Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը պրեմիում դասի հաճախորդների համար ներկայացնում է բացառիկ առաջարկ՝ Rosan Diamond ընկերության թանկարժեք ոսկերչական քարտերը: Rosan Diamond Art Collection քարտերի hավաքածուն իրենից ներկայացնում է ոսկու, թանկարժեք քարերի ու մարգարիտի օգտագործմամբ լավագույն ոսկերիչ-վարպետների ձեռքի աշխատանքներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է մամուլի ծառայությունից, Art Collection քարտերը, որոնք իրենցից ներկայացնում են բացարիկ ոսկերչական իրեր և պատրաստվում են մեկ օրինակով, կարելի է ձեռք բերել ինչպես Rosan Diamond ընկերության քարտերի առկա հավաքածուից, ինչպես նաև քարտերը կարող են պատրաստվել յուրաքանչյուր հաճախորդի անհատական պատվերով:
Աղբյուրի համաձայն, քարտն աշխատում է Visa Infinite վճարային հարթակի վրա և ներառում է այդ վճարահաշվարկային համակարգի և ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների փաթեթը:
Rosan Diamond Art Collection քարտը թույլ է տալիս վճարել ծառայությունների և գումների դիմաց, ցանկացած POS-տերմինալի միջոցով: Քարտն ունի չիպ, իսկ մագնիսական շերտը, անհատականացման տեսողական տարրերը և CVV կոդը բացակայում են, դարձնելով քարտը ավելի անվտանգ։ Բանկոմատներից օգտվելու, ինչպես նաև ինտերնետում գնումներ կատարելու համար կարելի է օգտագործել companion-պլաստիկ քարտ, որը տրվում է ի լրումն Art Collection ոսկերչական քարտի: Art Collection քարտերը չունեն վավերականության ժամկետ և կարող են օգտագործվել մի քանի սերունդների կողմից: Նման եզակի հատկություններ քարտին ապահովում է չիպի գործողության ժամկետը լրանալուց հետո դրա փոխելու հնարավորությունը:
Մանրամասն տեղեկություններին համար կարող եք զանգահարել (+37410) 58-59-85 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության պատրաստած «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, ՎՏԲ-Հայաստան Բանկը պլաստիկ շուկայի առաջատարն է ոչ միայն քարտերի քանակով, այլ նաև գործարքների ծավալներով: Այսպես, 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի քարտերի թիվը կազմել է 518 հազար, որի գրեթե 79%-ը կամ 408 հազարը կազմել են Visa քարտերը: Տարեկան կտրվածքով, բանկը քարտերի ընդհանուր ավելացրել է 12,1%-ով, MasterCard քարտերի թվի 4,5 անգամ աճի հաշվին, Visa քարտերի թվի 4,5% անկամ դեպքում: ՎՏԲ-Հայաստան բանկի պլաստիկ քարտերավ գործարքների ծավալը 2016 թվականի 9 ամիսներին կազմել է շուրջ 160 մլրդ դրամ (տարեկան 11,5% աճով), որից գրեթե 147 մլրդ դրամ կազմել են բանկոմատային գործարքները (տարեկան 9,1% աճով): 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկն ուներ 346 սեփական POS-տերմինալ և 156 բանկոմատ: Մինչև 2013թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկում և սպասարկում էր միայն VISA միջազգային քարտեր, ինչից հետո նույն տարվա սեպտեմբերից դառնալով MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, ձեռնամուխ եղավ Cirrus/Maestro, MasterCard Standard և MasterCard Gold քարտերի թողարկմանն ու սպասարկմանը: Դրանից զատ բանկը սպասարկում է նաև ArCa լոկալ քարտեր: Բանկն ունի սեփական պրոոցեսինգ: ՎՏԲ-Հայաստան Բանկը VISA International և MasterCard Worldwide միջազգային վճարային համակարգերի լիիրավ անդամ է:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը (67) ոչ միայն մայրաքաղաքում, այլև երկրի մարզերում: