Արմինֆո. Ազգային ավիափոխադրողի առկայությունը դրական կանդրադառնա Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վրա: Այդ մասին հայտարարել է «Armenia Travel» տուրիստական ընկերության նախագահ Մարինա Կպրյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
«Ազգային ավիափոխադրողի առկայությունը կհանգեցնի գործող ավիաընկերությունների շրջանում մրցակցության և ավիատոմսերի գների իջեցման, ինչն իր հերթին կնպաստի դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը»,- նշել է նա: Նրա կարծիքով, պետությունը պետք է հետևողական լինի այդ հարցում՝ հաշվի առնելով, որ կառավարությունը գերակա ուղղություն է հայտարարել զբոսաշրջության ոլորտի զարգացումը:
Կպրյանն անդրադարձել է նաև «Շիրակ» օդանավակայանում լոուքոսթեր «Պոբեդայի» գործունեությանը: «Վերջինիս գործունեությունը դրական կանդրադառնա զբոսաշրջային ոլորտի վրա, քանի որ Գյումրին ունի զբոսաշրջային մեծ ներուժ»,- ընդգծել է փորձագետը: Ըստ որում, նա նշել է, որ նկատվում է ավիատոմսերի գների նվազման միտում, ինչը ձեռնտու Հայաստանի տուրօպերատորներին:
Նշենք, որ ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ
Գյումրիում ունի Հայաստանի տուրիստական մայրաքաղաքը դառնալու լուրջ հնարավորություն: «Գյումրին ունի տուրիստական մայրաքաղաք դառնալու ֆանտաստիկ հնարավորություն: Մենք արդեն քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ քննարկել ենք քաղաքի զարգացման հնարավորությունները, որպեսզի օգտագործենք «Պոբեդաե լոուքոսթերի ընձեռած հնարավորությունները: Պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի օդանավակայան ժամանողներ ցանկանան մնալ քաղաքում՝ գոնե մի քանի ժամ անցկացնելով այնտեղ»,- նշել է վարչապետը: Ըստ որում, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը բազմիցս հայտարարել է, որ ազգային ավիափոխադրողի առկայությունը «բաց երկնքի» պայմաններում սկզբունքորեն հնարավոր չէ: Նշենք, որ что 2016 թ. դեկտեմբերի 5-ին «Պոբեդա» լոուքոստերը հայտարարեց, որ սկսել է Մոսկվայի «Վնուկովոե օդանավակայանից դեպի Գյումրի նոր միջազգային չվերթի տոմսերի վաճառքը: Մինչև ձմեռային չվացուցակի վերջը նոր չվերթի համար առաջարկվել է առնվազն 10 000 տոմս՝ 999 ռուբլի նվազագույն սակագնով: Ինչպես հաղորդել են ավիաընկերությունում, ռուսական լոուքոստերի Մոսկվա-Երևան չվերթի տոմսը միջին հաշվով մեկ երրորդով էժան կլինի այդ երթուղով ուղիղ թռիչքներից: «Պոբեդայի ինքնաթիռները դեպի Գյումրի թռիչքներ են իրականացնում դեկտեմբերի 15-ից, շաբաթը երեք անգամ` երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին: