Արմինֆո. Հայաստանում հայտարարվել է Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի շինարարության մեկնարկի մասին: «Դա կլինի առաջին ջրամբարը, որը անկախ Հայաստանի պատմության ընթացքում կառուցվել է զրոյից»,-հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եվ բնական պաշարների Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հունվարի 23-ին, Երևանում:
Նրա խոսքով, Վեդիի 29 մլն մ3 ընդհանուր ծավալով և 120 հա մակերեսով ջրամբարի շինարարական աշխատանքները կսկսվեն մարտին և կավարտվեն 4 տարում: Ջրի աղբյուրները կլինեն Վեդի և Խոսրով գետերի ջրառ հանգույցները: նախատեսվում է կառուցել 85 մ բարձրությամբ պատվար, ոռոգման համակարգի երկարությունը կկազմի 37 կմ, ինչի արդյունքում կհաջողվի ոռոգել մոտ 4 հազար հա տարածք: Ծրագրի իրականացման արդյունքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը կնվազի շուրջ 18մլն/մ3-ով: Ջրամբարի շահագործման հանձնումից հետո կանջատվի 11 պոմպակայան, իսկ 3-ը` մասնակիորեն, տնտեսումը տարեկան կտրվածքով կկազմի մոտ 1 մլրդ.դրամ կամ 19 մլն.կՎտ.ժ էլեկտրաէներգիա: Ներցանցային տնտեսությանն կորուստները կկրճատվեն 20-25%:
Շինարարական աշխատանքները կկատարի «Սահակյանշին» ՓԲԸ-ն, որը հանդիսանում է նաև Մարմարիկի ջրամբարի վերականգնման հեղինակը, որը քանդվել էր 1974 թվականին, բայց վերականգնվել` 2012-ին: Ըստ ընկերության ներկայացուցչի, շինարարական աշխատանքներըգ կավարտվեն ժամանակին, առանց խոչընդոտների, քանի որ Վեդիի ջրամբարի շուրջ կլիմայական պայմանները բարենպաստ են:
Վեդիի ջրամբարի շինարարության արժեքը կկազմի մոտ 90 մլն.եվրո, որից 75Ցմլն.եվրոն կկազմի Ֆրանսիական զարգացման գործակալության վարկը, իսկ 15 մլն.եվրոն` ՀՀ համաֆինանսավորման գումարը:
Ջրամբարի շինարարությունը Հայաստանի համար ունի ռազմավարական մեծ նշանակություն: Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր Արաքս գետի վրա խոշոր ջրամբարներ կառուցելու իր նպատակների մասին, ինչը հայկական կողմի համար պարունակում է ռիսկեր`ոռոգման ջրի պակասի առումով: Ինչպես նշել է Հարությունյանը, Հայաստանի չի կարող ամբողջովին չեզոքացնել նման ռիսկերը: Այնուամենայնիվ, Վեդիի ջրամբարը թույլ կտա մեղմել թուրքական ջրային էքսպանսիայի հետևանքները: «Այսուհետ 29 մլն.խմ ջուրը, որն անիմաստ հոսում էր Հայաստանի տարածքով և թափվում Արաքս գետը, կկուտակվի Վեդիի ջրամբարում»,-հայտարարել է Հարությունյանը: Ինչ վերաբերվում է Կապիի ջրամբարի վերականգնմանը, Ախուրյան գետի վրա, ապա, ըստ Հարությունյանի, 2017-ին նախատեսվում է նախագծային աշխատանքների ավարտը, իսկ 2018-ի սկզբին կհայտարավի մրցույթը:
Ինչպես արդեն հաղորդվել է, այդ նպատակին կուղղվեն գերմանական KfW բանկի 50 մլն.եվրո վարկային ռեսուրսները, որոնք կտրամադրվեն 15 տարով, 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով: Կապիի ջրամբարի շինարարության արդյունքում, որի աշխատանքները դադարեցվել էին 1994 թվականին, նախատեսվում է ապահովել լրացուցիչ 5 հազար հա տարածքի ոռոգում: Աշխատանքներըը, ըստ տարբեր գնահատականների, կտևեն մոտ 5 տարի:
Նշենք, որ այսօր Հայաստանում կան մոտ 90 տարբեր ծավալների և չափերի ջրամբարներ, իսկ առաջիկա հինգ տարիներին, դատելով կառավարության պլաններից, այդ ոլորտում նախատեսվում է մեծ առաջընթաց: Նախատեսվում է չորս ջրամբարների կառուցում` Եղվարդում, Վեդիում, Կապիում և Մաստարանում: Ծրագրերի իրականացումը գնահատվում է մոտ 350-400 մլն դոլար: Ֆինանսավորումը հիմնականում նախատեսվում է միջազգային դոնորների, մասնավորապես, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Եվրասիական զարգացման բանկի, Զարգացման ֆրանսիական գործակալության, գերմանական KFW բանկի և կազմակերպույթունների վարկային ռեսուրսների հաշվին: