Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 18-ին հանդիպել է չեխ գործարարների հետ, որոնք ցանկանում են Հայաստանում գործունեություն ծավալել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, «Չեխոսլովակ գրուպ» ընկերությունը, որը ներկայացնում է «Տատռա» կազմակերպությունը, մասնավորապես հետաքրքրված է Հայաստանում հանրային տրանսպորտի համակարգի զարգացմամբ և տարբեր ոլորտներում օգտագործվող մեքենաների սպասարկման կենտրոնի ստեղծմամբ:
Կազմակերպության ներկայացուցիչ Ջիրի Վաբռան ներկայացրել է Երևանի հանրային տրանսպորտի զարգացման նախնական առաջարկը:
Սուրեն Կարայանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կազմակերպության առաջարկները կներկայացվեն համապատասխան գերատեսչություններ` դրանց շուրջ հետագա քննարկումներն ապահովելու համար: Ջիրի Վաբռան շեշտել, որ նախկին ԽՍՀՄ պետությունների շարքում Հայաստանն առաջին երկիրն է, որի հետ կազմակերպությունը մտադիր է համագործակցել:
Կողմերը պայմանավորվել են մշտական կապի մեջ լինել հետագա աշխատանքները և կազմակերպության ծրագրերը իրագործելու նպատակով:
2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Չեխիայի Հանրապետության և Հայաստանի միջև արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 13,7 մլն դոլար: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, տարեկան անկումը կազմել է 31,7%: Երկու երկրների առևտրային շրջանառության կառուցվածքում արտահանումը կազմել է 2,2 մլն դոլար` 40% աճով, իսկ ներմուծումը կազմել է 11,5 մլն դոլար` 37,3% անկմամբ:
RUB | 4.72 | 0.01 |
USD | 382.09 | -0.43 |
EUR | 442.04 | -0.69 |
GBP | 501.45 | -1.10 |
CAD | 272.59 | -0.05 |
JPY | 24.67 | -0.13 |
CNY | 53.68 | -0.05 |
CHF | 477.91 | 0.95 |

