Հինգշաբթի, 26 Հունվարի 2017 18:36
Ալինա Հովհաննիսյան

Beeline. Հայաստանից «Earlyone» թիմը երկրորդ տեղն է զբաղեցրել Eurasia Mobile Challenge մրցույթի եզրափակչում

Beeline. Հայաստանից «Earlyone» թիմը երկրորդ տեղն է զբաղեցրել Eurasia Mobile Challenge մրցույթի եզրափակչում

Արմինֆո. Beeline-ը Հայաստանում ուրախ է հայտարարել Երևանում կայացած Eurasia Mobile Challenge եզրափակչի հաղթողների անունները: Երեք հաղթող թիմերը կմասնակցեն    Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում Բարսելոնում կայանալիք Mobile World Challenge 2017-ին:

 

Eurasia Mobile Challenge-ը ՎիմպելԿոմի կորպորատիվ պատասխանատվության «Make Your Markե առաջադիմական ծրագրի նախաձեռնություններից է: Երևանյան միջոցառմանը 24 հաղթող թիմերը ութ մասնակից երկրներից ներկայացրեցին իրենց թվային գաղափարները՝ 11 հոգուց բաղկացած ժյուրիի անդամներին, որը կազմում են համաշխարհային առաջատար կազմակերպությունների միջազգային և տարածաշրջանային թվային ոլորտի ձեռներեցներ, գլոբալ ինվեստորներ և ՎիմպելԿոմի բարձրաստիճան ղեկավարներ:

 

Առաջին տեղ զբաղեցրեց ConfBot թիմը Ռուսաստանից մրցանակը կազմում է 20,000ԱՄՆ դոլար, երկրորդը՝ Earlyone Հայաստանից մրցանակը 15,000ԱՄՆ դոլար և երրորդն է Treepex Վրաստանից՝  10,000 ԱՄՆ դոլար:

 

ՎիմպելԿոմի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը նշել է. «Այս տարվա եզրափակիչի մասնակիցներն ընտրվել էին մոտ 1,000 թիմերի շարքից, որը կրկնապատկում է նախորդ հետաքրքրությունը Eurasia Mobile Challenge-ի նկատմամբ: Տարածաշրջանային եզրափակչից հետո հաղթող թիմերը Եվրասիան կներկայացնեն Բարսելոնում կայանալիք բջջային կապի համաշխարհային կոնգրեսի Global Mobile Challenge եզրափակչում: Որպես ընկերություն մեր նպատակն է տեսանելիություն հաղորդել իրենց տեսակի մեջ լավագույն նախաձեռնություններին և նպաստել վերջնական օգտագործողների շրջանակում դրանց կիրառմանը»:

 

«Ուրախ ենք, որ կարողացանք հյուրընկալել բոլոր ցանկացողներին Հայաստանում Eurasia Mobile Challenge եզրափակչի շրջանակում, կրկնակի ուրախ եմ, որ հաղթող թիմերի կազմում է նաև մեր հայկական թիմը, որը ցուցաբերեց համարձակություն, ստեղծագործական և մասնագիտական մոտեցում։ Մեզ համար շատ նշանակալի է այս հաղթանակը։ Եկեք մաղթենք հաջողություն մեր թիմերին Բարսելոնի  Global Mobile Challenge եզրափակչում և հաղթանակե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

Տարածաշրջանային եզրափակչից հետո երեք հաղթող թիմերը կներկայացնեն Եվրասիան Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը Բարսելոնում: Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.eurasiamobilechallenge.com կայքում: