների փաթեթըԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել են ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխությունների փաթեթը
Փաշինյան. Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ-ում պարենային անվտանգության հավաքական համակարգի ձևավորումըՓաշինյան. Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ-ում պարենային անվտանգության հավաքական համակարգի ձևավորումը
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
2023 թվին սուբվենցիոն ծրագրերի համար նախատեսված 87 մլրդ դրամից արդեն հատկացվել է մոտ 9 մլրդ դրամ. Գնել Սանոսյան2023 թվին սուբվենցիոն ծրագրերի համար նախատեսված 87 մլրդ դրամից արդեն հատկացվել է մոտ 9 մլրդ դրամ. Գնել Սանոսյան
Պետական աջակցության ծրագրով մեկ տարում մոտ 100 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել ․ ՔերոբյանՊետական աջակցության ծրագրով մեկ տարում մոտ 100 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել ․ Քերոբյան
Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթների գործարկման հնարավորություններըՔննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթների գործարկման հնարավորությունները
Wildberries-ը կնվազեցնի սեփական առեւտրային միջնորդավճարը Հայաստանում էլեկտրոնիկա վաճառողների համարWildberries-ը կնվազեցնի սեփական առեւտրային միջնորդավճարը Հայաստանում էլեկտրոնիկա վաճառողների համար
Transavia ավիաընկերությունը կսկսի Մարսել-Երևան-Մարսել երթուղով չվերթների իրականացումըTransavia ավիաընկերությունը կսկսի Մարսել-Երևան-Մարսել երթուղով չվերթների իրականացումը
Վրաստանում հերքել են դեպի Նովոռոսիյսկ  ծովային փոխադրումների մեկնարկի մասին տեղեկությունըՎրաստանում հերքել են դեպի Նովոռոսիյսկ  ծովային փոխադրումների մեկնարկի մասին տեղեկությունը
C-POS արշավ. վճարումների ընդունում արտոնյալ պայմաններով ու բիզնես քարտC-POS արշավ. վճարումների ընդունում արտոնյալ պայմաններով ու բիզնես քարտ
Վահան Քերոբյանը պատմել է Հայաստանի տնտեսությունում ՕՈՒՆ-ի «տպավորիչ» ցուցանիշների մասինՎահան Քերոբյանը պատմել է Հայաստանի տնտեսությունում ՕՈՒՆ-ի «տպավորիչ» ցուցանիշների մասին
Կոնվերս Բանկի Woman’sCard քարտապանների արշավի հաղթողները մրցանակներ են ստացելԿոնվերս Բանկի Woman’sCard քարտապանների արշավի հաղթողները մրցանակներ են ստացել
Կոնվերս Բանկը Yerevan Tech Forum 2К23-ի առանցքային գործընկերն էԿոնվերս Բանկը Yerevan Tech Forum 2К23-ի առանցքային գործընկերն է
ԵՏՀ. Հայաստանը վերացրել է պետական տուրքի գանձմանն առնչվող արգելքըԵՏՀ. Հայաստանը վերացրել է պետական տուրքի գանձմանն առնչվող արգելքը
ԱՆԻՖ ներդրումային հիմնադրամը 3,9 մլն եվրո կներդնի շշերի կափարիչների արտադրության գործարանի ընդլայնման համարԱՆԻՖ ներդրումային հիմնադրամը 3,9 մլն եվրո կներդնի շշերի կափարիչների արտադրության գործարանի ընդլայնման համար
"Հեր-Հեր ՀԷԿ"-ը և "Արմենիկում"-ը պետության հաշվեկշռում պահելը նպատակահարմար չէ. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
Գերմանիան մտադիր է աջակցել Հայաստանին տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդման գործում. ՏԿԵՆ-ում հաղորդել են ծրագրի գործարկման մասինԳերմանիան մտադիր է աջակցել Հայաստանին տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդման գործում. ՏԿԵՆ-ում հաղորդել են ծրագրի գործարկման մասին
Fix Price-ը հայտարարել է Հայաստանի շուկա մուտքի մասինFix Price-ը հայտարարել է Հայաստանի շուկա մուտքի մասին
Հայաստանում ներկայացվել է ռոբոտատեխնիկական լրակազմերի ռուսաստանյան մշակող եւ արտադրող Հայաստանում ներկայացվել է ռոբոտատեխնիկական լրակազմերի ռուսաստանյան մշակող եւ արտադրող "ՌՕԲԲՕ" ԲԸ-ն
airBaltic ավիաընկերությունը վերսկսել է Ռիգա-Երևան- Ռիգա երթուղով թռիչքներըairBaltic ավիաընկերությունը վերսկսել է Ռիգա-Երևան- Ռիգա երթուղով թռիչքները
Էկոնոմիկայի նախարար. Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը շուտով կգերազանցի 100 մլրդ դրամըԷկոնոմիկայի նախարար. Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը շուտով կգերազանցի 100 մլրդ դրամը
ՎԶԵԲ-ը 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարելավել է  4%-ից մինչեւ 5%՝ ակնկալելով տեմպերի պահպանում նաև 2024 թվականինՎԶԵԲ-ը 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարելավել է  4%-ից մինչեւ 5%՝ ակնկալելով տեմպերի պահպանում նաև 2024 թվականին
ԱՐՄԵՆԱԼ-ը կայուն զարգացման մասին ՌՈՒՍԱԼ-ի հաշվետվությունումԱՐՄԵՆԱԼ-ը կայուն զարգացման մասին ՌՈՒՍԱԼ-ի հաշվետվությունում
FLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկել է Երևան -Լառնակա-Երևան- երթուղով չվերթերըFLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկել է Երևան -Լառնակա-Երևան- երթուղով չվերթերը
ԱՄՆ-ի հայ համայնքը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործումԱՄՆ-ի հայ համայնքը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործում
ՀՀ ԿԲ կանխատեսում. 2023 թվականի երկրորդ կեսից Հայաստանում գնաճի մակարդակը կհասնի 4% նպատակային ցուցանիշիՀՀ ԿԲ կանխատեսում. 2023 թվականի երկրորդ կեսից Հայաստանում գնաճի մակարդակը կհասնի 4% նպատակային ցուցանիշի
Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության տարեկան վճարի չափը կկազմի 164.400. օրենքի նախագիծՀայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության տարեկան վճարի չափը կկազմի 164.400. օրենքի նախագիծ
Գերմանական ներդրումներ՝ ի նպաստ Հայաստանի կայուն զարգացմանԳերմանական ներդրումներ՝ ի նպաստ Հայաստանի կայուն զարգացման
ԵԱԶԲ-ն քննարկում և Հայաստանում իրականացնում է մի շարք էներգետիկ նախագծեր. բանկի ղեկավարԵԱԶԲ-ն քննարկում և Հայաստանում իրականացնում է մի շարք էներգետիկ նախագծեր. բանկի ղեկավար
Ինչ վտանգներ է պարունակում ՌԴ բյուջեի դեֆիցիտի ռեկորդային գերազանցումը Հայաստանի համարԻնչ վտանգներ է պարունակում ՌԴ բյուջեի դեֆիցիտի ռեկորդային գերազանցումը Հայաստանի համար
ԵԱԶԲ-ը պատրաստ է աջակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին. ՊոդգուզովԵԱԶԲ-ը պատրաստ է աջակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին. Պոդգուզով
Նիկոլայ Պոդգուզով. ԵԱԶԲ-ը հետաքրքրություն է հայտնել Նիկոլայ Պոդգուզով. ԵԱԶԲ-ը հետաքրքրություն է հայտնել "Վերին Լարս" անցակետի ընդլայնման նախագծին մասնակցելու հարցում
Պրահայում տեղի է ունեցել հայ-չեխական գործարար համաժողովՊրահայում տեղի է ունեցել հայ-չեխական գործարար համաժողով
Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչությունում քննարկել են երկու երկրների միջբանկային համագործակցությունըՀայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչությունում քննարկել են երկու երկրների միջբանկային համագործակցությունը
"ԱրմԻնֆո" ԼԳ աշխատակիցները պարգևների են արժանացել Հայաստանի բանկերի միության կողմից՝ ֆինանսաբանկային ոլորտի լուսաբանման գործում պրոֆեսիոնալ աշխատանքի համար 
Վաչե Գաբրիելյան. ընթացիկ տարում Հայաստանի ՀՆԱ-ի 7 տոկոս աճի նպատակային ցուցանիշը միանգամայն կարող է գերազանցվելՎաչե Գաբրիելյան. ընթացիկ տարում Հայաստանի ՀՆԱ-ի 7 տոկոս աճի նպատակային ցուցանիշը միանգամայն կարող է գերազանցվել
ԵՄ-ը ցանկանում է 45 մլն եվրո ներդնել ստորջրյա մալուխի անցկացման համար՝ Կովկասի երկրների հետ կապը բարելավելու նպատակովԵՄ-ը ցանկանում է 45 մլն եվրո ներդնել ստորջրյա մալուխի անցկացման համար՝ Կովկասի երկրների հետ կապը բարելավելու նպատակով
Հայաստանում երրորդ երկրներ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման քվոտա կսահմանվիՀայաստանում երրորդ երկրներ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման քվոտա կսահմանվի
2022 թվականին ԶՊՄԿ-ը վճարել է ռեկորդային 145 մլրդ 536 մլն դրամ հարկեր. ինչի հետ էր կապված 2020-ի կրճատումը՝ պարզաբանել է վարչապետը2022 թվականին ԶՊՄԿ-ը վճարել է ռեկորդային 145 մլրդ 536 մլն դրամ հարկեր. ինչի հետ էր կապված 2020-ի կրճատումը՝ պարզաբանել է վարչապետը
Համաշխարհային բանկը Հայաստանին 92,3 մլն եվրոյի վարկ կտրամադրի պետբյուջեին աջակցության համարՀամաշխարհային բանկը Հայաստանին 92,3 մլն եվրոյի վարկ կտրամադրի պետբյուջեին աջակցության համար
Հայաստանի հարավում Հայաստանի հարավում "Մեղրի" անցակետը կկառուցեն իրանցիները
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
01.06.2023
RUB4.780.01
USD386.980.36
EUR414.491.73
GBP482.534.59
CAD285.282.04
JPY27.730.11
CNY54.53-0.06
CHF426.241.57