Արմինֆո. Ռուսական շուկան չպետք է լինի հայկական գինիների իրացման դոմինանտը: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին, փորձագետը նշել է, որ անհրաժեշտ է կողմնորոշվել դեպի Չինաստանի և Հնդկաստանի շուկաները, ինչը հնարավոր է իրականացնել միայն արտադրողների մակարդակով, այլ ոչ թե ԵԱՏՄ շրջանակներում: Նրա կարծիքով, ԵԱՏՄ-ն էժան շուկա է, որը ձեռնտու չէ Հայաստանին, քանի որ Հայաստանը չունի ցածր ինքնարժեքով ապրանքներ արտադրելու հնարավորություն, ինչը խոսում է անհավասար պայմանների մասին`վրացական, մոլդավական, ադրբեջանական և ռուսաստանյան արտադրողների հետ: «Եթե կարողանանք արտադրել 1-1.5 դոլար արժեքով գինի, ապա ԵԱՏՄ շուկան մեզ համար կլինի հրաշալի հարթակ»,-նշել է նա:
Նրա խոսքով, այսօր Հայաստանը Ռուսաստան է արտահանում մոտ 2 մլն.շիշ գինի, 6 մլն. շիշ արտադրության պայմաններում, որտեղ 4 մլն.շիշ են կազմում խաղողի գինիները: Իսկ վրացիները ռուսաստանյան շուկայում վաճառում են 30-35 մլն.շիշ գինի: «Այսօր Վրաստանն ստանում է միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ, գինեգործությունը զարգացնելու համար, իսկ մեզ լուրջ չեն ընկալում որպես գինեգործների: Աշխարհի համար Հայաստանը հանդիսանում է կոնյակ արտադրող»,-նշել է նա:
Ըստ ՀՀ Մաքսային ծառայության տվյալների, 2016 թվականի I կիսամյակում Հայաստանից արտահանվել է 780 հազ. լիտր գինի, տարեկան աճը`25%: 2015 թվականին գինու արտահանումը նվազել է 29%, մինչև 1,5 մլն լիտր, դրան նախորդող տարվա նույն ժամանակահատվածի 50% աճի փոխարեն:: Ըստ վիճակագրության, գինու արտադրությունը Հայաստանում 2016 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 5.8 մլն լիտր, տարեկան աճը`15.6%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.1% անկման փոխարեն:
![]() | 5.04 | -0.03 |
![]() | 388.48 | 0.20 |
![]() | 415.48 | 2.58 |
![]() | 474.80 | 3.62 |
![]() | 283.52 | 0.29 |
![]() | 29.59 | 0.42 |
![]() | 56.55 | 0.32 |
![]() | 418.71 | -0.15 |