Ուրբաթ, 27 Հունվարի 2017 12:05
Ալեքսանդր Ավանեսով

Բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկեցին Հարավկովկասյան երկաթուղու և Վրացական երկաթուղու ղեկավարները

Բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկեցին Հարավկովկասյան երկաթուղու և Վրացական երկաթուղու ղեկավարները

Արմինֆո. Թբիլիսիում կայացել է «Հաավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Վրացական երկաթուղի» ԲԸ ղեկավարների հանդիպումը: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես Փոթի-Կավկազ կանոնավոր լաստանավային փոխադրումների ապահովումը, Հայաստանի և Վրաստանի տարածքով Իրանից եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ բեռնափոխադրումների կազմակերպումը:   

 

Ընկերությունների ղեկավարներ Սերգեյ Վալկոն և Մամուկա Բախտաձեն որպես հեռանկարային գնահատեցին Իրան-Հայաստան փոխադրումների նախագիծը և համաձայնվեցին համատեղ ջանքերով զարգացնել այն:

 

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: