Արմինֆո. Վարչապետի աշխատանքն ենթադրում է, որ ամեն ինչ առաջնահերթ է, բրիտանական հեղինակավոր “The Banker” ամսագրին հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Տնտեսական աճ, սոցիալական խնդիրներ, առողջապահություն և կոռուպցիայի դեմ պայքար. դժվար է ասել, թե սրանցից որն է առաջնահերթ, իսկ որը՝ երկրորդական:
Թերևս տարբերությունը վարչապետի և գործարարի գործողությունների և աշխատանքի միջև այն է, որ վարչապետը չի կարող իրեն թույլ տալ սոսկ ամենակարևոր հարցերի վրա կենտրոնանալու շռայլություն թույլ տալ: Իմ կարծիքն այն է, որ մեր առաջին հիմնական խնդիրն է կապ հաստատել հասարակության հետ այնպես, որ մեր հասարակությունը հասկանա, հավատա և արձագանքի մեր կողմից ուղարկված ազդակներին: Խոսքը վերաբերում է ինչպես գործարար միջավայրին, այնպես էլ լայն հասարակությանը: Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի բարելավել իրավիճակը, երբ մեր ազգը մեր դաշնակիցն է և սատարում է այն ծրագրերին, որոնք մենք առաջարկում ենք»,- հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |