Արմինֆո. Իրանը պատրաստ է Հայաստանին օգնել` գրագետ կառավարել իր լեռնահումքային պահուստները: Այս մասին հունվարի 27-ին հայտարարել է հայ-իրանական սահմանի վրա գտնվող «Արաս» ԱՏԳ տնօրեն Մոհսեն Հադեմ Արաբ Բագին, հայ-իրանական բիզնես-հանդիպման շրջանակներում:
Նրա խոսքով, Հայաստանն ունի հսկայական լեռնահումքային պահուստներ: Նա գտնում է, որ Հայստանը չպետք է այդ հարստությունն իրացնի որպես հումք: «Մենք պատրաստ ենք համագործակցությունը կարգավորել լեռնահումքային հումքի վերամշակման և իրացման հարցում, բայց արդեն պատրաստի արտադրանքի տեսքով և ողջ աշխարհում»,-հայտարարել է նա, նշելով իրանի հարուստ փորձն այդ ոլորտում:
Բացի այդ, Հայաստանում մրգերը շատ բարձրորակ են: Հետևաբար, ինչպես համարում է փորձագետը, սխալ է դրանք արտահանել հումքի տեսքով: Եվ այստեղ էլ է իրանական կողմը պատրաստ օժանդակել, ստեղծելով համատեղ ձեռնարկություններ, ինչպես վերամշակման, այնպես էլ փաթեթավորման և արտաքին շուկաներում իրացման հարցերում, մասնավորապես, ԵԱՏՄ-ում:
Նա նշել է համագործակցության ևս մեկ ուղղություն: Հայաստանն ունի մեծ արոտավայրեր, որոնք կարելի է օգտագործել անասնաբուծության զարգացման համար, նշել է իրանցի փորձագետը: «Իրանն ունի մսամթերքի կարիք»,-հայտարարել է նա:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2016 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է $ 219,3 մլն. տարեկան անկումը`13,4%: Մասնավորապես, արտահանումը նվազել է 6,1%, մինչև $ 70,2 մլն, իսկ ներմուծումը`16.5%, մինչև $ 149,1 մլն: